Մեղադրանք է առաջադրվել` փաստաթղթեր կեղծելու և պաշտոնական փաստաթղթեր ապօրինի ձեռք բերելու համար
Իրավունք
Քաղաքացու հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել` փաստաթղթեր կեղծելու և պաշտոնական փաստաթղթեր ապօրինի ձեռք բերելու համար:
Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության հաշվառման-քննական բաժանմունքի գործավարի կողմից փաստաթղթեր կեղծելու և պաշտոնական փաստաթղթեր ապօրինի ձեռք բերելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն` Ա. Ավագյանը, աշխատելով ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Երևանի թիվ 3 բաժանմունքում՝ որպես գործավար, ապօրինի վարձատրություն ստանալու դիտավորությամբ՝ իրացնելու նպատակով կեղծել, մոտ մեկ տասնյակից ավելի քաղաքացիների իրացրել է իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր:
Բացի այդ, օժտված լինելով հիշյալ ստորաբաժանմանը հասցեագրված դիմումների մուտքագրման, մատյանների վարման, ազգային և միջազգային վարորդական վկայականների հատկացման լիազորություններով՝ Ա. Ավագյանը, ըստ նախաքննության նյութերի, իրեն դիմած մի շարք քաղաքացիների հետ պայմանավորվածություններ է ձեռք բերել, որոշակի վարձատրության դիմաց, ապօրինի, առանց որակավորման քննություններ հանձնելու, վարորդական իրավունքի վկայականներ տալու շուրջ:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Ա. Ավագյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով, 326-րդ հոդվածով և 34-326-րդ հոդվածով, Գ. Եղիազարյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 326-րդ հոդվածով (Պաշտոնական փաստաթղթեր ապօրինի ձեռք բերելը կամ իրացնելը):
Քրեական գործն ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, ըստ էության՝ քննելու համար:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում