Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը 2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեց DPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել Հութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասին Նոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Գևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերին Քայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ Սարգսյան Իրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչուն Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Եռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. Պուտին Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա 

Երգչուհի Եվա Կանսը նոր տեսահոլովակ ունի (պրեմիերա)

Հարցազրույցներ

Երիտասարդ երգչուհի Եվա Կանսն այժմ իր մասնագիտական գործունեությունը ծավալում է ԱՄՆ-ում։ ԼՈւՐԵՐ․com-ի թղթակիցը զրուցել է հայուհու հետ իր երաժշտական կարիերայի, ձեռքբերումների, վերջին տեսահոլովակի և ապագայի պլաների մասին։

-Եվա, Ձեր ստեղծագործական գործունեության ընթացքում մասնակցել եք մի շարք միջազգային մրցույթների․ ի՞նչ են դրանք տվել Ձեզ։

-2003թ․-ին մասնակցել եմ Երգի պետական թատրոնի կողմից կազմակերպված «Կանաչ գոտի» նախագծին։ Ինձ հետ մասնակցում էին նաև սիրված և ճանաչված երգիչներ Ռազմիկ Ամյանը, Սարոն և ներկայումս շոու բիզնեսում հայտնի այլ դեմքեր։ 1 ու կես տարի միասին էինք, որից հետո մեր ճանապարհներն բաժանվեցին և յուրաքանչյուրս գնաց իր ճանպարհով։ Այնուհետև 2006 թվականին մասնակցել եմ Սոչիում անցկացվող ամենամյա «Տարվա երգ» մրցույթին, որտեղ ինձ վստահվեց լավագույն մրցանակը՝ «Գրան Պրի»-ն։ Այդ մրցույթը հետագայում անվանվեց «Հայաստան», «Տաշիր» և վերածվեց մրցանակաբաշխության։ Դրանից հետո մի շարք այլ միջազգային մրցույթների եմ մասնակցել, որտեղ, անհամեստություն չթվա, բայց իմ մասնակցությամբ ճանաչելի եմ դարձրել մեր երկիրը։ Կարծում եմ՝ մրցույթները շատ անհրաժեշտ են երգչին, որովհետև մեծ տոնուս, փորձ, տոկունություն, կամքի ուժ են հաղորդում։ Երբ գնում ես մի երկիր, ուր ոչ ոքի չես ճանաչում և յուրաքանչյուր մասնակից կարծում է, թե հենց ինքն է հաղթելու, այդ ժամանակ քո կամքի ուժն է դրսևորվում։ Դու պետք է պինդ և ուժեղ լինես, որ կարողանաս չկոտրվել ու չհիասաթափվել։

-Բացի երաժշտական գործունեությունից նաև անմասն չեք մնացել գեղեցկության աշխարհից, և մրցույթների ժամանակ ժյուրիի կազմում եք եղել։ Ի՞նչ կհիշեք այդ օրերից։

- Ինձ հրավիրել են միջազգային երկու մրցույթների՝ «Miss Princess of the globe» և «Miss Seven continet of the globe», որոնք անցկացվում էին Հունաստանի և Թուրքիայի սահմանում գտնվող կղզիներում։ Այդ մրցույթներն ինձ համար շատ տպավորիչ և կարևոր էին, քանի որ ներկայանում էի որպես երգչուհի Եվա Կանս, ով եկել է Հայաստանից։ Միջոցառումներից մեկի փակումն ինձ էր վստահված, որտեղ երգելու էի «We are the world» համաշխարհային երգը։ Մրցույթի հաղորդավարը ազգությամբ թուրք էր, և նա անգլերենից թարգմանեց իմ այն միտքը, որտեղ ես ասում էի, որ երաժշտությունը լեզու չունի, չունի խոսք և քաղաքականություն չի ճանաչում և խնդրում եմ, որ ովքեր հեռախոսներ ունեն՝ բարձրացնեն և երգեն իմ հետ։ Դա այն  երգերից է, որը միավորում է բոլոր ազգերին և չի ճանաչում ո′չ ազգություն, ո′չ ռասսա։ Ես հպարտ եմ, որ ստիպեցի թուրքերին ինձ հետ հավասար երգել։

-Բացի էստրադային երգերից երգել եք նաև Օպերայի բեմում․ տպավորիչ դեպքեր եղե՞լ են։

- Դեռ Երգի պետական թատրոնում մեր առաջին համերգի ժամանակ երգելիս և պարելիս «Сальто» տվեցի, «Шпагат»  նստեցի, որը, երգելու հետ միառժամանակ բավականին բարդ գործողություն է։  Նույն երաժշտական և պարային համարը 2007 թվականին կատարեցի Օպերայի դահլիճում՝ «ՌադիոՎանի» «Ոսկե քնար» մրցանակաբաշխության ժամանակ և ստացա «Տարվա հայտնություն» մրցանակը։ Շատ լավ եմ հիշում դահլիճի զարմանքը․ ես բարձրակրունկ երկարաճիտք կոշիկներով էի և ոչ ոք չէր սպասի, որ կարող եմ նման բան անել և այդ կոշիկներով «Сальто» տալ։

-Գիտենք, որ նոր տեսահոլովակ ունեք, կպատմե՞ք երգի մտահղացման և տեսահոլովակի աշխատանքների մասին։

-Նշեմ, որ իմ բոլոր երգերի խոսքերի հեղինակը ես եմ։ Դեռևս 2003թ․-ից, երբ Երգի պետական թատրոնում էի, միշտ մտածում էի ծնողներին նվիրված երգ երգելու մասին, սակայն երբեք չեմ պատկերացել, որ կարելի է գնալ և ուրիշին խնդրել, որ քո ծնողների մասին երգ գրի։ Նրանց մասին երգ գրելու մուսան այցելեց ինձ անցյալ տարի՝ մայիսին։ Զանգեցի ընկերներիս և ստացա նրանց հավանությունը։ Այդպես սկսվեց երգի ստեղծման աշխատանքները, որը խնամքով թաքցնում էի ծնողներիցս։ Նրանք, երբ հարցնում էին՝ ինչ եմ անում, ասում էի մեծ սիրո մասին երգ եմ գրում։ Սեպտեմբերին գնացի Ֆրանսիա՝ համերգների, հենց այնտեղ՝ Մարսելում, նկարահանեցի տեսահոլովակը։ Իսկ մոնտաժային աշխատանքները Երևանում ենք կատարել։ Երբ տեսահոլովակն արդեն պատրաստ էր, ծնողներիս հրավիրեցի ռեստորան նոր երգիս տեսահոլովակը դիտելու։ Նրանք պատկերացում անգամ չունեին, թե ինչի մասին է երգը։ Երբ երգը սկսվեց, անակնկալից ծնողներս սկեցին լաց լինել։ Ես այդ կերպ փորձեցի արտահայտել իմ սերը նրանց նկատմամբ։

Եվա Կանսը մասնագիտական նոր ձեռքբերումներ ունի, որոնց մասին խոստացավ պատմել մեր հաջորդ զրույցի ընթացքում։

Lիլիթ Հակոբյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեցDPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվելՀութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասինՆոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԳևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերինՔայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ ՍարգսյանԻրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչունՀայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունումԵռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. ՊուտինՌուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրաՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-իցԵթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ ԳրիգորյանԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԳիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասինԻնչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններFT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՆեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և ՏիգրանաշենԵս դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանինԱռաջին անգամ Եվրահանձնաժողովը Չեխիայի Հանրապետությունը ներառել է միգրացիոն ճնշման ռիսկի տակ գտնվող երկրների շարքում12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներ
Ամենադիտված