Հայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներին Մոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումից Թրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղության Ադրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումը Բենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվել Թրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքում Եվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներին Քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր Ռուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունը Ուիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքները Լիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածություն Թրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ են 

Ամբողջ բեռը՝ վարչապետի ուսերին․ ի՞նչ են անում մյուսները

Տնտեսություն

Նոր խորհրդարանն այսօր ընդունեց Կառավարության ծրագիրը։ Հարցի հիմնական զեկուցողն էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ոչ միայն Կառավարության ծրագիրը, այլև դրա քննարկումը խորհրդարանում տարբեր քննարկումների առիթ տվեց։ Ըստ որոշ կարծիքների՝ թե՛ քննարկումների որակը, թե՛ բովանդակությունն ու խարիզման չէր տարբերվում նախահեղափոխական ժամանակաշրջանից։ Իսկ կառավարության ծրագիրը բնորոշվում էր որպես «կենացների ժողովածու, հակահեղափոխական, բարի մտադրությունների հռչակագիր» և այլ ձևակերպումներով։

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն էլ ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց՝ կառավարության այս ծրագրում թվերը հիմնավորված չեն․ «Այն ինչ կառավարությունը չընդունեց դա ուղենիշներն են, ինչը ինքնանպատակ չէ․ եթե խնդիր է դրվում նպատակն այն է, որ իմանանք տարեցտարի ինչպես ենք մոտենում հիմնադրույթների իրականացմանը։ Ցանկալի է, որ թվերն իրար հետ խոսեն։ Ոչ թե աղքատության հաղթահարում պետք է լինի, այլ նվազեցում, որովհետև որևէ երկրի չի հաջողվել վերացնել աղքատությունը։ Այս առումով տեղեր կա շտկելու, բայց հույս ունենանք, որ ծրագրի հիման վրա ժամանակացույց կմշակվի, որն ավելի կոնկրետ կարտացոլի անելիքներն ըստ ոլորտների, ժամկետների, մեխանիզմների, ինչպես նաև՝ ըստ աղբյուրների, թե ինչի հաշվին պետք է լինի»,- ասաց Մանասերյանը։ 

Համեմատական անցկացնելով այս և նախորդ կառավարության ծրագրերի միջև տնտեսագետը նկատեց՝ մինչև օրս ոչ մի կառավարության ծրագիր վատը չի եղել, բոլորն էլ լավ նպատակներ են հետապնդել, բայց թե որքանով են դրանք ռեալ փորձը ցույց է տալիս՝ մինչ օրս որևէ կառավարություն հաջողության չի հասել և իր առջև դրած նպատակներից ամենակարևորները, որոնցով փորձել է առանձնանալ մյուսներից չի կատարել։

«Ամբիցիոզ ծրագրեր պետք են, բայց դրանք պետք է հիմք ունենան, եթե ոչ ապա որևէ մեկին տպավորելու կարիք չկա։ 5 տարվա ծրագիրը շատերի մոտ է տարակուսանք առաջացնում, հետևաբար պետք է հաշվի առնել այս ընթացքում հնչեցված դիտողությունները։ Գործողությունների ժամանակացույցը կազմելիս ցանկալի է ըստ ոլորտների նշել պատասխանատուներ»,- ասաց նա՝ հստակեցնելով, որ մինչ օրս ձախողումների համար որևէ մեկը պատասխանատվություն չի կրել։

Խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման քառօրյայի ընթացքում տնտեսագետն ականկալում էր ավելի պրոֆեսիոնալ  մոտեցում․ «Ցանկալի էր, որ տարբեր ոլորտների ղեկավարներ ևս մասնակցեին քննարկմանը, թե գիտության, գյուղատնտեսության մասով ինչ է նախատեսվում և ինչպես, ոչ թե ամբողջ բեռն իր վրա վերցներ վարչապետը։ Աննախադեպ էր, երբ վարչապետը բացի մինչև վերջ ներկայացնելուց մասնակցում էր հարցուպատասխանին, սակայն սա դրական է առաջին դեմքի առումով, բայց այդ դեպքում ի՞նչ են անում մյուսները։ Երանի սխալվեմ, բայց այնպիսի տպավորություն ունեմ, որ ներդրումների և տարբեր ծրագրերի մասով ամենամեծ շահագրգռված անձը վարչապետն է։ Մյուս կողմից մտավախություն է առաջանում, որովհետև ամեն ինչ չէ, որ կարող է անել վարչապետը։  Նա պետք է կոորդինացնի այդ օղակների գործունեությունը։ Իսկ թե որքանով են այդ ոլորտների ներկայացուցիչները պատրաստ վերցնելու պատասխանատվություն, այստեղ արդեն բազմաթիվ հարցեր են առաջանում։ Պրոֆեսիոնալներին, ովքեր պատկերացնում են՝ ինչպես այդ ոլորտները տեղից շարժել պետք է հնարավորություն ընձեռվի մասնակցել ծրագրի կատարմանը»,- ասաց նա՝ խոսքը եզրափակելով, որ խորհրդարանում կան մարդիկ, ովքեր առաձնանում են գորշ միջավայրից և նրանց գործելաոճը պետք է վարակիչ լինի մյուս ոլորտների համար։ 

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներինՄոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումիցԹրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղությանԱդրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումըԲենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվելԹրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքումԵվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներինՔննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերՌուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըՀունգարիան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Ուկրաինայի հետԼիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածությունԹրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ ենAxios. Եվրոպան և Ուկրաինան անհանգստությամբ սպասում են Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպմանըՌուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջԼը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքումԿիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետոԱրցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ ԱբրահամյանԹուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգըՎլադիմիր Պուտինը ժամանել է ՇենժենԹրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել ՊետերբուրգումՀրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայիԲելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր էԿուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըԵվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028 թվականի վերջըՄիացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումըԲայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի բացառումը G8-ից բարդացրել է երկխոսությունըՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՊայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնինԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Թրամփը հայտարարել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Պուտինի հետ առանձին հանդիպելու իր պատրաստակամության մասին«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆՄոսկվայի պայթյունի գործով կնոջը մեղադրանք է առաջադրվելՄիկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած ՆեպալումՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Խոշոր հրդեհ Բելգիայում․ ծխի պատճառով բնակիչներին զգուշացրել ենԴուք ստեղծել եք քաոս, վաղը դրա զոհը հենց դուք եք դառնալու․ ԴերզյանՀանրային տարածքներում դեն նետված գույքը կդառնա համայնքի սեփականությունըՆոյեմբերի վերջը հաջողություն կբերի այս կենդանակերպի նշաններին. նրանք կհաջողեն ամեն ինչում Հրդեհը ոչնչացրել է երկու հաստատություն Ֆրանսիայում․ բնակիչները տարհանվել ենՎիճաբանութոյւն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. Կան վիրավորներՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել էՀՀ-ն և Գերմանիան համաձայնեցրել են 2027 թվականի պաշտպանական համագործակցության ծրագիրըԼիոնել Մեսսին կարող է անսովոր պաշտոն ստանձնել Արգենտինայի հավաքականումԱնձնակազմը զոհվել է․ Ան-12 ինքնաթիռ է կործանվել․ ՌԴ (տեսանյութ)Կյանքից հեռացել է բժիշկ-թոքաբան Թամարա Խաչատրյանը Գնացքների բախում Պրահայում․ 46 տուժած, 4-ը՝ ծանր վիճակում
Ամենադիտված