Այ սենց խնդալու բաներ
Իրավունք
Ոստիկանության մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ զվարճալի հարցուպատասխան ստացվեց պատգամավոր Էռնեստ Սողոմոնյանի և ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանի միջև:
Սողոմոնյանը դեմքի լուրջ արտահայտությամբ ասաց, թե մեծ փորով վարորդներին չպետք է ստիպել ամրագոտիներ կապել:
«Չի կարելի օրենքում գրել, որ ամրագոտի չեն օգտագործում նրանք, ովքեր որոշակի ֆիզիոլոգիական առումով տարբերվում են՝ գեր են և այլն: Կարծում եմ՝ հատկապես ամրագոտիները տվյալ դեպքում, մարմնի այլ մասերը պահպանելուց բացի, գլուխն են պահպանում, և գլուխը հարվածից պաշտպանելու համար պետք է ամրագոտիները գցեն», - պատասխանեց Օսիկյանը:
«Ես արատ չեմ ասում, բայց ֆիզիկական տարբեր չափերի համար նոր մոտեցումներ կան: Վերջերս շատ ավիաուղիներ որոշել են գեր մարդկանց կրկնակի տոմսեր վաճառել, որ ոչ ինքը վատ զգա, ոչ էլ ուրիշին նեղություն տա: Այդ մարդը, որ առանց այն էլ մեքենան իր համար նեղ է, ամրագոտին էլ ամրացնում է՝ վտանգ է ներկայացնում ոչ միայն իր համար, այլև բոլորիս համար: Նա խեղդվում է, անհարմար վիճակում է», - ոստիկանապետին հակադարձեց Էռնեստ Սողոմոնյանը:
Գրում է Lragir.am-ը:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում