ՔՊ–ական պատգամավոր Սոնա Ղազարյանը 4 օրով կգործուղվի Լոնդոն Մի քանի բաժակ գարեջրից հետո դերասանը բացահայտել է՝ ով է լինելու նոր Ջեյմս Բոնդը Հրազդանում հացկերույթը վերածվել է վիճաբանություն-ծեծկռտուքի. մասնակիցներից մեկը մահացել է Ագարակ-Աշտարակ երթուղին սպասարկող միկրոավտոբուսը բախվել է հողաթմբին և կողաշրջվել. կա զnհ Լոնդոնում ստորագրվել է Հայաստանի և Մեծ Բրիտանիայի պաշտպանական համագործակցության ծրագիրը Տիգրան Աբրահամյան․ Իշխանության քարոզչությունը հիմնված է լինելու պատերազմի շանտաժի վրա «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է անօդաչու թռչող սարքի միջոցով բջջային հեռախոսների փոխանցումը ԱԺ հանձնաժողովներում շարունակվում է 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը Ռուսաստանը քննարկում է ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքը կասեցնելու հարցը ԱՄՆ-ում քաղաքական շրջադարձը ցնցել է համաշխարհային ֆինանսական շուկաները ՔՊ–ական երեք պատգամավորներ մասնակցում են «Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովի» գլխավոր ասամբելային (լուսանկարներ) 29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ՀՀ-ի հուշարձանների ընդգրկման գործընթացը 

«Ինձ նմանների շնորհիվ են Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը ՀՀ քաղաքացիություն ստացել, և այժմ նրանք ուզում են արտաքսել ինձ». Սարգիս Հացպանյան

Իրավունք

«Հայացք» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպեց ֆրանսահայ ազատամարտիկ Սարգիս Հացպանյանը։ Հանդիպման առիթը նրան ՀՀ քաղաքացիություն չտրամադրելու՝ ՀՀ ոստիկանության որոշումն էր։

«Հայաստանում եմ դեռևս խորհրդային տարիներից, ՀՀ և ԼՂՀ քաղաքական ամբողջ վերնախավին ավելի լավ եմ ճանաչում, քան իրենց կանայք», - ասաց Հացպանյանը։

Արցախյան շարժման սկզբում Ֆրանսիայում բազմաթիվ բողոքի ակցիաների մասնակցած Հացպանյանն այնուհետև եկել է Հայաստան և հենց Արցախում շարունակել իր պայքարը՝ դառնալով «Ազատագրական բանակ»-ի հիմնադիրներից մեկը։

Սարգիս Հացպանյանը, ով այսօր ՀՀ-ում կեցության փաստաթուղթ ստանալու խնդիր ունի, պատերազմի ժամանակ Արցախի երկու անձնագիր է ունեցել, որոնցում, որպես նրա ծննդավայր, նշված են եղել Դրմբոնն ու Մոխրաթաղը, որպեսզի զոհվելու դեպքում չիմանային նրա՝ սփյուռքահայ լինելը։

«Ինձ նմանների շնորհիվ են Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը ՀՀ քաղաքացիություն ստացել, և այժմ այդ նույն մարդիկ ուզում են արտաքսել ինձ», - ասաց Հացպանյանը։

Նա պատմեց, որ 1996 թ.-ին ստացել է ՀՀ-ում տասը տարվա կեցության վկայական Լևոն Տեր-Պետրոսյանից, իսկ 2006-ին՝ Ռոբերտ Քոչարյանից։ Այդ փաստաթղթի վավերականության ժամկետը մինչև 2016 թ.-ն է, սակայն 2008 թ.-ի մարտին Ռոբերտ Քոչարյանը նրան Հայաստանից արտաքսելու որոշում է կայացրել։

«Մինչև 2008 թ.-ի փետրվարի տասնինը որևէ քաղաքական քարոզարշավի չեմ մասնակցել, բայց երբ նույն օրվա երեկոյան Ֆրանսիայի նախագահը շնորհավորեց Սերժ Սարգսյանին՝ նախագահ ընտրվելու կապակցությամբ, խիստ վրդովվեցի։ Զանգեցի Ֆրանսիայի դեսպանատուն և, որպես Ֆրանսիայի քաղաքացի, պահանջեցի բացատրել, թե ինչպե՞ս կարող է Սարկոզին շնորհավորական ուղերձ հղել, երբ Հայաստանում քվեատուփերն անգամ բացված չեն», - ասաց Հացպանյանը։

Նա ավելացրեց, որ միայն դրանից հետո է ինքը միացել Ազատության հրապարակի ցուցարարներին։

Մարտի մեկի դեպքերից հետո երեք տարի բանտում անցկացրած Հացպանյանին խոստացել են ազատվելուց հետո՝ երեք շաբաթվա ընթացքում, տրամադրել ՀՀ քաղաքացիություն, սակայն ժամկետը լրանալուց հետո պարզվել է, որ նրա դիմումը մերժվել է՝ ԱԱԾ կողմից ներկայացված առարկության պատճառաբանությամբ։

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի խորհրդով՝ Հացպանյանը հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով ներկայացնել իրեն մերժելու օրինական հիմքեր։

«Այդ ինչպե՞ս է, որ մինչև 2008 թ.-ն ես պետության համար որևէ վտանգ չէի ներկայացնում, իսկ դրանից հետո հանկարծ դարձա վտանգավոր, մանավանդ, որ մինչև վերջ կրել եմ այդ շինծու մեղադրանքներով՝ ինձ տրված պատժաչափը. միակ քաղբանտարկյալն եմ, ով համաներմամբ չի ազատվել», - տարակուսում է Հացպանյանը։

Ի դեպ, արտաքսման հրամանը կարող է չեղյալ հայտարարվել ՀՀ նախագահի կողմից, սակայն Սարգիս Հացպանյանը կտրականապես հրաժարվում է նման խնդրանքով դիմել Սերժ Սարգսյանին, քանի որ չի ճանաչում նրան՝ որպես ՀՀ լեգիտիմ նախագահ։

Երկուշաբթի նշանակված է Սարգիս Հացպանյանի ներկայացրած դատական հայցի առաջին նիստը։ Ազատամարտիկը վճռական է տրամադրված և ասում է, որ կդիմի մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Նա ասում է, որ, 2008 թվականից սկսած, մարդու իրավունքների խախտման սահմանված տասնութ կետերից տասնեմկն իր հանդեպ կիրառվել են։

Իսկ մինչ հարցի վերջնական լուծումը՝ նա կարողանում է Հայաստանում մնալ՝ իր երկու անչափահաս երեխաների շնորհիվ։ «Տղաս չի ուզում մեծանալ, որ ինձ երկրից չվտարեն», - ամփոփեց ասուլիսը Հացպանյանը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՔՊ–ական պատգամավոր Սոնա Ղազարյանը 4 օրով կգործուղվի Լոնդոն Մի քանի բաժակ գարեջրից հետո դերասանը բացահայտել է՝ ով է լինելու նոր Ջեյմս ԲոնդըՀրազդանում հացկերույթը վերածվել է վիճաբանություն-ծեծկռտուքի. մասնակիցներից մեկը մահացել էԹրամփը սահմանափակումներ է դրել Օվալաձև գրասենյակի ապագա փոփոխությունների վրա Ագարակ-Աշտարակ երթուղին սպասարկող միկրոավտոբուսը բախվել է հողաթմբին և կողաշրջվել. կա զnհ Լոնդոնում ստորագրվել է Հայաստանի և Մեծ Բրիտանիայի պաշտպանական համագործակցության ծրագիրըՌուբիոն մտադիր է աջակցել Վենսին նախագահական մրցավազքում Տիգրան Աբրահամյան․ Իշխանության քարոզչությունը հիմնված է լինելու պատերազմի շանտաժի վրա«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է անօդաչու թռչող սարքի միջոցով բջջային հեռախոսների փոխանցումըԱԺ հանձնաժողովներում շարունակվում է 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը Ռուսաստանը քննարկում է ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքը կասեցնելու հարցըԱՄՆ-ում քաղաքական շրջադարձը ցնցել է համաշխարհային ֆինանսական շուկաներըՔՊ–ական երեք պատգամավորներ մասնակցում են «Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովի» գլխավոր ասամբելային (լուսանկարներ) 29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ՀՀ-ի հուշարձանների ընդգրկման գործընթացը 2027-ի պետական բյուջեով 10 ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 60 միջոցառում․ ՊապոյանԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Թրամփը հանդիպել է Պուտինի հատուկ ներկայացուցչի հետ և հայտարարել «մեծ համաձայնագրի» մասինՖինանսների նախարարը շարունակում է ներկայացնել գերատեսչությունների բյուջեները (տեսանյութ) Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառած 22.5 մլն դրամի վնասը Իսպանիան 437 մլն եվրոյի ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի Ուկրաինային․ ԶելենսկիԱյժմ բոլոր 11 ընկերություններում ընթանում են վերահսկողական միջոցառումներ. ՍԱՏՄ–ն՝ կաթնամթերքի շուկայում իրավիճակի մասինԲավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա Անդրեասյան Ուղիղ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստԳետահովիտի համայնքապետարանի շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարան «Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից» Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր մեկ մասնակից ունիՓրկարարները «Սատանի կամուրջ»-ի հատվածում արգելափակումից դուրս են բերել բեռնատարներըՓարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում. «Հրապարակ»Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 6Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում«Հրապարակ»․ Գեւորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց «Իրավունք». Սարգսյան եղբայրները չեն մասնակցի ավագանու ընտրություններինՍԴ նախագահի ընտրության շուրջ խաղաթղթերը խառնվել են․ ինչ է սպասվում այսօր․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Փակվել են բազմաթիվ գործարաններ և ընկերություններ«Ժողովուրդ». ԱԱԾ մեկուսարանի խայտառակ պայմանները․ քրեական հեղինակությունների հետ նույն խցերում«Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըԹրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասինԳերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերելՆիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՋրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանելNASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռըԹուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդուԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշումՎիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններով
Ամենադիտված