Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը 2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեց DPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել Հութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասին Նոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Գևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերին Քայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ Սարգսյան Իրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչուն Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Եռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. Պուտին Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա 

Թաքնված քծնանք ապագա խորհրդարանին. ինչու են նոր կուսակցություններ ստեղծվում

Քաղաքական

Հայաստանում առաջիկայում  կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ստեղծվում են նոր կուսակցություններ, որոնք պատարաստվում են մասնակցել ԱԺ ընտրություններին և նույնիսկ հաղթել՝ հույսը դնելով ընտրությունների արդար, թափանցիկ և ժողովրդավարության չափանիշներին համապատասխան անցկացնելու վրա: Կուսակցությունների ստեղծման և դրանց՝ ընտրություններում խորհրդարան անցնելու հնարավորությունների, ԸՕ-ի և ընդդիմության մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ:

-Պարո՛ն Բադալյան, հեղափոխությունից հետո նոր կուսակցություններ են ստեղծվել: Կարծես սա շարունակական բնույթ ունի՝ կապված առաջիկայում անցկացվելիք ընտրությունների հետ: Ինչպիսի՞ հնարավորություններ ունեն այդ կուսակցությունները:

-Հայաստանում կուսակցություններ ստեղծելու մոլուցքը նոր չէ: Անկախությունից հետո Հայաստանում անընդհատ այդ հիվանդությունը երևում է: Այդ կուսակցությունները պետք է ունենան համապատասխան մասնագետներ, որոնք կկարողանան կուսակցություն աշխատացնել, որովհետև դա բացելը մի բան է, աշխատեցնելը՝ մեկ այլ բան: Կարևոր է՝ կուսակցությունը ինչպես իրեն կդիրքավորի եղած քաղաքական դաշտում, որտեղ կան քաղաքական այլ կուսակցություններ: Մասնագիտական լուրջ աշխատանք է պետք, որպեսզի տարբերվես եղածներից: Պետք է բավականին մեծ գումարներ ունենալ, որովհետև կուսակցություն ստեղծելը թանկ հաճույք է՝ գրասենյակներ, համապատասխան տեխնիկա, մեքենա, մեդիա ռեսուրսներ՝ որոնք կլինեն ազդեցիկ, և որի դիտումները մի քանի տասնյակ հազար կլինեն: Եվ կարևոր է ժամանակ ունենալը, քանի որ ճանաչողություն ապահովելու համար մեծ գործողություններ պետք է իրականացնել, կուսակցությունը Երևանի մամուլի ակումբներից դուրս էլ ներկայացնել: Սա այս դեպքում հնարավոր չէ, քանի որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենայն հավանականությամբ, տեղի կունենան մյուս տարի՝ մայիսին: Խանգարող հանգամանք է նաև այս հեղափոխական էյֆորիա ասվածը, որովհետև դա թույլ չի տալիս քո խոսքը հասցնել ընտրողին: Կուսակցությունը բավականին թանկ և բարդ աշխատանք է: Սա Հայաստանում չեն հասկանում:

-Նորաստեղծ կուսակցությունները նշում են, որ սատարելու են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Արդյոք սա մեծացնու՞մ  է այդ կուսակցությունների հնարավորությունները խորհրդարան ացնելու, և ըստ սատարման քաղաքականության ընտրություններից հետո խորհդարանում կունենա՞նք ընդդիմություն:

-Դեռևս պարզ չէ՝  «Քաղաքացիական պայմանագիր»-ը ինչ սկզբուքնով կմտնի խորհրդարան՝ որպես «Քաղաքացիական պայմանագի՞ր», թե՞ որպես Ելք դաշինք, և բացի այդ՝ դա չի նշանակում, որ բոլոր սատարողներին պետք է տեղ տալ: Այսօր Հայաստանում շատերը կարող են իրենց աջակցությունը հայտնել վարչապետին կամ իր կուսակցությանը: Սա կարելի ընդունել թաքնված քծնանք ապագա խորհրդարանին: Ինչ վերաբերում է ընդդիմությանը՝ այս պահին Հայաստանում միակ ընդդիմությունը ՀՀԿ-ն է, որը միակ կուսակցությունն է, որ պաշտոնապես հայտարարել է՝ չի սատարելու քաղաքական այս նոր իշխանություններին: ՀՀԿ-ն, լինելով միակ ընդդիմությունը՝ իրեն ադեկվատ չի պահում: Այս իշխանությունները սխալներ են թույլ տալիս, որոնք պետք է արժանանային ՀՀԿ-ի քննադատություններին, սակայն մենք այդ չենք տեսնում:

-Խոսելով ՀՀԿ-ի մասին. խորհրդարան անցնելու շանսեր կունենա՞ որպես ընդդիմություն:

-Դա կախված է ՀՀԿ-ի դիրքից: Քաղաքական համարժեք փոփոխություններ  կատարելուց՝ կուսակցության նախագահի հեռացումն այդ պաշտոնից, ինչպես նաև  արմատական փոփոխությունների ու նոր ոճով  աշխատելու դեպքում՝ հնարավոր է: Եթե դրանք  չիրականացվեն՝ մեծ է հավանականությունը, որ ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրությունների արդյունքում կվերածվի մի կուսակցության, որի նման բազմաթիվ կուսակցություններ կան Արդարադատության նախարարության գրանցամատյանում: Եվ փոփոխություններ  պետք է անի ոչ թե աշնանը, այլ պետք է աներ երեկ, բայց, ինչպես տեսնում ենք, ՀՀԿ-ն որևէ ձևով չի շարժվում իր տեղից, և եթե հետևենք դավադրության տեսությանը, ապա միգուցե պայմանավորվածություն է եղել իշխանափոխության ժամանակ, որ ՀՀԿ-ն է պետք է ինքնապասիվություն դրսևորի: Սա, ինչպես նշեցի, դավադրության տեսություն է, և ես դրա կողմնակիցը չեմ, բայց գալիս ենք այդ եզրակացության, որովհետև ՀՀԿ-ն չօգտագործեց գերազանց առիթներ՝ նոր իշխանություններին քննադատելու համար: Դա պետք է հատուկ մտածես, որ չօգտագործես, որովհետև նրանք ունեն ինտելեկտուալ ռեսուրս, տարածքային կառույցներ, մեդիա ռեսուրս, միջազգային կապեր և ամենակարևորը՝ դա միակ կուսակցությունն է, որ կարող  է քննադատել այսօրվա իշխանություններին և ճիշտ մեթոդոլոգիա օգտագործելով՝ ընկալելի լինել հասարակության մի մասի համար:

-ԸՕ-ի փոփոխություններն ինչքանո՞վ կնպաստեն թափանցիկ ընտրություններ անցկացնելուն:

-Ընտրական օրենսգիրքը չէ, որ ապահովում է ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ անցկացնելու մեխանիզմը: Դա տեղի է ունենում իշխանությունների կամքով: Եթե իշխանությունները ցանկանան, որ ընտրություններն անցկացվեն ազատ, արդար, թափանցիկ, ապա այդ ընտրությունները կանցացվեն ցանկացած ԸՕ-ով: Անգամ գերազանց, լավ Ընտրական օրենսգրքով հնարավոր է կեղծ ընտրություն անցկացնել, ինչը ցույց է տվել նախկին փորձը: Այդ պատճառով՝ որոշակի փոփոխություններ պետք է անել, մասնավորապես՝  համամասնական ընտրակարգին անցնելը և թաքնված մեծամասնական այս վարկանիշայինից հրաժարվելը: Բայց խիստ գնահատել ԸՕ-ն ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ անցկացնելու գործում՝ իմաստ չունի:

Արմինե Արմենակյան

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեցDPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվելՀութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասինՆոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԳևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերինՔայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ ՍարգսյանԻրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչունՀայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունումԵռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. ՊուտինՌուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրաՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-իցԵթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ ԳրիգորյանԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԳիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասինԻնչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններFT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՆեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և ՏիգրանաշենԵս դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանինԱռաջին անգամ Եվրահանձնաժողովը Չեխիայի Հանրապետությունը ներառել է միգրացիոն ճնշման ռիսկի տակ գտնվող երկրների շարքում12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներ
Ամենադիտված