Կանցկացվեն խորհրդարանական լսումներ
Իրավունք
Նոյեմբերի 29-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց արտահերթ նիստի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված օրինագծերը, բացառությամբ «Տեխնիկական կանոնակարգման մասին», «Հավատարմագրման մասին», «Ստանդարտացման մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին», «Համապատասխանության գնահատման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի , որոնց վերաբերյալ քվեարկությունները ՀՀ կառավարությունը հետաձգեց մինչեւ 15 օրով` ընդառաջ գնալով պատգամավորների առաջարկություններին:
ԱԺ նախագահի տեղակալ Սամվել Նիկոյանը, ով կատարում է ԱԺ նախագահի պարտականությունները, տեղեկացրեց, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթի վերաբերյալ առաջիկայում նախատեսվում է անցկացնել խորհրդարանական լսումներ: ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանը հավելեց, որ փաթեթի վերաբերյալ խորհրդարանական լսումները կանցկացվեն դեկտեմբերի 2-ին՝ ժամը 11-ին:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում