Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլեր Պուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. Կալաս Վրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին Էբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր է Մեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը Քննարկվել են պետկառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցեր Էրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ) Տղամարդը գումարի դիմաց հերթագրել է քաղաքացիներին ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում Ալեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիր «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները Կանադայի դեսպանի հետ քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը 

Ահազանգ Փաշինյանի համար. Նոր Հայաստանի առաջին խոշոր սկանդալը

Վերլուծական
Այսօր համացանցում հայտնվեց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցության գաղտնալսումը: Գլխավոր աբսուրդը այստեղ թերևս այն է, որ երկրի ազգային անվտանգությունը ապահովվելու կոչված անձը ինքն է գաղտնալսվում: Բացի այդ, փաստորեն, ԱԱԾ և ՀՔԾ պետերն են որոշում՝ ով պետք է կալանավորվի, իսկ ով՝ ոչ: Սա, ինչ խոսք, արդարադատության համակարգի հետ որևէ առնչություն չունեցող երևույթ է, և ավելի լավ խաղաքարտ Նիկոլ Փաշինյանի քաղաքական հակառակորդների ձեռքում՝ դժվար է անգամ պատկերացնել: Միայն այն փաստը, որ ԱԱԾ պետը հրահանգում է, որ դատավորը ցանկանա, թե ոչ՝ պետք է կալանավորի Քոչարյանին ՝բավական է, որպեսզի Քոչարյանի փաստաբանները Մարտի 1-ի քրեական գործով իրենց պաշտպանյալի համար ապահովեն անհրաժեշտ և ցանկալի ելքը: Հեռախոսազրույցից ակնհայտ է երկու պաշտոնյայի ակնարկը, որ դատավորները և վկաները կաշկանդված են Քոչարյանի ու մյուսների՝ ազատության մեջ մնալով, և դա, թերևս, լավագույնս բացատրում է, թե ինչու են գնացել կալանավորման տարբերակով:
 
Տեսագրության՝ համացանցում հայտնվելուց րոպեներ անց, ֆեյսբուքյան ուղիղ եթերում իրավիճակը փորձեց մեկնաբանել վարչապետ Փաշինյանը, ում համար սա իրապես առաջին լուրջ սկանդալն է՝ պաշտոնը ստանձնելուց ի վեր: Փաշինյանը կրկին սլաքներն ուղղեց հակահեղափոխությանը սատարող ուժերի ուղղությամբ՝ առանց անուններ նշելու, սակայն Մարտի 1-ի հիշատակումից արդեն իսկ պարզ է դառնում, որ ըստ Փաշինյանի՝ արտահոսքի հետևում ԱԱԾ և ՀՔԾ պետերի խոսակցության ժամանակ հիշատակված անձանցից մեկն է:
 
Մյուս կողմից, նման արտահոսքը իրոք լուրջ մտածելու տեղիք է տալիս: Ո՞վ է գաղտնալսել ԱԱԾ և ՀՔԾ պետերի զրույցը և ի՞նչ նպատակով: Կան տեսակետներ, որ ԱԱԾ-ում դեռևս ակտիվ են նախկին իշխանության կադրերը, հատկապես միջին և ստորին օղակներում: Նույնը կարելի է ասել նաև ՀՔԾ մասին: Չի կարելի բացառել, որ նման արտահոսքը հենց նրանց ձեռքի գործն է: Սակայն չի կարելի բացառել նաև արտաքին միջամտությունը, ինչը միգուցե էլ ավելի մտահոգիչ է հատկապես աշխարհաքաղաքական վերջին զարգացումների, Հայաստան-Ռուսաստան փոխհարաբերություններում առկա լարվածության, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանին Կրեմլից ցուցաբերվող ակնհայտ աջակցության ֆոնին:
 
Ի դեպ, ԱԱԾ և ՀՔԾ պետերը անչափ օպերատիվ կերպով արձագանքեցին ստեղծված իրավիճակին՝ հրավիրելով մամուլի ասուլիս: Ասուլիսից տպավորությունը երկակի էր. Իհարկե, երկու կառույցների ղեկավարներն էլ փորձեցին «ջրից չոր դուրս գալ» և հնարավորինս «մաքրել» նաև Փաշինյանին, ում անունը հեռախոսազրույցում ևս շոշափվում է: Ըստ էության, նրանք ևս կրկնեցին Փաշինյանի այն թեզը, որ սա նպատակաուղղված հարված էր համակարգին և հատկապես դրա իրավական-ուժային բաղադրիչին:
 
Ստելլա Խաչատրյան
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինԷբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր էՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՔննարկվել են պետկառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԷրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ) Տղամարդը գումարի դիմաց հերթագրել է քաղաքացիներին ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում Ալեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիրՎերլուծաբանները Binance-ի հաքերային հարձակումը համարում են ոլորտի պատմության մեջ ամենամեծը«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները Կանադայի դեսպանի հետ քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակըՄեր տնտեսությունը սահմանափակում ունի, շուկան շատ փոքր է․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել ենՀռոմի պապը քվեարկել է ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններումՀայաստանը և Հնդկաստանը պայմանավորվել են առավել խորացնել երկկողմ համագործակցությունըFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր ԱրևելքումՈւկրաինան ԱՄՆ-ի զենքն արտահանում է Սուդա՞ն, Դանիայի կորած միլիոններ․ նոր միջադեպերՀայաստանը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի խաղաղության համաձայնագրի ստորագրման համար․ Բայրամով«Անընդունելի է «թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» ձևակերպումները որպես վիրավորանք օգտագործելը»․ ՄԻՊԻսպանիան կարող է դադարեցնել Բարսելոնայի և Մադրիդի միջև արագընթաց գնացքների երթևեկությունըԻշխան Սաղաթելյանի անունով և լուսանկարով կեղծ Telegram-հաշիվ է ստեղծվելՓարիզում շաբաթավերջին բողոքի ցույցերի պատճառով հայտարարվել է պարետային ժամԽոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ «Deepal»-ը հայտնվել է ձորակում, ամուսինները՝ հիվանդանոցումՀայաստանում կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլ․ ՆԳ նախարարն ու «ՀայՓաս»-ի գլխավոր տնօրենը փաստաթուղթ են ստորագրելԿոբախիձե. ԵՄ-ն շարունակում է ֆինանսավորել Վրաստանում անցկացվող հանրահավաքները շրջանցիկ ճանապարհներովՄոնակոն՝ Հայաստանի խոշոր ներդրումային նախագծերի նոր ուղղություն․ մեկնարկում է Armenia–Monaco Private Investment Roundtable-ի ծրագիրըԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել Մեծ Բրիտանիայի տարածքի վրայովԻնձ շատ օգնեցին մարզիչներն ու հավաքականի ընկերներս ու հաջողությունը մերն էր. Գևորգ Թադևոսյան Օրվա ամենաուշագրավ կադրերը․ խորտակվող նավ, ժայթքող հրաբուխ ու անհավանական տեսարաններԻսպանիայի տրանսպորտի նախարար Պուենտեն հրաժարական չի տա գնացքի վթարից հետո«Արտաքին հարաբերությունները տոտալ տապալել եք»․ Վարդևանյանն՝ իշխանությանըՀայաստանում օնլայն տաքսիների միջնորդավճարը ռեկորդային բարձր է․ Աբրահամյան Հաջորդիվ ձգտելու եմ պահել աշխարհի առաջնության չեմպիոնությունը. Ասլանյան«Այս իշխանությունից պետք է ազատվել օր առաջ»․ Ղազարյանը՝ Փաշինյանի մասին Կարենից ավելի շուտ էի ոսկե մեդալ սպասում, բայց ամեն անգամ մի բան միշտ նրան խանգարում էր. Սամվել ԳևորգյանԲաղդասարյանն ԱԺ ծեծկռտուքի պատճառների մասին․ «Գուցե ինչ-որ տեղից հաթաթա՞ են տվել»Վենսը խոստացել է բացահայտել այլմոլորակայինների գոյության մասին ճշմարտությունը մինչև վերջԵԱՏՄ-ից Հայաստանի անդամակցության կասեցման դեպքում գազի գնի 69% թանկացում է կանխատեսվումԱրշակ Սրբազանը հայց է ներկայացրել Ստեփան Ասատրյանի դեմ․ պահանջում է հերքում և 999 դրամի փոխհատուցում 222 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ․ մաքսանենգություն է կանխվել․ Լիցքավորման ժամանակ մեքենա է պայթել Սարգսյան․ Բենզինի շուկայում տնտեսավարողների թիվը 8 տարում 6-ից հասել է 14-իՀռոմի պապ Լևոն XIV-ը կարող է դառնալ առաջին պապը, որը կմասնակցի ԱՄՆ ընտրություններինԵրևան-Սևան ճանապարհի երթևեկելի մասում «Լադա»-ն բախվել է աղվեսին, ապա՝ քարերին․ կան վիրավորներՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ԱՄՆ-ում հանդիպել է ՀԴԲ-ի և այլ իրավապահ կառույցների ներկայացուցիչների հետՄերցը նշել է, որ Իրանի շուրջ հակամարտությունը Եվրոպային արժեցել է ավելի քան 100 միլիարդ եվրոՈւսուցիչների դրույքաչափը կարող է բարձրացվել մինչև 300 հազար դրամ․ նախագիծ Հռոմում տեղի է ունենում արհմիությունների և ուսանողների զանգվածային ցույցԾանրամարտի ԱԱ-ում Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ
Ամենադիտված