Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը 2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեց DPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել Հութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասին Նոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Գևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերին Քայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ Սարգսյան Իրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչուն Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Եռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. Պուտին Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա 

ՀՀ-ն չի կարող ունենալ արտաքին քաղաքական դիմաշրջում. Հայկ Սուքիասյան

Քաղաքական

ՀՀ տնտեսությունն  ամբողջովին վաշխառուական կապիտալի ձեռքերում է, որոնք ներքին արտադրանքին զարկ տալու փոխարեն դարձել են դրսի առևտրային կապիտալի գիգանտների ներկայացուցիչները։ ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության համամասնական ցուցակի 4-րդ համար Հայկ Սուքիասյանը։

Խոսելով ՀՀ տնտեսության զարգացման՝ կուսակցության տեսալականի մասին՝ նա նկատեց, որ Հայաստանի տնտեսության զարգացման հեռանկարը հասկանալու համար առաջին հերթին պետք է ախտորոշվի՝ ինչ տնտեսություն ունենք, որի հիման վրա հնարավոր կլինի վերլուծություններ անել, թե ինչ ուղղությամբ է պետք է աշխատել․ «ՀՀ տնտեսության  90 տոկոսը ներկրման վրա է։ Երկրի ամբողջ տնտեսությունը հանձնված է վաշխառուական կապիտալին և ՀՀ-ում ներքին արտադրողական ուժերը գետնված վիճակում են։ Տարածված տեսակետ կա՝ պետությունը չպետք է խառնվի տնտեսական կյանքին, պետք է լինի գիշերային պահակ, ազատ թողնի տնտեսությանը, լիբերալ շուկան։ Հիմա մի տարբերակ կա՝ եթե շարունակելու ենք այս սկզբունքով, Հայաստանի տնտեսությունը վերակենդանանալու ոչ մի շանս չունի։ Մենք առաջարկում ենք չափավորել այդ լիբերալ շուկայական հարաբերությունները, և կողքին առաջարկում ենք օրդոլիբերալ  հարացույցը՝ սոցիալական շուկայական տնտեսության հայեցակարգ, որտեղ պետությունը շուկան թողնում է  ազատ, բայց նա ինքն իր տնտեսությունը կարգավորում է։ Մենք նաև առաջարկում ենք՝ պետությունը չափավորի ներկրումը և զարկ տա ՀՀ  ներքին արտադրողական ուժերի զարգացմանը»,-նշեց Սուքիասյանը։

Վերջինս կարծում է, որ ՀՀ-ում կա բավարար կապիտալի կուտակում, որը վաշխառուական կապիտալի ձեռքում է և պետությունը պետք է նրանց չափավորի և ստիպի ներդրումներ անել ՀՀ տնտեսության մեջ։  Ըստ նրա՝ Հայաստանի տնտեսության հիմնաքարը՝ քարն է․ «30 տարի է՝ հայ ժողովրդի «գիգատները» կամ քաղաքական մուտիլովչիկները գիշեր-ցերեկ հայ ժողովրդին սովորեցրել են, որ ոչինչ չունենք: Մենք անգամ չգիտենք, թե ինչքան ունենք։ Այժմ մենք պետք է չափավորենք ներկրումները․ ՀՀ տնտեսությունը խեղդվում է ներկրողի ձեռքում։ Եթե մենք ներքին արտադրողական ուժը զարգացնենք մեր հումքի՝ քարի վրա, օլիգարխին ստիպենք՝ ներդրումներ անի ներքին շուկայում, որոշենք ստրատեգիական զարգացման ուղղությունները, որն առաջին հերթին արդյունաբերությունն է, և դրան զուգահեռ, ինֆորմացիոն հասարակության ստեղծման գործընթացն է՝ տնտեսությունը հնարավոր կլինի կայունացնել։ Առանց դրա հնարավոր չի լինի, պետք է այդ երկուսը համագործակցեն իրար հետ։ Արդյունաբերությունը շարժելով՝ ինքն իր հետ կշարժի, օրինակ, ինժեներական գիտությունը, կենսաքիմիան»,- նշեց նա՝ հավելելով, որ բոլոր նրանք, ովքեր գիշեր-ցերեկ Հայաստանի տնտեսությունը հանձնում են արտաքին ներդրողին, Հայաստանի տնտեսության դեմ դիվերսիա են անում։ 

Արտաքին քաղաքականության՝ իրենց տեսլականի մասին խոսելով՝ Սուքիասյանը կարևորեց հայաստանակենտրոն մտածողությունը․

«Շատ տարածված է այսօր՝ ռուսամետ, ամերիակամետ, Մոզամբիկի կողմնորոշում ունեցող, մենք ուզում ենք ասել հետևյալը՝ պետությունները կողմնորոշում ունենալ չեն կարող արտաքին քաղաքականության մեջ։ Ընդհանրապես, մենք պետք է հասկանանք՝ կողմնորոշումը հոգեկան հիվանդություն է։ Եթե հայ ենք՝ մեր մտածողությունը պետք է լինի հայաստանակենտրոն, և սրա շրջանակներում մենք պետք է իրականացնենք  ՀՀ արտաքին քաղաքականությունը։ Հիմա ովքեր խոսում են, որ  ՀՀ-ՌԴ հարբերությունները այլընտրանք չունեն՝ հակապետական հայտարարություն  են անում։ Նրանք պետությանը զրկում են այլընտրանք ունենալու հնարավորությունից»,-նշեց Սուքիասյանը։

Ստեղծված իրավիճակում պետության կողմից բալանսի, հավասարակշռության քաղաքականություն վարելն է ճիշտ համարում Սուքիասյանը․ «Եթե կախվում եք մի բևեռից որպես կշռաքար, երբ նա ընկավ՝ առաջինը ձեզնից են ազատվելու։ Մեր հայացքը պետք է լինի Երևանից։ ՀՀ-ն չի կարող ունենալ արտաքին քաղաքական դիմաշրջում»։ 

Անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունների՝ Հայաստանի հնարավոր վաղաժամ դադարեցնելուն՝ պատգամավորի թեկնածուն ընդգծեց, որ դա առաջին հերթին հեղինակության հարց է․ «ՀՀ-ն պետք է պաշտպանի իր իրավունքները, իսկ մենք գիտենք, որ այդ տեղը մերն է։ Հիմա, եթե, օրինակ, գլխավոր քարտուղարին ոչ թե դատեին, այլ դժբախտ պատահար լիներ, պետք է իրենց մարդուն բերեի՞ն։ Այստեղ ՀԱՊԿ-ի օրենսդրությունը պետք է  գործի»,-ասաց Սուքիասյանը և ավելացրեց, որ եթե Հայաստանը կորցնի այդ պաշտոնը, ուրեմն ՀՀ-ն ՀԱՊԿ-ում պետք է դնի ՀԱՊԿ  գործունեության ոչ լեգիտիմության հարց։

Պատգամավորի թեկնածուն առաջիկա ընտրություններում կարևորում է հեղափոխական ուժի հաղթանակը, բայց և կարևորում է նոր ուժերի հայտնվելը ԱԺ-ում. «Հեղափոխական ուժը պետք է հաղթի, բայց նրանք բացարձակ մեծամասնության չպետք է ձգտեն. բացարձակ մեծամասնությունը պառլամենտական համակարգում շատ վտանգավոր է։ Պառլամենտիզմը պահանջում է աջ, ձախ և կենտրոն, ոչ թե իշխանություն և ընդդիմություն»։ 

Արմինե Արմենակյան

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեցDPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվելՀութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասինՆոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԳևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերինՔայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ ՍարգսյանԻրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչունՀայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունումԵռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. ՊուտինՌուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրաՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-իցԵթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ ԳրիգորյանԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԳիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասինԻնչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններFT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՆեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և ՏիգրանաշենԵս դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանինԱռաջին անգամ Եվրահանձնաժողովը Չեխիայի Հանրապետությունը ներառել է միգրացիոն ճնշման ռիսկի տակ գտնվող երկրների շարքում12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներ
Ամենադիտված