Հեղինե Բիշարյանի հավաստմամբ՝ կոռուպցիան նվազել է, հատկապես, առողջապահության ոլորտում
Իրավունք
Լրագրողների հետ հանդիպմանն ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ասաց, որ կոռուպցիոն ռիսկերը Հայաստանում զգալիորեն նվազել են:
«Կոռուպցիայի դեմ պայքարը սկսված է, և պետք է հետևողական լինենք, դատապարտենք ոչ միայն կաշառք վերցնողին, այլ նաև տվողին: Երևույթի դեմ պայքարն ակնհայտ է», - ասաց Բիշարյանը։
Բանախոսն ընդգծեց, որ կոռուպցիան հատկապես նվազել է առողջապահության ոլորտում, իսկ մեկ պատուհանի քաղաքականությունը միտված է կոռուպցիայի դեմ, ինչը չինովնիկների հետ հնարավորինս քիչ առնչվելու հանարավորություն է տալիս։ «Այս ձևաչափը պետք է ներդրվի բոլոր բնագավառներում», - շեշտեց Հեղինե Բիշարյանը:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում