Տեսչական մարմինները կայացրել են 4 682 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում
Հասարակություն
Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով հուլիսի 21-ի դրությամբ կայացվել է 4682 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում, իրականացվել՝ 54 837 ստուգում, որից միայն շ824-ը՝ նշված օրը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությունից, բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։
Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը և ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)