Սուպերհամակարգիչը գնահատել է ԱՊԼ-ի թիմերի չեմպիոնական շանսերը Փաշինյանի ցայտնոտը, կամ Никол, ты не прав. Խաչատրյան Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում Ռուսաստանը ռեկորդային կորուստներ է կրել. Զելենսկի «Չգիտեն՝ ինչ սոուս ավելացնեն, որ մարդիկ մոռանան՝ բաղադրատոմսի հեղինակն ու գլխավոր խոհարարը Ալիևն է». Վարդանյան ՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրս Էրդողանը, Ադրբեջանի վրայով թռչելիս, շնորհավորել է Ալիևին Լեռնային Ղարաբաղի բռնազավթման կապակցությամբ «Հարվածելու, վախի, մի փոքր ուտելիք ստանալու համար ստիպել, որ մարդուն բնորոշ գործողություն անի, դա բարբարոսություն է». Ալեն Սիմոնյան Սիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տան Սպիտակի ղեկավարն իր լիազորություններն օգտագործում է մրցակից ուժերի նկատմամբ առավելություն ստանալու նպատակով․ «Անկախ Դիտորդ» Թրամփը հայտարարեց Մասկին ներում շնորհելու իր պատրաստակամության մասին 2026 թվականի 9-ամիսների ընթացքում հայտնաբերվել և շրջանառությունից դուրս է բերվել 185 զենք-զինամթերք․ ՆԳՆ 

ԵԱՀԿ-ն մեղմացնո՞ւմ է պահանջները. BBC Russian

Համաշխարհային Մամուլ

BBC Russian-ի վերլուծաբան Մարկ Գրիգորյանն անդրադարձել է ԼՂ հակամարտության հարցում ԵԱՀԿ դիրքորոշման հավանական փոփոխութանը՝ ամփոփելով վերջին ժամանակաշրջանի իրադարձությունները։ Ըստ նրա հիմնական եզրակացության, հայ-ադրբեջանական հակամարտությամբ զբաղվող ԵԱՀԿ միջազգային միջնորդները չեն պնդում խնդրի կարգավորման փաստաթղթի ընդունումը:

Փոխարենը, տարածաշրջան այցելության ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները խոսեցին դիպուկահարների դուրս բերման անհրաժեշտության և մեխանիզմների մշակման մասին, որոնք կարող են նպաստել շփման գծում տեղ գտած միջադեպերի հետաքննությանը՝ ինչպես Լեռնային Ղարաբաղում, այպես էլ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին:

Հոդվածի հեղինակը հիշեցնում է, որ Ռուսաստանը, Միացյալ Նահանգներն և Ֆրանսիան ներկայացնող դիվանագետները գտնվում են Երևանում՝ ավարտելով չորսօրյա այցը, որի ընթացքում նրանք եղել են Բաքվում, ապա, հատելով սահմանը, այցելել են Ստեփանակերտ, որտեղ հանդիպել են Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ: «Վերլուծաբանները նշում են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ռոբերտ Բրադկեն և Ժակ ՖորԸ, հանդես գալով մամուլի ասուլիսներում, խուսափում էին հիշատակել այսպես կոչված Մադրիդյան սկզբունքները, որոնց հիման վրա մշակվել էր հակամարտության կարգավորման փաստաթուղթը:

Փոխարենը, նրանք խոսել են շփման գծից դիպուկահարների հեռացման, միջադեպերի հետաքննության համար մեխանիզմների մշակման և հակամարտող կողմերի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների միջև կապերի վերսկսման անհրաժեշտության մասին:

Հոդվածի հեղինակ Մարկ Գրիգորյանը, հիշեցնելով, որ Ղարաբաղյան հակամարտությունն արդեն խլել է ավելի քան 25.000 մարդու կյանք և շարունակվում է ոչ մեկ տասնամյակ, նշել է, որ զինված հակամարտության ընթացքում անցյալ դարի 90-ականների սկզբներին մոտ մեկ միլիոն մարդ ստիպված է եղել փախչել իրենց տներից: Այն բանից հետո, երբ 1994 թ. մայիսին ստորագրվեց զինադադարի մասին համաձայնագիրը, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները փորձում էին Մինսկի խմբի օգնությամբ ելք գտնել փակուղուց, որում հայտնվել են հակամարտող կողմերը:

Մեկ քանի անգամ նրանք բառացիորեն եղել են կարգավորման մասին համաձայնագրի ստորագրման եզրին, սակայն բոլոր փորձերը անհաջող ավարտ են ունեցել:

Ադրբեջանի և Հայաստանի նախագահների վերջին հանդիպումը տեղի ունեցավ մեկ տարի առաջ Կազանում: Ակնկալիքները շատ էին. ենթադրվում էր, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի ներկայությամբ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը կարող էին ստորագրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքները մասին համաձայնագիր: Դա տեղի չունեցավ:

Փորձագետները հակված են հավատալու, որ կազանյան հանդիպումը կարող էր լինել վերջինը, որի ընթացքում քննարկվել է չորս տարիների բանակցությունների և քննարկումների արդյունք դարձած փաստաթուղթը, իսկ միջնորդները փորձում են ժամանակ շահել հակամարտության կարգավորման նոր հնարավորություններ գտնելու համար:

«Մադրիդյան սկզբունքների սահմանումը բացակայում է բարձր մակարդակով արված վեջին հայտարարություններում», - նշում է ադրբեջանացի վերլուծաբան Ռասիմ Մուսաբեկովը, - «Կա բառացիորեն երկու-երեք հարց, որոնց վրա էլ հիմնվել են բանակցությունները. չգտնելով լուծումներ՝ հակամարտության կարգավորման գործընթացում առաջ շարժվել հնարավոր չէ. Դա ակնհայտ է»:

Հայ քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանն ընդհանուր առմամբ համաձայն է ադրբեջանցի իր գործընկերոջ հետ:

«Մինսկի խումբն այժմ անցնելու է Մադրիդյան սկզբունքների հարթման փորձերից հակամարտության գոտում հրադադարի ռեժիմը պահպանելուն»:

Նշելով, որ համաձայնության ստորագրմանը հասնել չհաջողվեց՝ Մինասյանը շարունակում է. «Իսկ ներկայիս պայմաններում Մինսկի խմբին հարկավոր է փորձել միջազգային հանրությանն ազատել այն «գլխացավից», որի պատճառը շփման գծի միջադեպերն են, դիպուկահարների գործողությունները և այլն»:

Սակայն դա կարող է միայն կարճաժամկետ էֆեկտ ունենալ: «Հույս ունենալ, որ, օգտագործելով որոշակի մեխանիզմներ, կարելի է ամբողջովին արգելափակել ռազմական գործեղությունների վերսկսման ռիսկերը և վտանգները, ուտոպիա է», - ասում է Մուսաբեկովը: Հոդվածագիրը նշում է, որ պաշտոնական Բաքուն հայտարարել է, որ չի ճանաչելու հուլիսի 19-ի նախագահականընտրությունների արդյունքները: Միջազգային հանրությունը այս հարցում համերաշխ է Ադրբեջանին:

Սակայն, Սերգեյ Մինասյանը կարծում է, որ այս ընտրությունները չպետք ազդեն հակամարտության կարգավորման վրա:

«Նախագահական ընտրությունները Լեռնային Ղարաբաղում չեն ազդի հակամարտության լարվածությոան վրա, քանի որ դա կարող է հանգեցնել լայնածավալ պատերազմի, իսկ Ադրբեջանը չի կարող պատերազմ սկսել Լեռնային Ղարաբաղում ընտրությունների պատճառով», - ասում է վերլուծաբանը:

Իսկ պատերազմը, ըստ Մինասյանի, հնարավոր չէ. « Այժմ կողմերի միջև հաստատվել է ռազմական և ռազմաքաղաքական հավասարակշռություն:

Կարևոր է նաև միջազգային հանրության դիրքորոշումը, որը պատերազմ չի ցանկանում: Հետևաբար, ընտրությունները չեն ազդի հակամարտության լարվածության վրա»:

Հոդվածագիրը նշում է, որ շփման գծում իրավիճակի լուրջ սրումը արձանագրվել է հունիսի սկզբին: Ակտիվ փոխհրաձգության ընթացքում զոհվել է ավելի քան երեսուն մարդ, իսկ կողմերը միմյանց մեղադրեցին զինադադարը խախտելու մեջ:

Այդ պահին Կովկասում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը դատապարտել էր բռնությունը և ընդգծել, որ հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով:

Քլինթոնից հետո տարածաշրջան այցելեց ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի արտաքին գործերի Իմոն Գիլմորը: Հուլիսի սկզբին Ադրբեջան և Հայաստան այցելեց Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը, իսկ ընդամենը մի քանի օր հետո Մինսկի խմբին գրեթե զուգահեռ Բաքվում և Երևանում էր գտնվում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար է եղել Լամբերտո Զանյերը:

Նրանք բոլորն էլ հայտարարել են, որ ղարաբաղյան հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սուպերհամակարգիչը գնահատել է ԱՊԼ-ի թիմերի չեմպիոնական շանսերըՓաշինյանի ցայտնոտը, կամ Никол, ты не прав. ԽաչատրյանՊլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզումՌուսաստանը ռեկորդային կորուստներ է կրել. Զելենսկի«Չգիտեն՝ ինչ սոուս ավելացնեն, որ մարդիկ մոռանան՝ բաղադրատոմսի հեղինակն ու գլխավոր խոհարարը Ալիևն է». ՎարդանյանՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրսԷրդողանը, Ադրբեջանի վրայով թռչելիս, շնորհավորել է Ալիևին Լեռնային Ղարաբաղի բռնազավթման կապակցությամբ«Հարվածելու, վախի, մի փոքր ուտելիք ստանալու համար ստիպել, որ մարդուն բնորոշ գործողություն անի, դա բարբարոսություն է». Ալեն ՍիմոնյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՍպիտակի ղեկավարն իր լիազորություններն օգտագործում է մրցակից ուժերի նկատմամբ առավելություն ստանալու նպատակով․ «Անկախ Դիտորդ»Թրամփը հայտարարեց Մասկին ներում շնորհելու իր պատրաստակամության մասին2026 թվականի 9-ամիսների ընթացքում հայտնաբերվել և շրջանառությունից դուրս է բերվել 185 զենք-զինամթերք․ ՆԳՆՊարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգՄեսսիի հերթական գոլը՝ MLS-ումՎիճաբանություն-ծեծկռտուք Ամուլսարի հանքավայրում, վիրավորների թվում օտարերկրացիներ կանCOP17-ի շրջանակում ներկայացվել է Հայաստանում կենսաբազմազանության պահպանությանը խոչընդոտող հանգամանքների ցանկը․ Հայկական բնապահպանական ճակատՖրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաներըԴու քաջալերում ես բռնությունը․ Սուրենյանցը՝ ՓաշինյանինԿիևի մոտակայքում զինվшծ տղամարդիկ նկուղում ավելի քան 40 մարդու են պահել․ ոստիկանները սկսել են նրանց տարհանելԿոտայքում իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած վարորդները ձերբակալվել ենԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» համաժողովինՂազախստանն ու Ադրբեջանը «Կասպյան կամուրջ» կստեղծենԻրանի անվտանգության խորհրդի քարտուղարը բանակցություններ է վարել Պուտինի հետԳրիգոր Հակոբյանը ներկայացրել է TRIPP նախագծի շուրջ վերջին զարգացումներըՓաշինյանը պատերազմ հայտարարեց․ ժողովրդին ասելու է՝ գնացեք ընդդիմադիրների տներ, ԱԺ-ն շրջափակեք. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ ՊիպոյանԾանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդըՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել674 մլրդ դրամ՝ կենսաթողշակների համար. Վրաստանը ձգտում է մերձենալ Մոսկվային․ ԿոբախիձեՇոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Արևմուտքի երկրների վրաԱյգավանում բшխվել են «Nissan Rogue»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան վիրшվորներԳերագույն առաջնորդը բանակցությունների հարցում կառավարությանը լիազորություններ է տվել. ՓեզեշքիանԿդադարեցվի Չարենցի փողոցը Սարալանջի շրջանցիկ ճանապարհին միացնող ճանապարհատվածի երթևեկությունը Ապօրինի ընդերքօգտագործում՝ 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿԱրագ շախմատի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 2-ից 4-ըԱրամ Վարդևանյանն այլևս չի պաշտպանի Ռոբերտ ՔոչարյանինԿարեն Սարուխանյանը ՀԷՑ-ում պաշտոն է ստացելՀանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ10 հազար դրամով բարձրացրին թոշակները, բայց մարդիկ զրկվեցին նպաստներիցԹրամփը հայտարարել է, որ կարող էր Վիետնամի պատերազմը հաղթել ընդամենը մեկ շաբաթումՇրջանառության մեջ է դրվում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը․ ԿԲՔննարկվել են ՀՀ-ի և Կանադայի երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել Թրամփը կանխատեսում է ԱՄՆ-ի «վերջը», ՆԱՏՕ-ում մտավախություն ունեն, Իրանի շուրջ՝ նոր զարգացումներ«Ալիևյան Սահմանադրության» ընդունումը պետք է վերածվի Փաշինյանի իշխանազրկման գործընթացի․ ՍաղաթելյանՀիվանդանոցում սկանդալ է հասունացել․ բուժվող կնոջ դուստրերը վիրավորել են բուժանձնակազմինԱդրբեջան-Իրան սահմանին բախում. TRIPP-ի ճանապարհը, գազի թանկացման վտանգը, ձերբակալություններԼավրովը և Ռուբիոն հրավիրվել են Լուգանոյում կայանալիք ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարության գագաթնաժողովինԴանակահարություն՝ Մալաթիայի շուկայի հարևանությամբ․ տուժած երեք անչափահասների վիճակը կայունացել էՀաքերները «հալեցրել» են Եվրոպայի սուպերմարկետները․ տասնյակ խանութներում սառնարանները շարքից դուրս են եկել
Ամենադիտված