«Ուղիղ կապի» ընթացքում հնչած մի շարք հարցեր կուսումնասիրվեն
Իրավունք
Նոյեմբերի 29-ին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության կազմակերպած հերթական «Ուղիղ կապի» հյուրն էր ոստիկանության շտաբի պետի տեղակալ, տեսչական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Միշա Սարդարյանը:
Երեք ժամ տևած «Ուղիղ կապի» ընթացքում հնչած շուրջ չորս տասնյակի հասնող հարցերը վերաբերում էին ՀՀ ոստիկանության պետի մոտ քաղաքացիների ընդունելության կարգին, ոստիկանության ծառայողների անօրինական գործողություններին, մասնավորապես, ոստիկանության ծառայողների կողմից ոչ օբյեկտիվ քննություն և նախաքննություն կատարելուն, քաղաքացիների նկատմամբ ոչ հարգալից վարքագիծ դրսևորելուն, դիմում-բողոքներն օրենքով սահմանված կարգով չգրանցելուն, դիմումներին պատշաճ ընթացք չտալուն, ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում քաղաքացիների նկատմամբ անհարկի քաշքշուկներ ստեղծելուն և այլն:
Միշա Սարդարյանը հանգամանալից պատասխանելով քաղաքացիների հարցերին՝ նաև տեղեկացրեց, որ «Ուղիղ կապի» ընթացքում հնչած մի շարք հարցերով կատարվելու են ուսումնասիրություններ, ընդունվելու են որոշումներ, որոնց վերաբերյալ օրենքով սահմանված կարգով տեղյակ կպահվի քաղաքացիներին:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում