Մինսկում բողոքի նոտա են հանձնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին «Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերել Ադամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբ Աֆրիկան ձգտում է իր քաղաքացիներին վերադարձնել Ուկրաինայի գերությունից. Bloomberg Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարները Իրանի արտգործնախարարը մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպումը Սիցիլիայում հզոր տորնադոների պատճառով շուրջ 10 մարդ է վիրավորվել Մոլդովան Եվրոպական խաղաղության հիմնադրամից ստացել է 317 մլն եվրո պաշտպանության համար Հանրահայտ լիվերպուլյան ակումբը վաճառվում է Համաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականը Հայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևում Հազարավոր զոհերի,կորցրած հայրենիքի պատասխանատվությունը ձեր ուսերին է. Սողոմոնյանն` իշխանություններին 

Տասնյակ հաղորդումներ հանցագործության մասին. ինչո՞ւ են լռում իրավապահները

Վերլուծական

Հայաստանի հեղափոխական իշխանությունները վերջին երկու տարիների ընթացքում խոստումներից ոչ պակաս շռայլել էին նաև հանցագործության մասին հաղորդումները, որոնք, որպես կանոն, վերաբերվում էին նախկին իշխանության ներկայացուցիչներին, պարունակում էին կոնկրետ և հասցեական մեղադրանքներ: Սակայն, դրանցից և ոչ մեկի հետքով պատկան մարմինները այդպես էլ չգնացին: Ինչո՞ւ: Պատասխանը պարզից էլ պարզ է. սույն մեղադրանքներն իրենց տակ չունեին որևէ հիմք, բացի քաղաքական դիվիդենտներ վաստակելու իշխանությունների անսպառ ցանկությունից: 


Դիցուք՝ Նիկոլ Փաշինյանը վերջերս ընդունել է, որ իշխանություններն արդեն ի վիճակի չեն ապահովել ՀՀ Սահմանադրությամբ, կոնվենցիաներով երաշխավորված մարդու կյանքի իրավունքը երաշխավորելու պետության միջազգային պարտավորությունները՝ հայտարարելով, որ կան դեպքեր, երբ անձը մահացել է, քանի որ նա չի տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք, չնայած՝ այդ միջոցով հնարավոր էր փրկել նրա կյանքը: Այսպիսով, Փաշինյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազի (ով, ի դեպ, նախկին իշխանությունների կադր է համարվում) և առողջապահության նախարարի դեմ: Ընթացք տրվե՞լ է վարչապետի այս հայտարարությանը, իհարկե, ոչ: 


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղիղ եթերներից մեկի ընթացքում անդրադարձել է Ապրիլի 24-ի՝ իշխանությունների կազմակերպված միջոցառումներին և դրանց հասցեին հնչող քննադատություններին: «Մենք ցույց տվեցինք ազգայինի մեր ընկալումը և, այո՛, հակադրեցինք այդ ընկալումը այն հին ընկալումներին, որոնք ես անվանում եմ ատկատային ընկալումներ, որովհետև ոմանք նաև չեն խորշել թերևս ազգային միջոցառումների տակ որոշակի ատկատներ ապահովել»,- հայտարարել է Փաշինյանը: Ինչպես տեսնում ենք, վարչապետը կրկին անգամ հանցագործության մասին հաղորդում է տալիս՝ առանց անուններ նշելու: Ժամանակին ընդդիմադիր Փաշինյանը շատ ավելի կոնկրետ էր թիրախավորում այս կամ այն պաշտոնյային, երբ խոսում էր վերջինիս ատկատների կամ օրինակ՝ օֆշորային սկանդալների մեջ թաթախված լինելու մասին: Արդյո՞ք վարչապետը մոռացել է, որ իր ընդդիմադիր տարբերակը ժամանակին կարծիք էր հայտնում, որ Դիլիջանի դպրոցն ունի օֆշորային ծագում, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը ներքաշված է օֆշորային սկանդալի մեջ, որ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը ատկատներ է վերցնում: Թերևս, մոռացել է: 


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը վարչապետի գրասենյակում ուղիղ եթերում մայրաքաղաքի աղբահանության և «Սանիթեքի» հետ պայմանագրային հարաբերությունների խնդիրների մասին քննարկման ժամանակ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել էին նաև «Սանիթեք» ընկերության կողմից հնարավոր սաբոտաժին: Ո՛չ վարչապետը, ո՛չ քաղաքապետը, իհարկե, անուններ չտվեցին, սակայն նրանց երկխոսության տողատակից պարզ է դառնում, որ նրանք «Սանիթեքի» հնարավոր սաբոտաժի թիկունքում տեսնում են Սերժ Սարգսյանի հետախուզվող եղբորը՝ Լևոն Սարգսյանին, ով, ըստ շրջանառվող լուրերի, թաքնվում է հենց Լիբանանում: Թե ինչ մեխանիզմով են այդ գումարները դուրս բերվում և արդյո՞ք ընդհանրապես դուրս են բերվում, թե ոչ հարցին՝ քաղաքապետը պատասխան չունի: Ընդամենը վարկած է «հնարավորների» շարքից կամ, եթե կուզեք, մեսիջ, որը վարչապետն ու քաղաքապետը փորձեցին այդ ուղիղ եթերի միջոցով հասցնել Լևոն Սարգսյանին: Ավելին, ուղիղ եթերի ընթացքում հնչեց նաև մեկ այլ մեսիջ, առ այն, որ եթե «լիբանանյան քամիները» շարունակեն փչել նույն ուղղությամբ, ապա հնարավոր է՝ դրան հակադրվի արդեն փողոցի պայքարը, ասել է թե՝ Փաշինյանն ու Մարությանը «Սանիթեքին» և «Սանիթեքի» հետևում կանգնած անձանց սպառնում են զանգվածային ակցիաներով: 

ԱԱԾ Սահմանադրության, հասարակական կարգի պահպանության, ահաբեկչության դեմ ուղղված պայքարի գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Տիգրան Բարսեղյանն էլ մամուլում հանդես էր եկել սկանդալային հարցազրույցներով, որոնցում պնդում էր, որ Արցախում Սերժ Սարգսյանը պատրաստվում էր հողեր հանձնել: Ակնհայտ է, թե որն է Բարսեղյանին մեդիա դաշտ տրամադրելու բուն նպատակը, որովհետև վերջինիս սկանդալային մեղադրանքներին իրավապահները որևէ կերպ չեն անդրադարձել: 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել իրեն: Հրայր Թովմասյանն էլ 20 օր ժամանակ էր տվել Նիկոլ Փաշինյանին՝ փաստական տվյալով ապացուցելու ասածը, այլապես կդիմի դատարան և արդյունքում այդպես էլ վարվել էր՝ պահանջելով հերքել զրպարտանքը: 


Ինչ վերաբերվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ապա Փաշինյանը իր ելույթներից մեկում հայտարարել էր, որ Քոչարյանը կոպեկ առ կոպեկ պետք է վերադարձնի բանակից թալանածը: Սա նույնպես հանցագործության մասին հաղորդում է, սակայն, փաստենք, որ այսօր Քոչարյանին դատում են ոչ թե բանակը թալանելու, այլ Մարտի 1-ի գործով, որը թալանի հետ ընդհանրապես որևէ առնչություն չունի: Իսկ Փաշինյանի այս հայտարարությանը հետևեց ոչ թե պատկան մարմինների, այլ Քոչարյանի արձագանքը, ով նույնպես դատի տվեց վարչապետին: 


Իշխանության տարբեր շրջանակներ էլ հրապարակային հայտարարում էին, որ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը կարող է այլ երկրի հատուկ ծառայության գործակալ լինել: Բացի այդ, հնչում էին կարծիքներ, որ վերջինս երկրում հեղաշրջում էր նախապատրաստում և դրանով է պայմանավորված իր հրաժարականը: Ի՞նչ է սա, եթե ոչ հաղորդում հանցագործության մասին: Սակայն անգամ այս հայտարարությունների հետքերով պատկան մարմինները չգնացին: Ստացվում է՝ նման պնդումները ունեին քաղաքական ենթատեքստ և նպատակը՝ Արթուր Վանեցյանի քաղաքական գործունեության վրա ստվեր գցելն էր: 


ՀՀ կառավարությանն առընթեր Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանն ասել է, որ Կաթողիկոսին չի հետաքրքրում մյուս բանտարկյալների առողջական վիճակը՝ բացառությամբ Ռոբերտ Քոչարյանի: «Ես կցանկանայի ասել, որ դուք ավելի լավ մոմ եք վաճառում, հոգ տանում եկեղեցու բիզնեսի մասին։ Մի խառնվեք պետության գործերին: Միգուցե մի օրմեզ արժանի Կաթողիկոս ունենանք», - գրել է ՀՀ կառավարությանն առընթեր Հանրային խորհրդի նախագահը Ֆեյսբուքի իր էջում: Այսինքն՝ Սաֆարյանը Կաթողիկոսին մեղադրել էր մոմի բիզնես անելու մեջ. ստուգվե՞լ է հանցագործության մասին այս հաղորդումը: Թերևս, ոչ: Իսկ հայտարարությունը արվել է անմիջապես այն բանից հետո, երբ Գարեգին Բ-ն հանդես էր եկել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին սատարող հայտարարությամբ: 


Թերևս, վերջին գլուխգործոցն էլ երեկ էր, երբ մամուլում ոմն Նժդեհ Նժդեհ Հովսեփյանը, ով աշխատում է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Օրբելի» կենտրոնում, հայտարարել է՝ փորձում են Գրիգորի Խաչատուրովի միջոցով ռազմական հեղաշրջում իրականացնել։ Թե ինչպես կորպուսի հրամանատարը կարող է նման կայսերական ծրագիր իրագործել՝ գիտեն, թերևս, միայն Ֆեյքերի ֆաբրիկայի աշխատողները, սակայն հարցը ավելի խորքային է. սա փաստացի հաղորդում է հանցագործության մասին, որի հետքերով պատկան մարմինները չեն գնում, իսկ դա էլ նշանակում է սա ոչ այլ ինչ է, քան սահմանը պահող զինվորին, սպային, գեներալին վարկաբեկելու էժանագին փորձ: 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մինսկում բողոքի նոտա են հանձնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերելԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբԱֆրիկան ձգտում է իր քաղաքացիներին վերադարձնել Ուկրաինայի գերությունից. BloombergՔննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներըԻրանի արտգործնախարարը մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպումը Սիցիլիայում հզոր տորնադոների պատճառով շուրջ 10 մարդ է վիրավորվելՄոլդովան Եվրոպական խաղաղության հիմնադրամից ստացել է 317 մլն եվրո պաշտպանության համարՀանրահայտ լիվերպուլյան ակումբը վաճառվում էՀամաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականըՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՀազարավոր զոհերի,կորցրած հայրենիքի պատասխանատվությունը ձեր ուսերին է. Սողոմոնյանն` իշխանություններինՀայաստանը դիտարկում է Օմանն արտահանման և լոգիստիկ նոր ուղղություն դարձնելու հնարավորությունը51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Զելենսկին Կլիչկոյին մեղադրել է Կիևում «կայունության ծրագրերի» ձախողման համարԳնահատվել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնագիտական ծառայությունն ու նվիրումը. պետական պարգևներ՝ դատախազներինԿա՛մ ինձ փող կտաք, կա՛մ զիջումների կգնամ, վերջնաժակետը մոտ է․ ինչ է սպասվում ՀՀ-ին՝ ԵԱՏՄ-ում (տեսանյութ) «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել է ՏԱՍՍ․ ՆԱՏՕ հետախուզական ինքնաթիռը կրկին թռչում է Կալինինգրադի մարզի շուրջԵվրոպան պետք է արթնանա «Քնած գեղեցկուհու նինջից». ԱՄՆ պետքարտուղարՓաշինյանի խոսնակը հերքում է՝ Փաշինյան–Պուտին–Ալիեւ հանդիպում տեղի չի ունեցել ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՀայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր են քննարկվել. Զելենսկին մեղադրել է Կլիչկոյին ձախողման համարԻնտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենք American Airlines-ը Starlink ինտերնետը հասանելի կդարձնի ինքնաթիռներումԻրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասինԽորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի կոշտ հայտարարությունը Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասինՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնիՎրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախմանԳերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպքՊՎԾ-ն գնումների գործընթացներում 3,2 մլրդ դրամի ընթացակարգերում խախտումներ է արձանագրելՀՀ-ում պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման լայնածավալ աշխատանքները շարունակվում ենՓաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանըՀոկտեմբերի 10-ից Անաստաս Միկոյան 2/1 հասցեի հարակից հատվածում կգործի հետիոտնային կանչով լուսացույցՄիրզոյանն ու Ֆիդանը հեռախոսազրույցով քննարկել են հայ-թուրքական հարաբերություններըՍամվել Կարապետյան․ «Արցախը շարադրություններով ու փոխադրություններով հանձնեցին, հիմա էլ թեման լինելու է՝ ինչպես կործանել Հայաստանը»Արտակարգ դեպք Շիրակի մարզում․ 13-ամյա երեխան հայտնել է՝ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ում իրեն ծեծել ենՍամվել Կարապետյան․ Եկեղեցին և հայ ժողովուրդը արժանի հակահարված կտան Եկեղեցու հարցով հանձնաժողովի ստեղծմանըՊուտինը կոչ է արել Կասպից ծովի երկրների համատեղ ջանքերով փրկել տարածաշրջանի էկոհամակարգըԱՊՀ առաջնորդները հայտարարություն են ընդունել՝ շեշտելով պատմական հիշողության պահպանման կարևորությունըԲացահայտվել է տեղադրելու միջոցով թմրանյութի իրացման դեպք․ երկու օտարերկրացի կալանավորվել էiPhone 18 Pro-ի պահանջարկը նվազել է․ Apple-ը կրճատում է արտադրությունըՍամվել Կարապետյանը խոստացել է աջակցել ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին Նախիջևանից ապաստանի խնդրանք, Բաքվի դեմ ԱՄՆ-ի կոչն ու Մոսկվայի ահազանգը
Ամենադիտված