Վերջնագրից առաջ՝ շրջագայություն․ Տարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ Ռուբիոն դատապարտել է հութիների հարձակումները. Վաշինգտոնը բանակցում է Էր Ռիադի հետ Ռուսաստանն Ուկրաինայից ավելին է ցանկանում. Մերցը զգուշացնում է Եվրոպային Կիմ Չեն Ընը միջուկային կարգավիճակի ժխտումը համարել է պատերազմի հայտարարություն ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին Հյուսիսատլանտյան դաշինքի աշխատակիցը հայտնվել է լրտեսության գործի կենտրոնում Չլիցենզավորված խաղային կայքերը կարգելափակվեն երկու աշխատանքային օրվա ընթացքում 34 երկիր և Եվրամիությունը համատեղ պահանջ են ներկայացրել Ռուսաստանին TRIPP-ը կստեղծվի ՓԲԸ-ի ձևով․ ԱՄՆ-ը կունենա 74%, ՀՀ-ն՝ 26% բաժնեմաս. Փաշինյան Ամերիկյան կոնսորցիումը 10 միլիարդ դոլարով ձեռք կբերի «Լուկօյլի» միջազգային ակտիվները Հնարավոր է՝ Դավիթին ընտրություններից չեզոքացնեն․ Վճռաբեկը տարօրինակ արագ վճիռ է կայացրել. փաստաբան ԱՄՆ դեսպանությունը երկու օր փակ կլինի 

Մեղադրվում են կեղծ ձեռնարկատիրության, հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու մեջ

Իրավունք

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է կեղծ ձեռնարկատիրության, հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ քաղաքացի Ա. Միքայելյանը 2009թ. սեպտեմբերի 18-ին ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Աշտարակի տարածքային հարկային տեսչությունում հաշվառվել է որպես անհատ ձեռնարկատեր: Ձեռք բերված ապացույցների համաձայն` Ա. Վաղարշակյանի դրդմամբ իր ստորագրության դրոշմակնիքը, Ա/Ձ-ի կնիքն ու հաշվապահական փաստաթղթերը Ա. Միքայելյանը հանձնել է Ա. Կոնջարովին: Բացի այդ, հետագայում «Արամ Միքայելան» Ա/Ձ-ի բանկային հաշվեհամարին փոխանցված գումարները Ա. Վաղարշակյանի հետ միասին կանխիկացնելով եւ Ա. Կոնջարովին հանձնելով` Ա. Միքայելյանը եւ Ա. Վաղարշակյանը օժանդակել են վերջինիս «Էքսպրես մետալ» ՍՊ ընկերությանն առանց ապրանքների մատակարարման եւ ծառայությունների մատուցման «Արամ Միքայելան» Ա/Ձ-ի անունից  267 685 500 դրամի ապրանքներ մատակարարելու վերաբերյալ կեղծ հաշիվ-ապրանքագրեր կազմելուն: Այդ հաշիվ-ապրանքագրերը Ա. Կոնջարովը ներառելով «Էքսպրես մետալ» ՍՊ ընկերության հաշվետվություններում եւ հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում` չարամտորեն խուսափել է 69 160 028 դրամ հարկերը վճարելուց` այդպիսով պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի վնաս: 

Բացի այդ, Ա. Միքայելյանը անհատ ձեռնարկության միջոցով իրականացնելով նաեւ ձեռնարկատիրական գործունեություն, 2009թ. երրորդ եւ 2010թ. առաջին եռամսյակի ընթացքում «Արամ Միքայելան» Ա/Ձ-ի գործունեության վերաբերյալ հաշվետվություններ, հաշվարկներ եւ հարկման հիմք հանդիսացող այլ փաստաթղթեր չներկայացնելու միջոցով չարամտորեն խուսափել է  առանձնապես խոշոր չափերի` 19 471 815 դրամ հարկ վճարելուց: 

Իսկ Ա. Վաղարշակյանը Ա. Կոնջարովի մոտ գտնվող փաստաթղթերի օգտագործմամբ «Արամ Միքայելան» Ա/Ձ-ի ընթացիկ հաշվից ստացել եւ Ա. Կոնջարովին է փոխանցել առանց ապրանքների մատակարարման կազմված կեղծ հաշիվ-ապրանքագրերի հիման վրա փոխանցված գումարներից 8 130 318 դրամ: 

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա. Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 3-րդ, 38-205-րդ հոդվածի 2-րդ եւ 205-րդ հոդվածի 2-րդ մասերով, Ա. Վաղարշակյանին` 38-189-րդ հոդվածի 3-րդ, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասերով: 

Ա. Կոնջարովի վերաբերյալ մասն անջատվել էր առանձին վարույթ եւ 2011թ. փետրվարին ուղարկվել դատարան` նկատի ունենալով, որ Ա. Միքայելյանի գտնվելու վայրն այդ պահին հայտնի չի եղել:  Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 2011թ. հունիսի 16-ի դատավճռով նա հանցավոր է ճանաչվել` ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 1-ին, 189-րդ հոդվածի 3-րդ, 38-205-րդ հոդվածի 2-րդ եւ 205-րդ հոդվածի 2-րդ մասերով:

Հետախուզման մեջ գտնվող Ա. Միքայելյանը հայտնաբերվել է Բելառուսում ու տեղափոխվել Հայաստան 2011թ. հոկտեմբեր ամսին եւ նրանց` Ա. Միքայելյանի եւ Ա. Վաղարշակյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վերջնագրից առաջ՝ շրջագայություն․ Տարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմՌուբիոն դատապարտել է հութիների հարձակումները. Վաշինգտոնը բանակցում է Էր Ռիադի հետՌուսաստանն Ուկրաինայից ավելին է ցանկանում. Մերցը զգուշացնում է ԵվրոպայինԿիմ Չեն Ընը միջուկային կարգավիճակի ժխտումը համարել է պատերազմի հայտարարությունՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինՀյուսիսատլանտյան դաշինքի աշխատակիցը հայտնվել է լրտեսության գործի կենտրոնումՉլիցենզավորված խաղային կայքերը կարգելափակվեն երկու աշխատանքային օրվա ընթացքում34 երկիր և Եվրամիությունը համատեղ պահանջ են ներկայացրել Ռուսաստանին TRIPP-ը կստեղծվի ՓԲԸ-ի ձևով․ ԱՄՆ-ը կունենա 74%, ՀՀ-ն՝ 26% բաժնեմաս. ՓաշինյանԱմերիկյան կոնսորցիումը 10 միլիարդ դոլարով ձեռք կբերի «Լուկօյլի» միջազգային ակտիվները Հնարավոր է՝ Դավիթին ընտրություններից չեզոքացնեն․ Վճռաբեկը տարօրինակ արագ վճիռ է կայացրել. փաստաբանԱՄՆ դեսպանությունը երկու օր փակ կլինիԲաղդադը պատրաստվում է վերահսկողություն հաստատել Քրդստանի նավթային հանքավայրերի նկատմամբՉինաստանը պատմական քայլ է կատարել տիեզերական մրցավազքումՍաուդյան Արաբիայի և հութիների հակամարտությունը նոր թափ է հավաքում Սենսացիա են սարքել․ քաղաքացիությունից զրկելու դրույթ կա ժողովրդավարական սահմանադրություններումՏիգրան Արզաքանցյանը ստանձնել է «Մերգելյան ինստիտուտ»-ի տնօրենի պաշտոնըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայի հինգ մարզում հոսանքազրկումներ ենՆոյեմբերի 26-27-ին ՀՀ-ում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչներըԵրկխոսություն, փորձի փոխանակում և նոր կապեր՝ մեկ հարթակում․ միջազգային ֆորում՝ ՔիշնևումԵգիպտոսում վառելիք տեղափոխող բեռնատարի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 31 մարդ է զոհվել ՀՀ-ն և Վրաստանը տարեկան տասնյակ կալանավորների են փոխանակումԿիևը հայտարարել է ռուսական հինգ ռազմական ինքնաթիռի խոցման մասինՈւկրաինան ԱԹՍ–ներով հարձակվել է Ստավրոպոլի երկրամասում Հյուսիսային Կովկասը սնուցող էլեկտրակայանի վրա Ռուսաստանն ու Ուկրաինան կարող են իրականացնել գերիների խոշոր փոխանակումՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՀորմուզի նեղուցում իրավիճակը սրվում է. Իրանը զգուշացնում է նավերինՆերդիրներն ապահովում են զինծառայողի կենսական կարևոր օրգանների պաշտպանությունը․ հայտարարությունԹրամփը նոր մաքսատուրքեր է պատրաստում Չինաստանի և Եվրոպայի դեմՏոնոյանին առաջադրված նոր մեղադրանքը կապված է 18 հազար անորակ կոշտ բալիստիկ ներդիր ձեռք բերելու հետԵվրոպայում ֆինանսական նոր պայքար է սկսվում՝ Ուկրաինայի հարցովՔուշները հայտարարել է Ռուսաստանի և Եվրոպայի միջև կապի ուղիներ հաստատելու ԱՄՆ-ի մտադրության մասին Թրամփն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել են ՌուսաստանինԳեղաշենցինե՛ր ջան, շնորհակալ ենք ձեր ջերմության, վստահության և աջակցության համար. Միասին՝ վստահ առաջ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու Փաշինյանին ու Ալիևին․ ԱբրահամյանԼույս չի լինի. հասցեներՀաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞րՏարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէԿալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրինՉեն տրվել Փաշինյանի շանտաժինԱրտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակԻնչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբԻնչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխումՎերջնագրից առաջ՝ շրջագայություն ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունները պատրաստվում են եկեղեցու հարցով բաց նիստի․Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծըՆավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետըՉիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջում
Ամենադիտված