Ինչքան խբեք, էնքան կսարքենք․ «Armenian Arm»-ը Տավուշի սահմանամերձ գյուղերում էր (լուսանկարներ)
ՀասարակությունՀուլիսի 21-ին «Armenian Arm» հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահը և կազմկոմիտեն մեկնել էին Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր և քաղաքներ՝ տեղում ծանոթանալու Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների հետևանքով վնասված վայրերին։ Կայացել է հանդիպում տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների և Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ։ Այգեպար գյուղում փոխանցվել են մեծ քանակությամբ շինանյութ, ջրի պաշար և անվադողեր։