ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է Օվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում է Թրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդը Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը Պանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնել Վրաստանում առաջին TUMO կենտրոնն է բացվել Մինսկում բողոքի նոտա են հանձնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին «Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերել Ադամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբ 

Արցախի հարց և «Հայ Դատ». իշխանությունների հաջողություններն ու անհաջողությունները միջազգային ասպարեզում

Վերլուծական
Եվրախորհրդարանը հունվարի 15-ին ընդունել է մի բանաձև, որով սատարում է Արևելյան գործընկերության երկրների տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և այդ երկրներում ուժի և ուժի սպառնալիքի չկիրառումը: Թեև Արցախի անունը Արևելյան գործընկերության երկրների մեջ առանձնացված չէ, սակայն ակնհայտ է, որ նման բանաձևի ընդունումը ինքնին չի բխում հայկական կողմի շահերից, սակայն ի՞նչ է արել ԵԽ-ում հայկական պատվիրակությունը՝ նման սցենարը կանխելու համար:
 
Վերջին շրջանում միջազգային կառույցներում ավելանում է պրոադրբեջանական բանաձևերի, հայտարարությունների թիվը և սա առիթ է վերլուծելու՝ որոնք են գործող իշխանությունների ձախողումները, ինչու ոչ՝ նաև հաջողությունները միջազգային հարթակում, հատկապես, Արցախի հարցի շուրջ հայանպաստ դիրքորոշումների ձևավորման և Հայկական հարցի պաշտպանման, առաջ մղման առումով: ԵԽ-ում հայկական պատվիրակությունը, որը ղեկավարում է Ռուբեն Ռուբինյանը, մեկ տարի շարունակ բախվել է ադրբեջանական լոբբինգին և այդ բախումը, մեղմ ասած, մեր օգտին չի եղել; Սա, ինքնին, խոսում է այն մասին, որ մենք ունենք որոշակի խնդիրներ, մասնավորապես, այս ամբիոնից մեր ազգային, պետական շահը պաշտպանելու հարցում: Նույնը պատկերը նաև Եվրանեսթում է, թեև այստեղ հայկական պատվիրակության ղեկավար Գայանե Աբրահամյանին և վերջինիս գործընկերներին հաջողվել է օրակարգից հանել մեկ հակահայկական ձևակերպում: Այս հանգամանքը իշխանությունները «ճոխ փաթեթավորմամբ» ներկայացրել են հանրությանը:
 
ՄԱԿ-ում Հայաստանյան պատվիրակության ղեկավարությունը փոքր-ինչ ավելի հաջող է գտնվել՝ կասեցնելով հինգ հակահայկական նախաձեռնություն, սակայն մեկ դեպքում տարօրինակ քվեարկությամբ մեր պատվիրակները, այնուամենայնիվ, աչքի են ընկել: Խոսքը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 73-րդ նիստի մասին է, երբ Հայաստանը դեմ չքվեարկեց Վրաստանի հեղինակած բանաձևին, որին նախկինում մշտապես դեմ էր քվեարկում։ Բանաձևը վերաբերում էր Աբխազիայի և Հվ. Օսիայի փախստականների կարգավիճակին: Ընդ որում, եթե դիտարկում ենք հարցը հայ-ադրբեջանական հակամարտության տեսանկյունից, ապա ավելի տրամաբանական կլիներ մեր պատվիրակների դեմ  քվեարկությունը, քանի որ փախստականների վերադարձի թեման անչափ նուրբ է և վերջին շրջանում բավական ակտիվ կերպով քննարկվում է մեդիա դաշտում, իսկ նման քվեարկությունը ստեղծում է նախադեպ, բացի այդ ընդգծում է հայկական կողմի մոտեցումները և դիրքորոշումները՝ վերը նշված հարցում: ՄԱԿ-ում տեղի ունեցած այս քվեարկությանը նախորդել էր Նուր Սուլթանում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել էր նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հիշեցնենք․ որոշ դիտարկումներով՝ այդ նիստի ընթացքը «նշանավորվեց» Փաշինյանի հանդեպ ցույց տրված ոչ այնքան հարգալից արարողակարգային վերաբերմունքով։ Սակայն արդյո՞ք ԵԱՏՄ գործընկերներին և, մասնավորապես, ռուսական կողմին պատասխանելու ճիշտ տարբերակ էր ընտրվել, դաշնակիցները, կարծես թե, չնկատելու տվեցին այդ քայլը, սակայն մեր պետական շահերին այն վնասեց:
 
Վերջին «բախումը» հայկական և ադրբեջանական պատվիրակությունների միջև տեղի ունեցավ անցած տարվա դեկտեմբերին, և պետք է փաստել, որ, առնվազն, այս դեպքում հայկական պատվիրակությունը կարողացավ «ատամ» ցույց տալ: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-7-ը Ադրբեջանի մայրաքաղաքում տեղի էր ունեցել Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի (ՏՐԱՍԵԿԱ) Միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նստաշրջանը, ինչպես նաեւ կառույցի 20-ամյակին նվիրված ժողովը: Հայկական պատվիրակությունը մեկնել է ՀՀ վարչապետի որոշմամբ՝ նստաշրջանին մասնակցելու նպատակով, իսկ գլխավորում էր այն ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը: Վերջինս էլ պահանջել է օրակարգից հանել այն կետը, ըստ որի, պատվիրակությունների համար պարտադիր էր համարվում այցելությունը Ադրբեջանի պատվո հուղարկավորության պուրակ: Ի դեպ, նախկինում այդ կետը պարտադիր պայման չէր և պարզ է, որ օրակարգի նման ձևակերպումը, ընդամենը, սադրանք էր հայկական կողմի նկատմամբ: Ի պատիվ մեր պատվիրակությանը՝ այդ սադրանքին նրանք չտրվեցին և կարողացան հասնել նաև նիստի օրակարգից այդ կետի դուրս բերմանը:
 
Այս ամենով հանդերձ՝ միջազգային ասպարեզում գլխավոր բացթողումն ու ձախողումը կարելի է համարել Արցախի բանակցային գործընթացի ներկա փակուղային վիճակը, Ապրիլյան պատերազմից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների ստվերումը և նոր ու վտանգավոր բաղադրիչ տարրերի՝ բանակցային գործընթացի մեջ հայտնվելը: Բացի այդ, չմոռանանք, որ իշխանությունների խոստումը՝ Արցախը վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ, այդպես էլ «գրվեց սառույցին», իսկ մեր «կիքսերը» միջազգային հարթակներում՝ էլ ավելի քիչ հավանական են դարձնում այդ խոստման իրականացումը:
 
Վերջին մեկ տարվա գլխավոր ձեռքբերումը, անշուշտ, ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում և Սենատում Հայոց ցեղասպանության մասին բանաձևերի ընդունումն էր, որը,  սակայն, ոչ այնքան Հայաստանի իշխանությունների, որքան Հայ Դատի հանձնախմբի երկար տարիների տքնաջան ու հետևողական աշխատանքի արդյունքն էր:
 
Իհարկե, իշխանությունների բացթողումները և ձախողումները այս փուլում միջազգային հարթակում ավելի շատ են, քան արձանագրած հաջողությունները, սակայն արդարության համար պետք է նշել, որ, առնվազն, փորձեր արվում են այդ ձախողումները նվազագույնի հասցնելու ուղղությամբ, այլ հարց է ՝ որքանով են այդ փորձերը հաջողում…
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում էՕվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում էԹրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդըԲեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսըՊանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԷրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի»Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնելՎրաստանում առաջին TUMO կենտրոնն է բացվելՄինսկում բողոքի նոտա են հանձնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերելԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբԱֆրիկան ձգտում է իր քաղաքացիներին վերադարձնել Ուկրաինայի գերությունից. BloombergՔննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներըԻրանի արտգործնախարարը մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպումը Սիցիլիայում հզոր տորնադոների պատճառով շուրջ 10 մարդ է վիրավորվելՄոլդովան Եվրոպական խաղաղության հիմնադրամից ստացել է 317 մլն եվրո պաշտպանության համարՀանրահայտ լիվերպուլյան ակումբը վաճառվում էՀամաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականըՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՀազարավոր զոհերի,կորցրած հայրենիքի պատասխանատվությունը ձեր ուսերին է. Սողոմոնյանն` իշխանություններինՀայաստանը դիտարկում է Օմանն արտահանման և լոգիստիկ նոր ուղղություն դարձնելու հնարավորությունը51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Զելենսկին Կլիչկոյին մեղադրել է Կիևում «կայունության ծրագրերի» ձախողման համարԳնահատվել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնագիտական ծառայությունն ու նվիրումը. պետական պարգևներ՝ դատախազներինԿա՛մ ինձ փող կտաք, կա՛մ զիջումների կգնամ, վերջնաժակետը մոտ է․ ինչ է սպասվում ՀՀ-ին՝ ԵԱՏՄ-ում (տեսանյութ) «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել է ՏԱՍՍ․ ՆԱՏՕ հետախուզական ինքնաթիռը կրկին թռչում է Կալինինգրադի մարզի շուրջԵվրոպան պետք է արթնանա «Քնած գեղեցկուհու նինջից». ԱՄՆ պետքարտուղարՓաշինյանի խոսնակը հերքում է՝ Փաշինյան–Պուտին–Ալիեւ հանդիպում տեղի չի ունեցել ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՀայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր են քննարկվել. Զելենսկին մեղադրել է Կլիչկոյին ձախողման համարԻնտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենք American Airlines-ը Starlink ինտերնետը հասանելի կդարձնի ինքնաթիռներումԻրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասինԽորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի կոշտ հայտարարությունը Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասինՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնիՎրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախմանԳերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպքՊՎԾ-ն գնումների գործընթացներում 3,2 մլրդ դրամի ընթացակարգերում խախտումներ է արձանագրելՀՀ-ում պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման լայնածավալ աշխատանքները շարունակվում ենՓաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանըՀոկտեմբերի 10-ից Անաստաս Միկոյան 2/1 հասցեի հարակից հատվածում կգործի հետիոտնային կանչով լուսացույցՄիրզոյանն ու Ֆիդանը հեռախոսազրույցով քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները
Ամենադիտված