Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո Բուլգարին Իրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը» Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածու Լևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահ Հայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրում Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես Պատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել Տաշքենդում Հայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ Թադևոսյան Յոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցը Tesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու «Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասին Google-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ին 

Ո՞վ է ավելի թույլ. ինչո՞վ է «Իմ քայլը» տարբերվում ՀՀԿ-ից

Վերլուծական
Հայաստանը թևակոխել է նախընտրական շրջան, որտեղ առաջին պլան են գալիս կուսակցությունների, քադաքական ուժերի և դաշինքների ծրագրերը: Այս տեսանկյունից անչափ հետաքրքիր է հասկանալ, թե ինչպիսի փոփոխություն, տրանսֆորմացիա են ապրել նախկին իշխանություն հանդիսացող՝ այժմ ընդդիմադիր ՀՀԿ-ի և նախկինում ընդդիմություն՝ այսօր արդեն իշխանություն հանդիսացող «Իմ քայլի» նախընտրական ծրագրերը: Այլ կերպ ասած՝ ո՞ր ուժն էր ավելի կառուցողական և ռացիոնալ որպես ընդդիմություն և որպես իշխանություն:
  
Առաջին հայացքը քաղաքական փոխատեղման ենթարկված ուժերի ծրագրերին՝ արդեն իսկ բավական է հասկանալու համար, որ իրավիճակ է փոխվել: Ընդդիմադիր ՀՀԿ-ն բառացիորեն օրեր առաջ ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը: Ծրագրի բաղկացուցիչ մասը կազմում է ՀՀԿ խորհրդի վերջին հայտարարությունը, որը ծրագրի լրամշակման համար հիմք է հանդիսացել, ինչպես նաև 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական ծրագիրը: Իսկ ի՞նչ էր այն իրենից ներկայացնում: Կարելի է ասել՝ դասական նախընտրական ծրագիր, որի հիմքում հիմնականում անվտանգությանն և տնտեսական զարգացմանը վերաբերող խնդիրների լուծումներն էին: Պետք է փաստել, որ ՀՀԿ-ն, որպես ընդդիմություն, չի հասցրել պատրաստվել գալիք ընտրություններին և շեշտը դնում է իրավիճակային լուծումների և մարքեթինգային քայլերի վրա, որոնք բացակայում էին նախորդ ընտրությունների ժամանակ՝ չհաշված, իհարկե, Կարեն Կարապետյանի ժպիտը: Սակայն նույնը վերաբերվում է նաև Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ին, որը որպես ընդդիմադիր ուժ՝ ԵԼՔ-ի մաս կազմելով՝ 2017-ին շատ ավելի խորքային ծրագրային լուծումներով ընդդիմադիր հայտ էր ներկայացրել: Մասնավորապես, եթե 2017-ին բարձրացվում էին այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են սպաների բնակարանային ապահովությունը, առաջնագծում մարտական հերթապահություն իրականացումը միայն պայմանագրային զինծառայողների միջոցով՝ հատուկ աշխատավարձով, ապա որպես իշխանություն արդեն «Իմ քայլը» շատ չի խորացել՝ զինված ուժեր և բանակ ենթաբաժնում կոնկրետ թվեր նշված չեն, ընդհանուր բնութագրումներ են: «Զինված ուժերը համալրված են լինելու այսօրվա ռազմական գիտության պահանջներին համապատասխան արդիական զինատեսակներով և տեխնոլոգիաներով, գերճշգրիտ հեռահար հրթիռային հարվածների, հրետանային խոցման և հակաօդային պաշտպանության ժամանակակից համակարգերով, որոնք ավելացնելու են իրենց հարվածային և կրակային խոցման հեռավորությունը, ճշգրտությունը և արդյունավետությունը…»:
 
Հասկանալի չէ, թե ինչպիսին է լինելու նաև ՀՀ արտաքին քաղաքականությունը՝ ի տարբերություն 2017 թվականի նախընտրական ծրագրի, որտեղ ԵԱՏՄ անդամակցությունը կոպիտ սխալ էր համարվում, և առաջարկվում էր միջոցներ կիրառել հայ-թուրքական սահմանն առանց նախապայմանների բացելու ուղղությամբ՝ ՔՊ-ն, որպես իշխանություն, կարծես փորձում է ավելի զուսպ և հավասարակշռված գործել արտաքին քաղաքականության ոլորտում՝ նախապես չսահմանելով որևէ խնդիր և այդ խնդրի լուծման ուղիները: ՔՊ-ի ծրագիրը միանշանակ ավելի լղոզված է, քան 2017-ին: Դրա վառ վկայությունն է կրթությանը վերաբերող հատվածը: Նախորդ տարվա ընդդիմադիր ծրագրում առաջարկվում էր գիտությանը հատկացվող ֆինանսավորումը հասցնել ՀՆԱ-ի 3 տոկոսի: Այսօր արդեն, իշխանության եկած ուժն առաջարկում է հետևյալ ձևակերպումը՝ կրթության և գիտության պետական ֆինանսավորման բարձրացում, ինչպես նաև մասնավոր միջոցների ներգրավում: Կոնկրետ թվերը բացակայում են: «Իմ քայլը» դաշինքի ծրագրում առանձին ենթաբաժիններ չկան մարզերին վերաբերող: Աղետի գոտու վերակառուցման խնդիրը ևս մնում է ծրագրից դուրս: Ծրագրում խոսք չկա Սահմանադրության փոփոխության, ինչպես նաեւ Ընտրական օրենսգրքի փոփոխության մասին։
 
 
Ստելլա Խաչատրյան
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո ԲուլգարինԻրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը»Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածուTASR․ Սլովակիայում անհայտ նյութի արտահոսքի պատճառով 40 մարդ է հոսպիտալացվելԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՖրանսիացի քաղաքական գործիչը զգուշացրել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վտանգների մասինՄոլդովայի նախկին պատգամավորը Սանդուին մեղադրել է տնտեսական ճգնաժամի համարԿարմիր խաչը պատրաստ է մասնակցել Կոնստանտինովկայի մարդասիրական առաքելությանըԻրանցի պատգամավորը պնդում է՝ երկիրը փաստացի դուրս է մնացել միջուկային պայմանագրիցՀայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրումՀունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսՊատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել ՏաշքենդումՀայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ ԹադևոսյանՅոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցըTesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու«Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասինGoogle-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ինMicrosoft-ի նոր լեզվական մոդելն աշխատում է անմիջապես օգտատիրոջ համակարգչումՅուպիտերի ստվերում երևաց Եվրոպա արբանյակի թաքնված օվկիանոսի հնարավոր հետքըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը«Claude»-ի ստեղծողը բորսայական տեղաբաշխումից ստացավ 91,6 միլիարդ դոլարՓաշինյանի բուլդոզերն առաջ է գնում, իսկ դիմադրությունը ուշանում է. Մելիք-ՇահնազարյանՄարտկոցի ներսը՝ չորս չափումներով․ որտե՞ղ են լիթիումի իոններն ավելի արագ շարժվում«Վոյաջեր 1»-ի ազդանշանին այժմ մեկ ամբողջ օր է պետք Երկիր հասնելու համար«Ղրիմի կամուրջը չի մնալու»․ Զելենսկին նոր հարվածների իրավունքն է պնդումՊուտինը «սխալմամբ մի երկու փոքր հրթիռ է արձակել Լեհաստանի ուղղությամբ»․ Թրամփ54 տոկոսից՝ 0,2 տոկոս․ ի՞նչ է չափել OpenAI-ը մոդելների պաշտպանության փորձարկման ժամանակԻնչպե՞ս նվազեցնել լույսի անդրադարձը․ Հարվարդի պատասխանը նանոսյուների երկրորդ շերտն էՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենTRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի. վարչապետՏիեզերակայանից՝ Երկիր․ «Dragon»-ը վերադարձնում է կենսատպված արյունատար անոթի նմուշըԱռնվազն 50 միավոր՝ 26-րդ անգամ․ Հարդենը շրջանցեց Քոբի ԲրայանտինՀունգարիան հրաժարվել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության բանակցությունները արգելափակելուցԴեմոկրատները պահանջում են դադարեցնել Իրանի դեմ ռազմական հարձակումների ֆինանսավորումըՄեծ Բրիտանիան հաստատել է կիբերհարձակումները Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ Եվրոպայում ռազմական շինարարության ծախսերը կարող են հասնել 620 մլրդ եվրոյի․ FTՄեծարենցի փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Opel Zafira»-ում և բեռնատար «Գազել»-ումԹեհրանը հայտնում է Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 խոցելու մասինԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 անօդաչուի խոցման մասինՌոնալդուն վրիպեց 11-մետրանոցից․ Սպերցյանի անկյունայինից հետո հաշիվը դարձավ 3։1Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն էԹանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված34,5 միլիարդ եվրո՝ Սիենայի բանկի համար․ ինչո՞ւ խորհուրդը վերապահում ունիՄաքդոնալդը բարձր է գնահատել Digitec 2026–ն ու Հայաստանի հետ փոխգործակցությունըՓաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը ԵրևանինՆոկաուտ՝ 1 րոպե 54 վայրկյանում․ Սիմոնյանն ապահովեց Հայաստանի առաջին մեդալը Մ23 ԵԱ-ումՈւոլ Սթրիթի ծանր շաբաթը․ S&P 500-ը կորցրեց 8,6 տոկոսՆիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ ՍաթյարթիինՓեզեշքիան․ ձմռանը գազն ու հոսանքը գործարաններում պետք է անջատվեն վերջինը
Ամենադիտված