Լոս Անջելեսում սպանվել է Վիետնամ մականունով հայտնի Արմեն Սահակյանը․ freenews.am
Հասարակություն
ԱՄՆ-ում՝ Լոս Անջելոսի իր տանն այսօր սպանվել է վերջին տարիներին ԱՄՆ-ում բնակություն հաստատած գործարար, Երևանում գտնվող «Մարկո պոլո» սրճարանի նախկին սեփականատեր Արմեն Սահակյանը, որը Երևանում հայտնի էր Վիետնամ մականունով։ Այս մասին գրում է freenews.am-ը եւ ավելացնում, որ փոխհրաձգության ընթացքում Սահակյանի կինն էլ ծանր վիրավորվել է։
«Արմեն Սահակյանը նաև Նոյյան Տապան գրախանութի սեփականատերն էր: Գործարարին սպանել են երկու մեքսիկացի վարձկաններ: Սահակյանին հաջողվել է կրակել և սպանել նրանցից մեկին, մինչդեռ, դժբախտաբար, մյուս մեքսիկացուն հաջողվել է կրակել և սպանել գործարարին, ինչպես նաև ծանր վիրավորել վերջինիս կնոջը, այնուհետև լքել դեպքի վայրը: Այս պահին Սահակյանի կինը գտնվում է հիվանդանոցում, բժիշկները փորձում են փրկել նրա կյանքը», գրել է կայքը: Ավելի ուշ կինը նույնպես մահացել է։
Ըստ աղբյուրի՝ հայ համայնքում լուրեր են շրջանառվում, որ Արմեն Սահակյանին սպանել են տեղի հայերի պատվերով: Գործարարն ուներ 3 անչափահաս երեխաներ:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)