Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը 2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեց DPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել Հութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասին Նոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Գևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերին Քայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ Սարգսյան Իրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչուն Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Եռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. Պուտին Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա 

2 տարվա ընթացքում շուրջ 20 միլիարդ դրամի խնայողություն ունեցանք. նախկին նախարար Արթուր Գրիգորյան

Քաղաքական

ԼՈւՐԵՐ.com-ը զրուցել է ԲՀԿ համամասնական ցուցակում 3-րդ հորիզոնականը զբաղեցնող Արթուր Գրիգորյանի հետ:

Գրիգորյանը 2010- 2012 թթ. զբաղեցրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի, այնուհետև, 2018 թվականին, կարճ ժամանակով՝ Էներգետիկ ենթակառուց­վածք­ների և բնական պաշարների նախարարի պաշտոնը:

-Պարո՛ն Գրիգորյան, ի՞նչ է պետք մեր երկրին հեղափոխությունից հետո, ի՞նչ ակնկալիքներ մարդիկ ունեն նոր իշխանություններից:

-Այս պահին խիստ անհրաժեշտություն է համատարած համերաշխությունը: Առանց համերաշխության՝ սև ու սպիտակներով՝ մենք որևիցե հարց չենք լուծելու ոչ մի ոլորտում: Ավելի է խորանալու այս անդունդը, և որևիցե զարգացում չի լինելու: 

Մարդկանց սպասելիքների մասով՝ կարող եմ ասել, որ պետք է ՀՀ քաղաքացին վերջապես հասկանա, որ ինքն արդեն արել է իր քայլը, հիմա պետք է համբերությամբ սպասի պատասխան արդյունքի: Համբերության առումով շատ թույլ ենք, հեղափոխության արդյունքը միայն ժամանակի ընթացքում պետք է ակնկալենք:

-Քաղաքական հեղափոխությունը կատարվեց, հիմա շատ է խոսվում տնտեսական հեղափոխության մասին, ո՞վ և ինչպե՞ս պետք է այն անի:

-Շատ կարևոր է, թե ովքեր են անելու տնտեսական հեղափոխությունը, քանի որ դրա համար նախևառաջ հարկավոր է կադրային լրջագույն բազա ունենալ:

Տնտեսությունը կարգավորող օղակներում կադրերը պետք է պլանավորեն առնվազն առաջիկա տասը տարին, օրինակ, կանխատեսեն՝ ինչպիսի մարտահրավերներ են սպասվում աշխարհում և, մասնավորապես, Հայաստանում: Մարդիկ են պետք, ովքեր գոնե պատկերացում ունեն՝ ինչ քայլեր պետք է ձեռնարկել, որպեսզի երկրում տնտեսությունը զարգանա: Սխալ է, թե երկրին անհրաժեշտ են միայն ներդումներ, քանի որ դրանք ոչ միայն կարող են տնտեսությունը զարգացնել, նաև կարող են վնասել: 

Տնտեսական հեղափոխությունը պետք է սկսել հետ մնացած կրթական համակարգից: Եթե մենք տնտեսական հեղափոխություն ենք ուզում անել,  պետք է ունենանք կրթված համակարգ: Ես շատ եմ կարևորում կադրերի պատրաստվածությունը, որոնք ի վիճակի կլինեն մտածելու և իրենց մտածածը կյանքի կոչելու:

-Պարո՛ն Գրիգորյան, նախարար աշխատելու տարիներին կարողացել էիք 20 միլիարդ դրամ խնայել, ինչպե՞ս էր դա Ձեզ մոտ ստացվել:

Մի քանի գործոններ կան, որոնք նպաստել են իմ աշխատած տարիների արդյունավետությանը: Լավագույն օգնությունը փորձս էր, որը ձեռք էի բերել Վերահսկիչ պալատում աշխատած տարիներին: Այնտեղ մի քանի տարիների ընթացքում իմ ղեկավարած վարչության կողմից բացահայտվեցին լրջագույն խախտումներ: Ամենայն մանրամասնությամբ սկսեցի տիրապետել ծրագրերի իրականացմանն ու դրանց արդյունավետությանը: Սոցապ նախարարի պաշտոնը զբաղեցնելիս ինքս իմ առջև խնդիր էի դրել՝ հասկանալ՝ պետական բյուջեի 30 տոկոսը օգտագործող նախարարությունը արդյոք արդյունավե՞տ է ծախսում այդ միջոցները, թե՝ ոչ:

Ես գիտեի, թե հատկապես ինչին պետք է ուշադրություն դարձնել և շատ կարճ ժամանակահատվածում հասկացա մի բան՝ կառավարությունում գործում էին դեռևս 15 տարի առաջվա որոշումներ, իսկ օրենսդրական դաշտը չէր համապատասխանում տվյալ փուլին:

Կառավարության որոշումների փոփոխությամբ, օրենսդրական դաշտի կանոնակարգմամբ կարողացա գտնել այն մութ կողմերը, որտեղ կարող էին անարդյունավետ գումարներ ծախսվել: Երկու տարվա ընթացքում շուրջ 20 միլիարդ դրամի խնայողություն ունեցանք՝ հիմնականում կենսաթոշակների, նպաստների և պետության կողմից ցուցաբերվող տարատեսակ աջակցությունների և սոցիալական ապահովության ծրագրերից:

-ԲՀԿ 3-րդ համարն եք, ի՞նչ հնարավորություններ ունի այս ընտրություններում ձեր կուսակցությունը և Դուք՝ անձնապես:

-Մեր հնարավորությունները մեծ են թե՛ կադրային, թե՛ քաղաքական թիմի մասով: Կան բազմաթիվ պատրաստված կադրեր, որոնք Նոր Հայաստանում անհրաժեշտ են պետական կառավարման ոլորտում: Հեղափոխությունից հետո պետությունը կադրերի խնդիր ունի, որոնք պետք է լինեն ոչ միայն անկաշառ, այլ նաև՝ պրոֆեսիոնալ:

Իմ մասով կարող եմ այսպես ասել՝ անցած ուղիս եղել է հիմնականում գործադիրում, և լավ պատկերացնում եմ գործադիրի խնդիրները: Օրենսդիրում կկարողանամ իմ նախաձեռնություններով առավել արդյունավետ դարձնել գործադիրի աշխատանքը: 

-Ի՞նչ կոչով կդիմեք ժողովրդին:

-Կոչ եմ անում կատարել ճիշտ ընտրություն, քանի որ Նոր Հայաստանում այս ընտրությունները իրոք կարևոր են: Մեր ժողովուրդը պետք է ընտրի այն մարդկանց և այն թիմին, որը լավագույնս կկարողանա կատարել տնտեսական հեղափոխություն: Ես կարծում եմ՝ ԲՀԿ-ն՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, այդ հարցում ամենակարող է և մեր թիմում լավ են պատկերացնում, թե ոնց կարող են տնտեսական հեղափոխությունը ամբողջությամբ ի կատար ածել:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեցDPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվելՀութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասինՆոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԳևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերինՔայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ ՍարգսյանԻրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչունՀայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունումԵռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. ՊուտինՌուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրաՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-իցԵթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ ԳրիգորյանԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԳիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասինԻնչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններFT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՆեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և ՏիգրանաշենԵս դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանինԱռաջին անգամ Եվրահանձնաժողովը Չեխիայի Հանրապետությունը ներառել է միգրացիոն ճնշման ռիսկի տակ գտնվող երկրների շարքում12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներ
Ամենադիտված