Յոթ ակումբ արդեն ապահովել է տեղը Չեմպիոնների լիգայի 2026/27 մրցաշրջանում
Սպորտ
Հայտնի են դարձել 2026/2027 թվականների մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի խաղարկության առաջին յոթ մասնակիցները։ Եվրոպական գլխավոր ակումբային մրցաշարի ուղեգրեր են ապահովել «Բարսելոնան», «Բավարիան», «Արսենալը», ՊՍՎ-ն, «Ռեալը», «Ինտերը» և «Մանչեսթեր Սիթին»։
«Մանչեսթեր Սիթին» հեղինակավոր մրցաշարի իր ուղեգիրն ամրագրել է, երբ Լոնդոնի «Չելսին» նվազագույն՝ 0-1 հաշվով զիջել է «Մանչեսթեր Յունայթեդին»։
Ապրիլի վերջին և մայիսի սկզբին կկայանան Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի կիսաեզրափակիչ հանդիպումները։ Եզրափակչի ուղեգրի համար գործող գավաթակիր ՊՍԺ-ն ուժերը կչափի Մյունխենի «Բավարիայի», իսկ Մադրիդի «Ատլետիկոն»՝ Լոնդոնի «Արսենալի» հետ։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը