Ընդդեմ «Շրջակա միջավայրի փորձաքննության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի
Իրավունք
Այսօր՝ Աժ շենքի առջև արտահերթ նիստից առաջ տեղի ունեցավ բնապահպանական ակցիա` հանուն բնության պահպանության: Պատճառն այն է, որ առանց հանրային լսումներ անցկացնելու՝ նախարարությունն օրենքի նախագիծ է ուղարկել Աժ արտահերթ նիստի քննարկմանը՝ «Շրջակա միջավայրի փորձաքննության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»:
Այսօր ԱԺ-ում հրավիրված արտահերթ նստաշրջանի ընթացքում այդ նախագծին անդրադարձավ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը և կոչ արեց, որպեսզի ԱԺ-ն դիմի կառավարությանը արտահերթ նիստի օրակարգից «Շրջակա միջավայրի փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը հանելու հարցով:
«Ես կցանկանայի թե «Ժառանգություն» կուսակցության, թե բնապահպանների անունից հորդորել ԱԺ նախագահությանը բանակցել կառավարության հետ և այս օրակարգից հանել այս չափազանց մտահոգիչ օրենքի նախագիծը, որը ոչ միայն մշակվել է միջազգային կոնվենցիաների խախտումով, այլև ինքնին վտանգավոր է»:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում