Կաշառքի ակնարկն արդեն հանցագործություն է
Իրավունք
Ինչպես «Առաջին լրատվականի» եթերում հայտնել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ նախարարությունը պատրաստվում է հանդես գալ օրենսդրական նախաաձեռնությամբ, որով նախատսվում է պատասխանատվություն ոչ միայն գումարի՝ որպես կաշառք, փոխանցման, այլև նման առաջարկի, պահանջի կամ խոստման դեպքում։
«Պաշտոնյայի՝ կաշառք պահանջելն արդեն իսկ դիտարկվելու է որպես հանցագործություն, անկախ այն բանից, թե դա առևտրային կաշա՞ռք կլինի, թե՞ վարձատրություն»։
Ինչպես համապատասխան գործունեություն ծավալող մարդկանց զգուշացրել է Հրայր Թովմասյանը, նրանց մասնակցությամբ կոռուպցիոն ակնարկներ պարունակող զրույցի ձայնագրությունը կարող է բավարար համարվել նրանց հանցավոր ճանաչելու համար։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է