Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավվել «Զապ»-ը 2 ամսով կալանավորվեց․ «Օշականցի Գևորիկի» հարցով դատարանը դեռ որոշում չի կայացրել Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է Փաշինյանի հանդիպումներին և բարձրաստիճան միջոցառումներին Բաքվից սպառնալիք՝ Վրաց եկեղեցուն․ «Մի կրկնեք Հայ եկեղեցու սխալները» Անհավանական կադրեր․ Թրամփի անակնկալը Սիին, արջը՝ 3-րդ հարկում, փախուստ՝ կարտոֆիլի դաշտով #ՈՒՂԻՂ․ Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը Բուժման նպատակով Գերմանիա մեկնելու թույլտվություն չտրվեց Գագիկ Խաչատրյանին․ ՄԻԵԴ-ը մերժեց Փաշինյանի ընտրողների կյանքը 50 տարով երկարեց ՄԱԿ-ում նրա ելույթից հետո. Կարապետյան ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանի համար ռուսական գազը շատ ավելի էժան է, քան այլ երկրներինը Փաշինյանի հայտարարությունները՝ ՄԱԿ-ի ամբիոնից․ Թղթե սուլթան. Կացը կոշտ հարվածել է Էրդողանին Աճառյան փողոցում՝ Առինջի կամարի մոտ, բախվել են BMW-ն ու Nissan-ը. վերջինս էլ՝ երկաթե ճաղավանդակին. կան վիրավորներ Քաղաքապետարանի աշխատակիցներ են ձերբակալվել․ կաշառքի սկանդալ 

Եվրոպացի օմբուդսմանները թույլ չեն տվել Ադրբեջանի ՄԻՊ-ին քաղաքականացնել Ռուբեն Մելիքյանի մասնակցությունը ԵՕԻ վեհաժողովին

Արտաքին Քաղաքական

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը մասնակցել է Բուխարեստում Եվրոպական օմբուդսմանների ինստիտուտի գլխավոր վեհաժողովին: Ռուբեն Մելիքյանը մասնակցել է նաև վեհաժողովի ղեկավար մարմինների ընտրության քվեարկությանը: Քվեարկությունը տեղի է ունեցել յուրաքանչյուր մասնակցի անհատական քարտերով, որից ունեցել է նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպանը: Վեհաժողովին մասնակցել են նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և Արցախի նախկին օմբուդսման Յուրի Հայրապետյանը:

Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Էլմիրա Սուլեյմանովան հիվանդագին է ընդունել Արցախի մարդու իրավունքների պաշտպանի մասնակցությունը վեհաժողովին: Քննարկումներից մեկի ընթացքում Ռուբեն Մելիքյանը, ներկայանալով որպես Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպան,  հարցադրում է արել հաշմանդամություն ունեցող երեխաների ներառական կրթության մասին: Նստաշրջանը նախագահողների կողմից այս հարցին տրվել է լիարժեք պատասխան: Մելիքյանի հարցին պատասխանից անմիջապես հետո, չնայած այն հանգամանքին,  որ միջոցառման կազմակերպիչների կողմից հայտարարվել էր քաղաքական ելույթների բացառման պահանջի մասին, Ադրբեջանի Մարդու իրավունքների հանձնակատար Էլմիրա Սուլեյմանովան սկսել է բողոքով դիմել միջոցառման կազմակերպիչներին: Նա, մասնավորապես, նշել է, որ Ռուբեն Մելիքյանը չպետք է մասնակցեր այս վեհաժողովին և սկսել քաղաքական նշանակություն ունեցող հայտարարություն անել ու պահանջել հարցի հետագա քննարկում իր պահանջած ձևաչափով՝ առանց Ռուբեն Մելիքյանի:

Անմիջապես միջամտել է Եվրոպական օմբուդսմանների գլխավոր քարտուղար Ջոսեֆ Սիգելեն՝ շեշտելով միջոցառմանը միայն մարդու իրավունքների տեսանկյունից խոսելու պահանջը: Դրանով իսկ թույլ չի տրվել Ադրբեջանի օմբուդսմանին միջոցառումը քաղաքականացնելու փորձը: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նույնպես հայտնել է դիրքորոշում,  որ սա մարդու իրավունքներին վերաբերող միջոցառում է և որևէ կապ չունի քաղաքականության հետ:

Վեհաժողովի ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն ղեկավար կազմի խորհրդակցություններ անցկացնել նաև Երևանում: Արցախի  մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը ձեռք է բերել պայմանավորվածություններ միջազգային գործընկերների հետ՝ այլ երկրներում միջոցառումների մասնակցելու վերաբերյալ:

Վեհաժողովի ընթացքում տեղի է ունեցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ելույթը, որի ընթացքում ներկայացվել են «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նոր կարգավորումները, ինչպես նաև Մարու իրավունքների պաշտպանի ծավալած գործունեությունը: Մասնավորապես, ներկայացվել է պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների հետ աշխատանքի սկզբունքները: Նշվել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության նոր ուղղությունների զարգացման անհրաժեշտության մասին՝ հասարակությունից նրանց հնարավոր օտարացման որևէ դեպք բացառելու նպատակով: Դրանից բացի, հատկապես շեշտադրումներ են արվել ազգային, էթնիկ հիմքով ատելության անթույլատրելիության, տարածաշրջանում դրա անթույլատրելի չափերի մասին: Հատուկ նշվել է, որ ատելությունը կարող է հանգեցնել իրավունքների լրջագույն խախտումների, այդ թվում՝ խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի:

Վեհաժողովին մասնակցել են Եվրոպական երկրների (Գերմանիա, Ավստրիա, Լատվիա, Լիտվա, Իռլանդիա, Մոլդովա, Ռումինիա և այլն) օմբուդսմաններ,  մարդու իրավունքների միջազգային կառույցների ներկայացուցիչներ և իրավունքի ոլորտի գիտնականներ (Սերբիա, Գերմանիա և այլն):

Եվրոպական օմբուդսմանների ինստիտուտն այն կառույցն է, որն անմիջապես խիստ քննադատեց ապրիլյան պատերազմի ընթացքում ադրբեջանական դաժանությունները, Լապշինի գործով հնչեցրեց խիստ քննադատություն, դրանից բացի սա միակ միջազգային կառույցն է, որը հատուկ էջ ունի ԼՂ օմբուդսմանի համար և որտեղ հրապարակվում են ԼՂ օմբուդսմանի զեկույցները: Ապրիլյան պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կատարած վայրագությունների վերաբերյալ այդ էջում հրապարակվել է ԼՂ օմբուդսմանի զեկույցը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավվելԳիտնականները պարզել են՝ դինոզավրերի ժամանակներից ի վեր որքան է երկարել երկրային օրըՌԴ ԱԳՆ-ում գնահատել են Բուչայի հարցով Լավրովի և Գուտերեշի զրույցը«Զապ»-ը 2 ամսով կալանավորվեց․ «Օշականցի Գևորիկի» հարցով դատարանը դեռ որոշում չի կայացրելՄիրզոյանը Նյու Յորքում մասնակցել է Փաշինյանի հանդիպումներին և բարձրաստիճան միջոցառումներինԷրդողանը հայտարարել է, որ Թուրքիան սպառնալիք չէ Իսրայելի համարԲաքվից սպառնալիք՝ Վրաց եկեղեցուն․ «Մի կրկնեք Հայ եկեղեցու սխալները»Արաղչին Լավրովին տեղեկացրել է Հորմուզի շուրջ Իրանի և Օմանի միջև բանակցությունների մասինՀռոմի պապ Լևոն XIV-ը կոչ է արել չընդունել պատերազմի անխուսափելիությունըԱնհավանական կադրեր․ Թրամփի անակնկալը Սիին, արջը՝ 3-րդ հարկում, փախուստ՝ կարտոֆիլի դաշտովՄարոկկոյում Սեուտայից միգրանտներին չվերադարձնելու համար մեղադրել են Մադրիդին#ՈՒՂԻՂ․ Սամվել Կարապետյանի գործով դատական նիստըԲուժման նպատակով Գերմանիա մեկնելու թույլտվություն չտրվեց Գագիկ Խաչատրյանին․ ՄԻԵԴ-ը մերժեցՄեդվեդևը պատասխանել է Լեհաստանի ԱԳ նախարարի՝ Ռուսաստանի մասին հայտարարությանըՓաշինյանի ընտրողների կյանքը 50 տարով երկարեց ՄԱԿ-ում նրա ելույթից հետո. ԿարապետյանԷրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կարող է ռազմական աջակցություն ցուցաբերել Սաուդյան Արաբիային և ՊակիստանինՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանի համար ռուսական գազը շատ ավելի էժան է, քան այլ երկրներինը Զելենսկին զգուշացրել է Ուկրաինայի զինված ուժերում այս ձմռանը անօդաչու թռչող սարքերի լուրջ պակասի մասինՓաշինյանի հայտարարությունները՝ ՄԱԿ-ի ամբիոնից․ Թղթե սուլթան. Կացը կոշտ հարվածել է ԷրդողանինԱճառյան փողոցում՝ Առինջի կամարի մոտ, բախվել են BMW-ն ու Nissan-ը. վերջինս էլ՝ երկաթե ճաղավանդակին. կան վիրավորներ Քաղաքապետարանի աշխատակիցներ են ձերբակալվել․ կաշառքի սկանդալԱռուշ Առուշանյան․ «Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, կոալիցիա չէի կազմի»Էրդողան. Թուրքիան համագործակցում է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ՝ Սև ծովում նավագնացության անվտանգությունն ապահովելու համարԱսֆալտը «չդիմացավ»․ Դավիթ Բեկի փողոցում նորոգումից շաբաթներ անց հսկայական փոս է բացվել, մեքենաները վնասվում են«Հավաքականը ամեն ինչից վեր է․ չեմ հասկանում նրանց, ովքեր ակումբը դասում են Հայաստանից բարձր»․ Յուրա ՄովսիսյանՄհեր Գրիգորյանն ու ԱՄՀ առաքելության ղեկավարը քննարկել են Հայաստանի մակրոտնտեսական զարգացումներըՈստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ. վարորդը փորձել է փախչել (տեսանյութ)Սի Ծինփինի՝ Սպիտակ տուն այցն ուղեկցվել է բողոքի ակցիաներով44-օրյա պատերազմի հերոս Արմեն Առաքելյանի ծննդյան օրն է այսօրԼը Պենի կուսակցությունը հայտարարել է, որ Ֆրանսիան չունի և չի ունենա միջոցներ Ուկրաինայի համարՀրազդանում ջերմոցների մոտ «Կալաշնիկով» ինքնաձիգ ու 22 փամփուշտ են հայտնաբերելՈսկեհատի կամուրջը վթարային է․ երթևեկությունը երկկողմանի փակվել էԳագիկ Ծառուկյանին կրկին ՔԿՀ-ից տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննությանԲռնության են ենթարկել զինծառայողի․ ՄԻՊ-ը ահազանգում էՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է Ռուսաստանից պաշտպանության գաղտնի մեթոդների մասինԱշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստը 28 տարեկանում մնացել է առանց ակումբի7,5 մլն դոլար մեդիային, Փաշինյանի կոշտ ուղերձներն ու սահմանազատման գաղտնի քարտեզները«Զապ»-ի և «Օշականցի Գևորիկի» կալանավորման հարցը դեռ չի քննվել․ 72 ժամը մոտենում է«Վերին Լարսը» վաղ առավոտյան փակվել է սելավի վտանգի պատճառով (տեսանյութ)Մի՛ փորձեք նրանց հունից հանել․ կենդանակերպի 6 ամենակատաղի նշաններըLa Stampa. ԱՄՆ-ը չի աջակցել Զելենսկու ելույթը ՄԱԿ-ումՊլանային ջրանջատում Շիրակի մարզում․ սեպտեմբերի 29-ին Զելենսկին պնդում է, որ Թրամփը հաստատել է Patriot հրթիռային լիցենզիայի փոխանցումըՈւլյանովսկի օդանավակայանում վերացվել են թռիչքների ժամանակավոր սահմանափակումները«Ես ստորություն չեմ արել»․ Արեգնազ Մանուկյանի առաջին ուղերձը տնային կալանքից Առաջարկվել է տուգանել ընկերություններին՝ ԱԲ համակարգերի մասնակցությամբ միջադեպերը թաքցնելու համարՀայ դատի հանձնախումբը Ամերիկայում մեծ ազդեցություն ունի․ Կարեն ՃինպաշյանԳանայի նախագահը հայտարարել է, որ Աֆրիկան ​​այլևս չի հանդուրժի շահագործումըԼուկաշենկոն ներում է շնորհել 15 մարդու, այդ թվում՝ 13 քաղբանտարկյալի Նեթանյահուն թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել էր ձերբակալել նրան
Ամենադիտված