Շնորհակալ ենք սատարման համար. Բաքվից վերադարձած Արմեն Աշոտյանը և Մանե Թանդիլյանը՝ Վրաստանում (տեսանյութ)
Քաղաքական
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, Եվրանեսթ ԽՎ պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իր և ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանի տեսաձայնագրությունը Թբիլիսիից, որում շնորհակալություն է հայտնում սատարման ու սրտացավության համար։
«Այժմ գտնվում ենք Թբիլիսիում, շնորհակալ ենք սատարման ու սրտացավության համար»,- տեսանյութում ասում է Արմեն Աշոտյանը՝ ըդգծելով, որ Հայաստանի Հանրապետությունը Բաքվում ներկայացրել են հավուր պատշաճի:
Հիշեցնենք, որ երեկ` ադրբեջանական լրատվամիջոցների հետ մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանելով ադրբեջանցի լրագրողների հարցերին, Արմեն Աշոտյանն անդրադարձել է Բաքվից ստացած տպավորություններին, ընդգծել է քաղաքի երբեմնի հայկական մշակութային ժառանգության մասին, խոսել Արցախում պահպանված ադրբեջանական հուշարձանների մասին։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը