Արդեն երկու տարի է, ինչ որեվէ մեկը չի տուժել Ադրբեջանի հետ փոխհրաձգության պատճառով. Փաշինյան (տեսանյութ) Արցախի պատվիրակությունը Շվեյցարիայում քննարկել է հայ գերիների վերադարձի հարցը Երևանում քարով կոտրել են բանկերից մեկի ապակին և դիմել փախուստի․ պատճառված վնասը մոտ 400 հազար դրամ է ԵՔՀ գագաթնաժողովի բացման արարողությունը (լուսանկարներ) Կոբախիձեն և Զելենսկին հինգ տարվա ընթացքում առաջին անգամ հանդիպեցին Երևանում Մակրոնի հայտարարությունը երեսպաշտության թարմ և տիպիկ օրինակ է․ նախագահները մշտապես եղել են ՀՀ-ում. Աշոտյան Հայաստանի հետ կապված Նիկոլ Փաշինյանի տեսանկյունը շատ տպավորիչ է. Մակրոնը՝ թավշյա հեղափոխության արդյունքների մասին Զելենսկի. Այս ամառը լինելու է այն պահը, երբ Պուտինը պետք է որոշի ինչ անել Կապակցվածությունը կարող է նույն դերը խաղալ, ինչ պողպատն ու ածուխը ԵՄ-ի ստեղծման համար. Լեյեն Փաշինյանն Ալիևին արձագանքելու փոխարեն ասում է՝ «թենք յու». Շարմազանով 8 տարի առաջ ՀՀ-ն սեղանի շուրջ նստած բազմաթիվ երկրների կողմից դիտարկվում էր որպես Ռուսաստանի դե ֆակտո արբանյակ․ Մակրոն Հույս ունեմ 2028 թվականին այցելել Ադրբեջան. Փաշինյան 

Դատավորների հասցեին հնչող ատելության խոսքը հատել է թույլատրելիության սահմանը. ՀՀ դատավորների միության հայտարարությունը

Իրավունք

 Հայաստանի Հանրապետության դատավորների միությունը հայտարարություն է տարածել, որում դատապարտել է դատավորների հասցեին հնչող ատելության խոսքը՝ շեշտելով, որ այն հատել է թույլատրելիի սահմանը:

Դատավորների միության հայտարարությունը.

«Հաշվի առնելով, որ վերջին օրերի ընթացքում զանգվածային լրատվության որոշ միջոցների, ինչպես նաև հասարակության մի շարք անդամների կողմից համացանցում և հրապարակային միջոցառումների շրջանակներում հնչում են դատավորների պատիվն ու արժանապատվությունն արատավորող, դատական իշխանության հեղինակությունը նսեմացնող արտահայտություններ, որոնց կապակցությամբ Հայաստանի Հանրապետության դատավորների միություն են դիմել միության անդամ հանդիսացող դատավորներ Զ. Նախշքարյանը և Դ. Բալայանը, Հայաստանի Հանրապետության դատավորների միությունը հանդես է գալիս հետևյալ հայտարարությամբ.

Դատավորների միությունը ևս մեկ անգամ անհրաժեշտ է համարում Հայաստանի Հանրապետության հանրային իշխանության մարմինների, պաշտոնատար անձանց, հասարակական և քաղաքական կազմակերպությունների, ինչպես նաև բոլոր քաղաքացիների ուշադրությունը հրավիրել այն իրողության վրա, որ դատավորների անկախությունն ու անաչառությունը, արդարադատության իրականացմանը ցանկացած միջամտության և դատավորների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի բացարձակ արգելքն ինչպես իրավունքի գերակայության վրա հիմնված բոլոր պետություններում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում ունեն անկյունաքարային նշանակություն և որպես սահմանադրաիրավական սկզբունքներ՝ երաշխավորվում ու պաշտպանվում են պետության կողմից: Այլ խոսքով՝ հնարավոր չէ խոսել իրավական, ժողովրդավարական պետության մասին, եթե չի ապահովվում դատական իշխանության անկախությունն ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ազդեցությունից:

 

Դատավորների միությունը հարկ է համարում նշել, որ դատավորների անկախության վրա արտաքին ազդեցության դրսևորում է համարվում նաև հասարակության կողմից դատական իշխանության վրա ճնշումներ գործադրելը տարբեր գործերի կապակցությամբ, մինչդեռ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 164-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված է, որ արդարադատություն իրականացնելիս դատավորն անկախ է, անաչառ և գործում է միայն Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան: Այլ կերպ ասած՝ իրավական պետությունում դատավորներն առաջնորդվում են միայն Սահմանադրությամբ և օրենքներով: Ստանձնելով պաշտոնը՝ դատավորները գիտակցում են, որ գտնվելու են հասարակության քննադատության թիրախում, հետևաբար յուրաքանչյուր քննադատություն, առավել ևս վիրավորական արտահայտություններ հնչեցնելու ժամանակ պետք է գիտակցել, որ դրանով ուղղակիորեն վնաս է հասցվում Հայաստանի Հանրապետությանը՝ որպես իրավական պետություն: 

Դատավորների միությունն անառարկելի ճշմարտություն է համարում այն, որ կարծիքի ազատ արտահայտման հիմնարար իրավունքը ժողովրդավարական հասարակության կարևորագույն արժեքներից մեկն է: Սակայն այս իրավունքն ունի իր իրացման սահմանները և կարող է ենթարկվել սահմանափակման, որի հիմքերից է նաև դատական համակարգի հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու անհրաժեշտությունը: Սա նշանակում է, որ ցանկացած անձ պետք է զգուշավորություն ու նրբանկատություն ցուցաբերի իր այն հրապարակային ելույթներում, որոնք վերաբերում են դատավորներին, քանի որ իրենց ստանձնած պաշտոնից բխող կարգավիճակով պայմանավորված՝ դատավորները բավականին խոցելի են հասարակական քննադատությունների նկատմամբ:

Դատավորների միությունն ընդգծում է, որ բազմաթիվ միջազգային իրավական փաստաթղթերով կարևորվում է դատական իշխանության անկախությունն ապահովելը:

Այսպես, Դատական իշխանության անկախության ապահովման կարևորության մասին բազմիցս արտահայտվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան): Մասնավորապես կարծիքի ազատ արտահայտման հիմնարար իրավունքի համատեքստում անդրադառնալով դատավորների նկատմամբ քննադատության թույլատրելի սահմաններին՝ Եվրոպական դատարանը գտել է, որ զանգվածային լրատվական միջոցներն իրավունք ունեն լուսաբանելու ընթացիկ դատավարությունները և քննադատողական մեկնաբանություններ կատարելու դրանց վերաբերյալ այնքանով, որքանով նրանք տեղեկատվություն են տրամադրում հատուկ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ և չեն խախտում դատավարության մասնակիցների արդար դատաքննության երաշխիքները (տե՛ս DUPUIS AND OTHERS v. FRANCE գործով Եվրոպական դատարանի 07.06.2007 թվականի վճիռը): Այսինքն՝ քննադատությունը թույլատրելի է, եթե այն չի սահմանափակում արդար դատաքննության իրավունքը, որի կարևորագույն տարրերից է նաև արտաքին ազդեցությունից անկախ դատարան ունենալը:

Եվրոպական դատարանը նաև կարևորել է, որ բոլոր հանրային պաշտոնատար անձանց շարքում դատավորներին տրված է իրենց հեղինակության ամենաբարձր պաշտպանությունը, իսկ նրանց հասցեին հնչող քննադատության ընդունելի շրջանակները պետք է ունենան ամենանեղ սահմանները: Նշվածը բացատրվում է դատավորների՝ որպես արդարադատության երաշխավորների, յուրահատուկ դերով. դատավորները պետք է վստահություն ներշնչեն թե՛ գործի մասնակիցներին, թե՛ ընդհանրապես հանրությանը (տե՛ս SKAŁKA v. POLAND գործով Եվրոպական դատարանի 27.05.2003 թվականի վճիռը): Այս համատեքստում հատկապես պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ դատավորներն ի պաշտոնե չունեն անհրաժեշտ գործիքակազմ`  իրենց հանդեպ հնչող անհիմն մեղադրանքներին ու վիրավորանքներին պատասխանելու համար: Այսինքն՝ դատավորներն այնպիսի պաշտոնատար անձինք են, ովքեր իրավասու չեն պատասխանելու իրենց հանդեպ հնչեցվող քննադատություններին (տե՛ս PRAGER AND OBERSCHLICK v. AUSTRIA գործով Եվրոպական դատարանի 26.04.1995 թվականի վճիռը):

Այս համատեքստում հիշատակման է արժանի նաև Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի «Արդարադատության և հասարակության մասին» թիվ 7(2005) կարծիքի 55-րդ կետով ամրագրված հետևյալ դրույթը. «Երբ դատավորը կամ դատարանն արդարադատության իրականացման առնչությամբ քննադատվում կամ հարձակման է ենթարկվում լրատվամիջոցների կողմից (կամ վերջիններիս միջոցով՝ քաղաքական կամ հասարակական այլ գործիչների կողմից), ապա դատական ինքնատիրապետման պարտականության համաձայն՝ տվյալ դատավորը չպետք է արձագանքի նույն ճանապարհով: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ դատարանները կարող են ուղղել մամուլի կողմից տարածված ոչ ճիշտ տեղեկությունները, ցանկալի է, որ ազգային դատական մարմիններին օժանդակություն ցուցաբերեն անձինք կամ մարմիններ (օրինակ՝ դատական իշխանության բարձրագույն խորհուրդը կամ դատավորների միությունը), որոնք կարող և պատրաստակամ են համապատասխան դեպքերում արագ և արդյունավետ կերպով արձագանքելու նման մարտահրավերներին կամ հարձակումներին»:

Հետևաբար, եթե դատավորները, ովքեր ի պաշտոնե չեն կարող պատասխանել հնչեցվող քննադատություններին, անընդհատ գտնվեն անառողջ և հանիրավի քննադատության ազդեցության տակ, ապա մենք գործ ենք ունենալու դատական իշխանության արտաքին անկախությունը խարխլող իրավիճակի հետ, ինչն անմիջականորեն վտանգում է իրավական պետություն ունենալու և զարգացնելու հեռանկարը:

Դատավորների միությանը հայտնի է դարձել, որ վերջին օրերին հասարակության որոշ անդամներ կոպտորեն ոտնահարում են դատավորների անկախության սկզբունքը՝ իրենց թույլ տալով դատավորների պատիվն ու արժանապատվությունը վիրավորող հրապարակային արտահայտություններ: Ոմանք անգամ սոցիալական կայքերի կամ կապի այլ միջոցներով դատավորներին անմիջականորեն հասցեագրում են սպառնալիքներ ու վիրավորանքներ, դատավորներից պահանջում են պարզաբանումներ ներկայացնել կայացված դատական ակտերի վերաբերյալ: Վերջին շրջանում դատավորների հասցեին հնչող ատելության խոսքը հատել է միջազգային իրավական փաստաթղթերով ամրագրված թույլատրելիության սահմանները, ինչի կապակցությամբ իր մտահոգությունն է հայտնել անգամ Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը (տե՛ս ըստ հետևյալ կայքէջի՝ «http://www.ombuds.am/media/65489.html»):

Վերջին շրջանում հասարակության մի հատվածի կողմից դատավորներին վիրավորելու (հայհոյելու) վարքագիծը, ինչպես նաև դատավորների նկատմամբ իրականացվող ճնշումները խստորեն դատապարտել է նաև Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդն իր 2018 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 23-Ա որոշմամբ՝ մեջբերելով 1985 թվականին Միլանում կազմակերպված՝ Հանցավորության կանխման և դատապարտյալների նկատմամբ վերաբերմունքի մասին ՄԱԿ-ի 7-րդ կոնգրեսի կողմից ընդունված՝ «Դատարանների անկախության հիմնական սկզբունքների» 2-րդ կետը, որի համաձայն՝ դատարանները պետք է գործով որոշումներն ընդունեն անաչառ կերպով, փաստերի հիման վրա և օրենքին համապատասխան, առանց որևէ սահմանափակման, անհարկի ազդեցության, դրդապատճառների, ճնշումների, սպառնալիքների կամ միջամտությունների, որոնք ի հայտ են գալիս ցանկացած կողմից կամ ցանկացած պատճառով (տե՛ս ըստ հետևյալ կայքէջի՝ «http://www.advocates.am/news/view/2267.html»):

Վերոհիշյալի առնչությամբ Դատավորների միությունը տեղին է համարում հիշատակել Եվրոպական դատարանի կողմից արտահայտված հետևյալ սկզբունքային իրավական դիրքորոշումները.

  1. Դատավորի հեղինակությունը պետք է պաշտպանված լինի ցանկացած հայհոյանքից կամ վիրավորական խոսքից անգամ գործի թեժ քննարկումների ժամանակ: Նման արտահայտությունները կարող են նսեմացնել դատավորի արժանապատվությունը՝ խաթարելով անվտանգությունն արդար դատաքննության պատշաճ իրականացման ոլորտում (տե՛ս ŽUGIĆ v. CROATIA գործով Եվրոպական դատարանի 31.05.2011 թվականի վճիռը):
  2. Դատավորի մասին զանգվածային լրատվական միջոցներով հրապարակված արտահայտությունները պետք է գնահատվեն յուրաքանչյուր կոնկրետ դեպքում՝ ելնելով տվյալ գործի առանձնահատուկ հանգամանքներից և հաշվի առնելով դատավորի կողմից քննվող գործի վերաբերյալ հանրային հետաքրքրության աստիճանը (տե՛ս DE HAAS AND GIJSELS v. BELGIUM գործով Եվրոպական դատարանի 24.02.1997 թվականի վճիռը):
  3. Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է տարբերակել քննադատությունը վիրավորանքից: Եթե կարծիքի արտահայտման միակ նպատակը դատարանին կամ դատավորներին վիրավորելն է, ապա այդպիսի քննադատողական խոսքն անթույլատրելի է և չի կարող պաշտպանության արժանանալ կարծիքի ազատ արտահայտման հիմնարար իրավունքի շրջանակներում: Ավելին՝ դատարանին կամ դատավորին վիրավորելը կարող է իրավաչափորեն դիտարկվել որպես պատժելի արարք (տե՛ս SKAŁKA POLAND գործով Եվրոպական դատարանի 27.05.2003 թվականի վճիռը):

Միևնույն ժամանակ, Դատավորների միջազգային միության Կենտրոնական խորհրդի կողմից 1999 թվականի նոյեմբերի 17-ին ընդունված «Դատավորների համընդհանուր խարտիայի» 2.5-րդ կետում նշված է, որ դատավորը պետք է օգտվի իր ծառայողական պարտականությունների կատարման կապակցությամբ իրեն հասցեագրված ցանկացած տեսակի սպառնալիքների և հարձակումների դեմ օրենքով նախատեսված պաշտպանության միջոցներից: Պետք է խուսափել դատական ակտերի այնպիսի քննադատություններից, որոնք կարող են խաթարել դատական համակարգի անկախությունը կամ վնասել դատարանների հանդեպ հասարակության վստահությանը: Նման դեպքերում պետք է գործեն այնպիսի կառուցակարգեր, որոնք հնարավորություն կտան դատական հայցեր հարուցելու միջոցով պատշաճ կերպով պաշտպանել տվյալ դատավորին:

Իսկ «Ժողովրդավարություն իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովը (կամ Վենետիկի հանձնաժողով) 2010 թվականի մարտի 16-ի «Դատական համակարգի անկախության մասին» թիվ CDL-AD(2010)004 զեկույցի 64-րդ կետում նշել է, որ արդարադատական գործընթացը ոչ իրավաչափ ճնշումներից պաշտպանելու համար անհրաժեշտ է հաշվի առնել sub judice սկզբունքը, որը ենթադրում է մի կողմից դատական գործընթացի պաշտպանության անհրաժեշտություն, իսկ մյուս կողմից՝ հանրային հետաքրքրություն ներկայացնող խնդիրների բաց քննարկման և մամուլի ազատության միջև համապատասխան հավասարակշռության հաստատում:

Վերոգրյալի համատեքստում` Դատավորների միությունն անհրաժեշտ է համարում հանրության ուշադրությունը սևեռել նաև «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված այն իրավադրույթի վրա, որի համաձայն՝ արդարադատություն և որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ, ինչպես նաև դատավորի կարգավիճակից բխող իրավունքներ իրականացնելիս դատավորն անկախ է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, պաշտոնատար, ֆիզիկական և իրավաբանական անձանցից և հաշվետու չէ որևէ մեկի, այդ թվում` պարտավոր չէ որևէ բացատրություն տալ։

Փաստորեն, դատավորների անկախության երաշխիքների շարքում ներառվում են նաև արդարադատություն իրականացնելիս դատավորի կողմից որևէ մեկի առջև հաշվետու չլինելու և որևէ մեկին բացատրություն տալու պարտականություն չունենալու սկզբունքները:

Դատավորների միությունը դարձյալ ընդգծում է, որ արդարադատություն իրականացնելիս դատավորը պարտավոր չէ հաշվետու լինել ինչպես որևէ հանրային իշխանական մարմնի կամ պաշտոնատար անձի, այնպես էլ հասարակության կամ դրա առանձին անդամների առջև: Դատավորն արդարադատությունն իրականացնում է՝ հիմնվելով բացառապես Սահմանադրության և օրենքների վրա՝ առանց կաշկանդվելու այս կամ այն հնչեղ գործի կապակցությամբ հասարակական վերաբերմունքով: Հասարակության անդամներն էլ իրենց հերթին պարտավոր են հարգել դատավորի անկախության սկզբունքը և դատավորի կամ վերջինիս կայացրած դատական ակտերի վերաբերյալ իրենց քննադատությունը կառուցել այնպես, որ այն չվերածվի դատավորի նկատմամբ քողարկված ճնշումներ կատարելու, արդարադատության իրականացմանը միջամտելու, դատավորի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու միջոցի: Դատավորներն իրավունք չունեն և պարտավոր չեն որևէ մեկին բացատրություններ տալ իրենց կողմից ընդունված որոշումների բովանդակության, հիմքերի և հիմնավորումների վերաբերյալ կամ հանրության առաջ ապացուցել դրա օրինականությունն ու հիմնավորվածությունը, հասարակությունն էլ իր հերթին չի կարող դատավորից նման վարքագիծ ակնկալել:

Դատավորների միությունը հարկ է համարում շեշտադրել, որ այս կամ այն գործով դատավարության մասնակիցները կայացված դատական ակտերի նկատմամբ իրենց անհամաձայնությունը կարող են արտահայտել տվյալ դատական ակտի բողոքարկման միջոցով. սա անհամաձայնություն արտահայտելու, թերևս, միակ օրինական ճանապարհն է: Դատական ակտերի բողոքարկման իրավունքը հանդիսանում է մարդու՝ դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնարար իրավունքների բաղադրիչներից մեկը. այդ իրավունքի պատշաճ իրացումը Հայաստանի Հանրապետությունում գործող եռաստիճան դատական համակարգի պայմաններում կարող է արդյունավետ կերպով ապահովել հնարավոր դատական սխալների վերացումն ու մարդու խախտված իրավունքների վերականգնումը: Իսկ եթե շահագրգիռ անձինք կարծում են, որ որևէ դատական ակտ կայացնելիս դատավորը թույլ է տվել իրավախախտում, ապա տվյալ դատավորին իրավաբանական պատասխանատվության կանչելու համար վերջիններս կարող են դիմել բացառապես Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված գործիքակազմի օգնությանը: Դատավորի արարքում ենթադրյալ իրավախախտման առկայության փաստը կարող է հաստատվել բացառապես իրավասու մարմինների կողմից և օրենքով սահմանված պատշաճ ընթացակարգերի պահպանման դեպքում:

Դատավորների միությունը հորդորում է Հայաստանի Հանրապետության հանրային իշխանության մարմիններին, պաշտոնատար անձանց, հասարակական և քաղաքական կազմակերպություններին, ինչպես նաև բոլոր քաղաքացիներին դրսևորել իրավական պետության և իրավունքի գերակայության սկզբունքներից բխող վարքագիծ և ձեռնպահ մնալ դատավորներից հրապարակային պարզաբանումներ պահանջելուց, նրանց վրա ցանկացած եղանակով ճնշում գործադրելուց, դատավորների հեղինակությունն արատավորող, դատավորներին վիրավորող ու հանրության առջև նրանց անաչառությունը կասկածի տակ դնող հրապարակային արտահայտություններ անելուց՝ նկատի ունենալով, որ նշված վարքագիծը վնաս է պատճառում ոչ միայն տվյալ դատավորի հեղինակությանը, կոնկրետ գործի արդար դատաքննությանը, այլ ընդհանրապես ողջ դատական իշխանության անկախությանն ու իրավական պետության հետագա գոյությանը»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Արդեն երկու տարի է, ինչ որեվէ մեկը չի տուժել Ադրբեջանի հետ փոխհրաձգության պատճառով. Փաշինյան (տեսանյութ)Էստոնացի գեներալը քննադատել է Հաղթանակի օրվա հրադադարի գաղափարըԱրցախի պատվիրակությունը Շվեյցարիայում քննարկել է հայ գերիների վերադարձի հարցըԵրևանում քարով կոտրել են բանկերից մեկի ապակին և դիմել փախուստի․ պատճառված վնասը մոտ 400 հազար դրամ էՀարավային Աֆրիկայի նախագահը փոխհատուցում է պահանջել գաղութատիրությունից շահույթ ստացած երկրներիցԵՔՀ գագաթնաժողովի բացման արարողությունը (լուսանկարներ)Հարցումը ցույց է տվել, թե քանի ֆրանսիացի է պատրաստ աջակցել Լե Պենի կուսակցությանը Նիկոլ Փաշինյանը ելույթով հանդես է եկել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի լիագումար նիստին (տեսնյութ)Կոբախիձեն և Զելենսկին հինգ տարվա ընթացքում առաջին անգամ հանդիպեցին ԵրևանումՄակրոնի հայտարարությունը երեսպաշտության թարմ և տիպիկ օրինակ է․ նախագահները մշտապես եղել են ՀՀ-ում. ԱշոտյանԿիևը դիտարկում է հրադադար՝ առանց տարածքային զիջումների պաշտոնական ճանաչմանՀայաստանի հետ կապված Նիկոլ Փաշինյանի տեսանկյունը շատ տպավորիչ է. Մակրոնը՝ թավշյա հեղափոխության արդյունքների մասինԷստոնիան անցկացնում է տարվա ամենամեծ զորավարժություններըՌԴ-ում աճել է նոր մասնագիտություններ սովորելու պահանջարկըԳիտնականները բացահայտել են՝ ինչն է բարելավում տարեցների քնի որակըՈւկրաինացի քաղաքագետը կոշտ արձագանքել է Փաշինյան-Զելենսկի հանդիպմանըԶելենսկի. Այս ամառը լինելու է այն պահը, երբ Պուտինը պետք է որոշի ինչ անել Կրուիզային նավում մահացու վիրուսի կասկած․ երեք զոհ, վեց վարակվածԻրանը հանձնառու է Ռուսաստանի և Չինաստանի հետ հարաբերությունները ամրապնդելունԿապակցվածությունը կարող է նույն դերը խաղալ, ինչ պողպատն ու ածուխը ԵՄ-ի ստեղծման համար. Լեյեն Փաշինյանն Ալիևին արձագանքելու փոխարեն ասում է՝ «թենք յու». ՇարմազանովՌյուտտեն բացահայտել է Թրամփի դժգոհությունը ԵվրոպայիցՌուսաստանը կարող է արձագանքել Ֆինլանդիայի վրայով ուկրաինական ԱԹՍ-ների թռիչքներինԱվստրիան արտաքսում է ռուս դիվանագետներիԴիետոլոգները զգուշացնում են․ նուռը կարող է վտանգավոր լինել որոշ մարդկանց համարԻրանը ԱՄԷ-ի՝ ՕՊԵԿ-ից դուրս գալու որոշումը համարում է ոչ կառուցողական. ԱԳՆՌուսական նոր հրթիռները կտրուկ կուժեղացնեն Հնդկաստանի Սու-30ՄԿԻ կործանիչներըԱՄՆ զորքերի դուրսբերումը Գերմանիայից՝ Վագենկնեխտը դա համարում է անվտանգության դրական քայլՄեզ վստահում է ԱՄՆ-ն, բայց մեզ հարգում ու վստահում են նաև իրանցիները․ ՄակրոնԻրանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ երկրի դեմ ագրեսիան պառակտում է առաջացրել ԱՄՆ դաշնակիցների շրջանում8 տարի առաջ ՀՀ-ն սեղանի շուրջ նստած բազմաթիվ երկրների կողմից դիտարկվում էր որպես Ռուսաստանի դե ֆակտո արբանյակ․ ՄակրոնՀույս ունեմ 2028 թվականին այցելել Ադրբեջան. ՓաշինյանԲարեբախտաբար, Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը համարժեք է գնահատում եվրոպացի ադրբեջանասեր և թուրքասեր առաջնորդների Երևանում հայտնվելը․ Արմեն Այվազյան Ադրբեջանը մտածում է մեր ոչնչացման մասին, մինչդեռ մեր իշխանությունը խոսում է խաղաղությունից (տեսանյութ)ԱՄՆ-ի կողմից կալանված իրանական «Տուսկա» նավի անձնակազմի 22 անդամները հանձնվել են Պակիստանին24 տարվա ընթացքում առաջին անգամ է, որ Ուկրաինայի նախագահը այցելում է Հայաստան. ԶելենսկիԱռաջին անգամ է, որ ԵՔՀ-ն հանդիպում է այստեղ՝ Հարավային Կովկասում՝ Հայաստանը դնելով Եվրոպայի սրտում. ԵԽ նախագահYnet. Նեթանյահուի մեղադրանքի վերաբերյալ դատախազությունը ընդունել է Հերցոգի առաջարկը՝ բանակցելու գործարքի շուրջԵղանակը Հայաստանում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումԱլիևը կարևորել է Եվրահանձնաժողովի դիրքորոշումը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացումԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգըՕմանի ափամերձ ջրերը կարմիր են ներկվել ծովախեցգետինների սատկելու պատճառովՄենք այստեղ ենք, որ մեր համագործակցության անվտանգային հրամայականներին անդրադառնանք․ Կանադայի վարչապետՖինլանդիայի վարչապետը Զելենսկիի հետ քննարկել է երկրի վրայով ուկրաինական զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի հայտնվելըՀայաստանն ու Ադրբեջանն ավելի քան 9 ամիս արդեն խաղաղ ապրում են․ ԱլիևՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը Նիդերլանդների Թագավորությունում էրՄաղթում ենք Հայաստանին և Ադրբեջանին բացառապես խաղաղություն․ ԶելենսկիՎագենկնեխտ. ԱՄՆ-ի կողմից հրթիռներ չտեղակայելու որոշումը լավագույն լուրը կլինի Գերմանիայի համարԵվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հրապարակել է լուսանկար, որտեղ Երևանը պատկերված է Արարատ լեռան ֆոնինՓաշինյանը հայտնել է, որ կցանկանար մասնակցել Ադրբեջանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
Ամենադիտված