«Անվախ Տավուշի կողմից». հայ զինծառայողների «հաղորդագրությունները»՝ հակառակորդի համար (լուսանկարներ)
Հասարակություն
«Արմենիա» հեռուստաընկերության նախկին գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է լուսանկարներ, որոնցում ցուցադրվում են հայ զինծառայողների՝ հակառակորդի համար պատրաստած «հաղորդագրությունները»:
Ինչպես երևում են հրապարակված կադրերում, արկերի վրա գրված են «Անվախ Տավուշի կողմից», ինչպես նաև մարտերի ընթացքում հայկական կողմից զոհված մայոր Գարուշ Համբարձումյանի, կապիտան Սոս Էլբակյանի, կրտսեր սերժանտ Սմբատ Գաբրիելյանի և Գրիշա Մաթևոսյանի անունները։
«Ռումբերը հաղորդագրություն հասցնելու ամենաէֆեկտիվ միջոցն են, վաղուց եմ ասել:
Խփեք, թող գնա, տղեք ջան:
ՀՀ ամենահուսալի կապը՝ հրետանին է ապահովում:)»,- լուսանկարներին կից գրել է Մխիթարյանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)