ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
Սեպտեմբերի 10-ին ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆանո Լազարետտոյին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպմանը Կարեն Նազարյանը շնորհավորել է դեսպանին նշանակման առիթով՝ մաղթելով արգասաբեր և արդյունավետ գործունեություն միտված երկու երկրների միջև բազմոլորտ հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը։
Նախարարի տեղակալը կարևորել է Շվեյցարիայի՝ որպես ՀՀ կարևոր գործընկերոջ կողմից տարբեր ոլորտներում իրականացվող զարգացման աջակցության ծրագրերը, որոնք նպաստում են Հայաստանում սոցիալ-տնտեսական բարեփոխումների շարունակականությանը՝ առանձնացնելով Հայաստանի և Շվեյցարիայի արդյունավետ շփումները միջազգային ու տարածաշրջանային կառույցների շրջանակներում։
Իր հերթին դեսպան Լազարետտոն վստահեցրել է, որ պատրաստակամ է ջանքեր ներդնել երկկողմ օրակարգի ընդլայնման ուղղությամբ՝ առավել խորացնելու հայ-շվեցարական քաղաքական ու տնտեսական երկխոսությունը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)