Հայաստանին կտրամադրվի 18 մլն դոլարի վարկ
Իրավունք
Այսօր՝ նոյեմբերի 28-ին, Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրած նիստում՝ Գագիկ Մինասյանի նախագահությամբ, դրական եզրակացություն տվեց արտահերթ նիստի օրակարգոմ ընդգրկված` «Բանկերի և բանկային գործունեության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» կառավարության առաջարկին: Ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանի տեղեկացմամբ` երկրորդ ընթերցման ներկայացված օրինագծի վերաբերյալ առաջարկներ չեն եղել:
Տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրիասյանը հանձնաժողովի գնահատմանը ներկայացրեց միջազգային երկու համաձայնագիր:
Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ ստորագրված` «Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման» վարկային համաձայնագրով Հայաստանին կտրամադրվի 18 մլն դոլարի վարկ` ոռոգման համակարգը վերականգնելու նպատակով: Մասնավորապես, ծրագրի շրջանակներում կվերականգնվի հանրապետության ջրանցքների 110 կմ-ը, ինչպես նաեւ 19 համայնքներում կկառուցվեն ներտնտեսային ցանցեր: Կառավարության ներկայացուցիչը տեղեկացրեց, որ նշված աշխատանքներն ընդգրկված են եղել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրում, նախագծվել, սակայն չեն իրականացվել: Համաձայնագին արտահերթ նիստում քննարկելու համար ստացավ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում