Սա երկրի կառավարման ճգնաժամի մասին պաշտոնական հայտարարություն է․ Ստեփան Դանիելյան
Բլոգոսֆերա
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ժողովրդի վարչապետը» գտել է մի «գաղտնի» փաստաթուղթ, որում ասված է, որ «պետական ինստիտուտները կաթվածահար են, և ինստիտուցիոնալ առումով մեր պետությունը ձախողված է»։ Ավելին, նա համաձայն է այդ ձևակերպման հետ և բնութագրում է վիճակը ասելով, որ այսօր Հայաստանում չկան ինստիտուտներ, որոնք կլուծեն մարդկանց խնդիրները:
Սա երկրի կառավարման ճգնաժամի մասին պաշտոնական հայտարարություն է։
Քաղաքական ճգնաժամը կամ քաղաքական կրիզիսը քաղաքագիտական բառարաններում ունի հետևյալ բացատրությունը․ դա հասարակության քաղաքական համակարգի մի վիճակ է, երբ քաղաքական լարվածությունը կտրուկ կերպով աճում է, ու կառավարման համակարգը դելեգիտիմացած վիճակում է հայտնվում, որը, որպես կանոն, հանգեցնում է տարերային պրոցեսների։
Թե որքանով են պետական հաստատությունները ինստիտուցիոնալ առումով կաթվածահար վիճակում ու որքանով է ճիշտ այն պնդումը, որ Հայաստանը ձախողված է, թողնենք ժողովրդի վարչապետի խղճին, սակայն դրանից անենք հետևություններ։
Կրիզիս՝ ճգնաժամ, բառը հունարեն բառացիորոն նշանակում է շրջադարձային հանգրվան։ Այսինքն՝ երբ պետությունը ձախողվում է, և կառավարման ճգնաժամ է սկսվում, ապա պառլամենտական կառավարման երկրներում ելքը մեկն է. հայտարարվում է արտահերթ պառլամենտական ընտրություններ, որի ժամանակ մասնակիցները ներկայացնում են ճգնաժամից դուրս գալու իրենց ծրագրերը, իսկ հանրությունը կատարում է իր ընտրությունը՝ որ ուղղությամբ զարգանալ ու դուրս գալ ճգնաժամից։
Այսինքն, կրիզիսը, հանդիսանալով «շրջադարձային հանգրվան», ընտրությունների միջոցով պետությունը զարգացման նոր փուլ մտնելու գործընթացի սկիզբ է հանդիսանում։
«ժողովրդի վարչապետը» հենց ինքն է նման ողբերգական, ինստիտուցիոնալ ճգնաժամի մասին հայտարարություն անում, սակայն այդ վիճակից ինստիտուցիոնալ գործողություններ, ծրագիր, օրակարգ, քայլերի ճանապարհային քարտեզ, աշխարհայացքային ելքեր չի առաջարկում։ Ավելին, խոսում է բյուջեյի 25 տոկոսանոց աճի ու մտքի, տնտեսության հեղափոխությունների մասին։
Ժողովրդի վարչապետին հասկանալը բարդ գործ է, բայց դա իր խնդիրն է, մենք պետք է միմյանց հասկանանք, որը պետք է գործողությունների վերածվի»։


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող