Թրամփի մասնակցությունը Աստվածաշնչի ընթերցանության մարաթոնին հակասություններ է առաջացրել
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մասնակցել է Աստվածաշնչի ընթերցանության մարաթոնի՝ Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում կարդալով Հին Կտակարանից մի հատված, գրում է բրիտանական Independent թերթը։
Այս իրադարձությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Թրամփը սոցիալական ցանցերում տեղադրել է արհեստական բանականության կողմից ստեղծված պատկեր, որտեղ իրեն պատկերել է որպես «բժշկող»՝ նման Հիսուս Քրիստոսին։
Ըստ թերթի՝ քննադատները Թրամփի կողմից Աստվածաշնչի ընթերցումը համարել են «քաղաքական հնարք»։ Միևնույն ժամանակ, կողմնակիցները գովաբանել են նրան «ամերիկյան ազգային ինքնությունը հաստատելու» համար։


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր