Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը 2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեց DPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել Հութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասին Նոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Գևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերին Քայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ Սարգսյան Իրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչուն Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Եռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. Պուտին Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա 

Ռոբերտ Քոչարյանի շուրջ կատարվողը դատական թափթփվածության հետևանք է․ Ազատ Արշակյան

Հարցազրույցներ

Վերջին օրերին Հայաստանում տեղի են ունենում տարբեր իրադարձություններ, որոնք հասարակական բուռն քննարկումների առիթ են դարձել՝ Արցախյան խնդիր, Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժում, թանկացումներ․․․ Հետհեղափոխական Հայաստանում ներկա իշխանությունների աշխատանքից հասարակությունը սկսկել է բողոքել։ Երկրում ստեղծված իրավիճակի, ներքաղաքական և այլ հարցերի շուրջ ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի հետ։

-Պարո՛ն Արշակյան, շուտով կլրանա «Թավշյա հեղափոխության» մեկ տարին, ի՞նչ ունենք այժմ և ինչպե՞ս եք գնահատում երկրի այսօրվա ներքաղաքական իրավիճակը:

-Մեկ բառով՝ սա կոչվում է անցումային շրջան, հետհեղափոխական ժամանակ։ Այսինքն՝ հեղափոխական ալիքի ժամանակ բարձրացրած ծրագրերի իրականացման հերթն է գալիս։ Հեղափոխականներն իշխանությունը վերցրին և ամբողջությամբ տնօրինում են՝ օրենսդիր, գործադիր և նույնիսկ մասամբ իրավական արադարադատությունը։ Այժմ հեղափոխական ծրագրերի իրականացմանը խոչընդոտող ուժերին իշխանությունից հեռացնելու պայքարը ավարտվել է։ Հիմա հարկավոր է ստեղծագործել, վերակառուցել։ Ես բարյացակամ եմ տրամադրված ներկա իշխանությունների հանդեպ և հույսեր ունեմ, որ նրանք կմտնեն իրենց դերի մեջ։ Անցել է այն ուսուցողական ժամանակը, ժամանակն է, որ նրանք սկսկեն աշխատել, արդեն որպես փորձառու, պատասխանատու քաղաքական, տնտեսական գործիչներ մտնեն իրենց դերի մեջ և արագ անցնեն գործի, որովհետև հետհաշվարկի ժամացույցը միացված է։ Ամեն օրը շատ կարևոր։ Ես նախաձեռնողականության պակաս եմ տեսնում։ Այդ թիմը ինչ-որ իմաստով կաշկանդված է, նախաձեռնություններ չկան։ Բոլոր օղակներում՝ իրավական, տնտեսական, արտաքին քաղաքական հսկայական խնդիրներ և մարտահրավերներ կան, շատ մեծ ծավալի աշխատանք կա։ Նրանք ծառայողներ են, և պետք է ռազմաճակատը բաժանեն և զուգահեռ աշխատանքներ կատարեն։ 

-Երկրում բողոքի ակցիաներ են։ Մարդիկ դժգոհում են թանկացումներից, օպտիմալացումից, հարկերի բարձրացումից։ Վարչապետ Փաշինյանն էլ երեկ հարցում էր անցկացնում՝ արդյոք 11 հազար 281 քաղաքացիների նպաստից արժե զրկել, թե՝ ոչ, որի արձագանքներն այնքան էլ միանշանակ չէին: Ի՞նչ եք կարծում, երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Գուցե իշխանությունների աշխատանքներում ամեն ինչ նորմալ է, սակայն հասարակությունը դեռևս չի՞ հարմարվել նոր իրավիճակին:

-Այո, որոշ անհարամարություններ կան, անփորձություն կա, ինչ-որ իմաստով՝ նաև խառնաշփոթ կա, ոչ թե շատ գործեր են անում դրա համար, այլ՝ անգործության խառանշփոթ է։ Շատ բաներ կան, որոնք պետք է արվեն կանոնակարգված ձևով։ Վարչապետը պետք է զբաղվի միայն ստրատեգիայով ու լուրջ խնդիրներով՝ Հայաստանի ինտեգրման հարցերով, պատերազմի-խաղաղության հարցերով։ Նա պետք է բարձրությունում մնա և ներքև չիջնի։ Այլ խնդիր է ներգրավվածությունը. նա որպես կոորդինատոր պետք է իր թիմին «քայլ առա՛ջ» հրամանը տա։ Իր միջամտությունը պետք է լինի կոնֆլիկտային հարցերում։ Իհարկե, մեր սպասելիքներն ավելի են, քան իրենք անում են, և հույս ունեմ, որ նրանք գարնանային բնական դեպրեսիան կհաղթահարեն և կանցնեն գործին։

-Այս ամիսները բավական չէի՞ն դեպրեսիաներ չունենալու կամ դրանք հաղթահարելու համար:

-Ըստ տրամաբանության՝ նրանք պետք է մի քանի տարի պատասրաստվեին և հենց իշխանություն ստացան՝ պետք է ասելիք ունենային։ Միայն պատրաստները պետք է իշխանությունը վերցնեին: Փաստորեն, ստացվում է, որ նրանք պատրաստ չէին։ Այս հեղափոխությունը որոշ իմաստով անակնկալ էր նաև հեղափոխականների համար․հեղափոխականներն անսպասելիորն հայտանբերեցին, որ իրենք հեղափոխական են, որ իրենք հաղթել են։ Հիմա էլ ասում են՝ ծրագիր մշակել․ ծրագիրը պետք է իրենց թևի տակ լիներ, թղթապանակի մեջ լիներ, բացեին՝ իմանային ինչ բարեփոխումներ պետք է անեն։ Պետք է առաջին օրվանից աշխատեին։ Հույս ունենք, որ պատաճառներ կան, որ չի ստացվում։

-Պարո՛ն Արշակյան, խոսենք դատական իշխանության այսօրվա վիճակից։ Ինչպե՞ս եք այն գնահատում, և արդյո՞ք «հեռախոսային»  արդարադատություն այլևս չկա:

-Մենք չունենք այդ ռեսուրսը, որ իմանանք՝ կա՞ «հեռախոսային» արդարադատություն թե ոչ: Ունենք ձայնագրություն, որը իրավական տեսնակյունից հիմք չէ նման եզրակացության համար։ Բայց ես ենթադրում եմ, որ դատավորը կախվածության կարգավիճակ ունի, նա անպայման պետք է հաշվի առնի գործադիրի և օրնեսդիրի կարծիքը, եթե հաշվի չառնի՝ կվտանգի իր կարիերան։ Դատավորն ազատ չէ, անկախ չէ։ Եվ մեր արդարադատության խնդիրն այն է, որ իրավական պետության այդ կարևոր բաղադրիչը՝ դատավորները կախվածության մեջ են օրենսդիր և գործադիր իշխանություններից, հետևաբար, նրանք արդար վճիռ չեն կարող կայացնել։ Ամենամեծ «հեռախոսը»  նրանց նշանակման կարգն է։ Այո՛, Հայաստանում կլինի «հեռախոսային» արդարադատություն, քանի դեռ դատավորը ազատ չէ։

-Կալանավորված է ՀՀ երկրորդ նախագահը, ինչպե՞ս կբնութագրեք նրա շուրջ տեղի ունեցող դատական գործընթացը։ Եվ, ըստ Ձեզ՝ Հայաստանում կա՞ն քաղբանտարկյալներ:

-Քաղբանտարկյալներ, կարծում եմ՝ չունենք։ Հասարակական կազմակերպությունները, որոնք պետք է այդ հարցը բարձրացնեին և միջազգային կազմակերպությունները հայտարարել են, որ չկան։ Ես նրանց հավատում եմ, իսկ Ռոբերտ Քոչարյանի շուրջ կատարվողը թափթփվածության հետևանք է դատական իշխանության կողմից։ Պետք է ընդհանրապես հստակ լինել, մանավանդ այս գործի մեջ վրիպելն անթույլատերլի է։ Մեզ մոտ չպետք է կասկած առաջանա։ Պետք է ամեն ինչ կատարվի օրենքով սահմանված կարգով և արդարացիորեն։ 

Հարցազրույցը՝ Արմինե Արմենակյանի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեցDPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվելՀութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասինՆոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԳևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերինՔայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ ՍարգսյանԻրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչունՀայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունումԵռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. ՊուտինՌուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրաՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-իցԵթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ ԳրիգորյանԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԳիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասինԻնչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններFT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՆեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և ՏիգրանաշենԵս դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանինԱռաջին անգամ Եվրահանձնաժողովը Չեխիայի Հանրապետությունը ներառել է միգրացիոն ճնշման ռիսկի տակ գտնվող երկրների շարքում12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներ
Ամենադիտված