Սամվել Նիկոյանը և Լարիսա Ալավերդյանը՝ ԱԺ նախագահի թեկնածուներ
Իրավունք
ՀՀ Ազգային ժողովում քիչ առաջ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրեց խորհրդարանի փոխխոսնակ Սամվել Նիկոյանի թեկնածությունը: ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածուն առաջադրեց նաև «Ժառանգություն» կուսակցությունը՝ ի դեմս խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանի։
Փակ գաղտնի քվեարկությունը հավանաբար տեղի կունենա դեկտեմբերի 6-ին: Նույն օրը՝ երեկոյան ժամը 18:30-ին, կհրավիրվի արտահերթ նիստ, որի ժամանակ ԱԺ փոխնախագահ կընտրվի Էդուարդ Շարմազանովը, ով այդ պաշտոնում կփոխարինի Սամվել Նիկոյանին, եթե իհարկե վերջինս ընտրվի ԱԺ նախագահի պաշտոնում:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում