ՃՏՊ Դալարիկ-Քարակերտ ավտոճանապարհին. կա տուժած
Հայաստան
Սեպտեմբերի 11-ին, ժամը 16:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Դալարիկ-Քարակերտ ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրին «Iveco Stralis» մակնիշի բեռնատարը (վարորդը՝ Գ. Հ., ծնված 1981 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմավիրի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները կատարել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)