Անհետ կորածների հարազատները դեմ են Ալեն Սիմոնյանի մասնակցությանը Մինչև ե՞րբ պետք է սպասենք ողբերգության, որ պետությունը զբաղվի հոգեկան առողջության խնդիրներով Կառավարությունում կադրային ջարդ է սպասվում Փաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ում Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացել Արմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Խուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր Հայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներին Մոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումից Թրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղության Ադրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումը 

Ո՞վ է ստում` գյուղացիները, թե գյուղատնտեսության նախարարությունը

Տնտեսություն

Օրերս Lurer.com-ն անդրադարձել էր ՀՀ գյուղական համայնքներում անասնակերի սակավության խնդրին:  Տեղեկությունը ճշտելու համար զանգահարել էինք անասնակերի ամենամեծ պակաս ունեցող Արագածոտնի մարզի Ռյա-Թազա, Ալագյազ, Բերքառատ, Ներքին Բազմաբերդ գյուղական համայնքների ղեկավարներին, զրուցել էինք նաև բնակիչների հետ: Վերջիններս հաստատել էին անասնակերի պակասի լուրը և հայտնել, որ ով հնարավորություն ունի  ուրիշ վայրից է բերում այն, շատ բարձր՝ 1 խուրձը 1,600-1,700 դրամ գնով, իսկ ով չունի՝ ստիպված մորթում է անասունների մի մասը՝ մնացածի համար կեր հայթայթելու համար: Իսկ այն հարցին, թե արդյոք կարողանում են առանց խոչընդոտների անտառի խոտը հավաքել, գյուղապետերից երեքը պատասխանել էին, որ իրենք  հեռու են անտառներից, իսկ Ռյա-Թազայի գյուղապետն ասել էր, որ դրա համար նրանցից գանձվում է 1 հա-ի հաշվով 8,000-12,000 դրամ՝ չնայած Գյուղատնտեսության նախարարությունը հանձնարարել էր անտառային տնտեսություններին  խոտը տրամադրել անվճար:

Երեկ՝ օգոստոսի 29-ին, Գյուղատնտեսության նախարարությունը հաղորդագրություն տարածեց` փորձելով հերքել փաստը: ՀՀ գյուղատնտեսության պաշտոնական լրահոսում ասվում է. «ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է գյուղացիական տնտեսություններին և ֆերմերներին՝ գյուղոլորտին առնչվող բոլոր հարցերի պատասխանները փնտրել գյուղատնտեսության նախարարության մասնագիտական վերլուծությունների, հրապարակումների և տեղեկատվությունների մեջ՝ զերծ մնալով կասկածելի, ապակողմնորոշող, երբեմն նույնիսկ, միտումնավոր հրապարակումներից»:

Զարմանալի է, թե ինչպես է Նախարարությունը «հանգիստ խղճով» հայտնում, որ ՀՀ-ում անասնակերի խնդիր չկա, երբ անձամբ գյուղացիներն են այդ մասին վկայում: 

Lurer.com-ը մեկ անգամ ևս կապ հաստատեց Ռյա-Թազայի գյուղապետ Ահմադ Բրոյանի հետ, ով հաստատեց, որ Գյուղնախարարությունը և Արագածոտնի մարզպետարանը քայլեր են ձեռնարկում՝ օգնելու գյուղացիներին: Նա մասնավորապես ասաց, որ իրենք ամբողջ գյուղով որոշել են  չմորթել անասունները, քանի որ խոստացել են խտացված կեր տրամադրել, նաև գյուղացուն 8-10%-ով վարկավորել՝ խոտ գնելու համար: Նա նշեց նաև, որ Ապարանի անտառից արդեն իսկ  թույլատրում են անվճար խոտ հնձել և տանել, թեև մոտ երկու շաբաթ առաջ նրանք ստիպված էին 1 հա-ի համար վճարել 8,000-12,000 դրամ:

Ալագյազի գյուղապետ Ազիզ Մհոյանը Lurer.com-ի հետ զրույցում  նշեց, որ չնայած խոտի մեկ խրձի գինը 1,700 դրամից նվազել է 200 դրամով, դա խնդրի լուծում չէ, քանի որ մեկ կովը ձմեռվա ընթացքում սպառում է 100 խուրձ խոտ, ինչը կազմում է 150,000 դրամ, այն դեպքում, երբ կովի կաթը վաճառվում է ընդամենը 90-100 դրամով:

Գյուղացին ինչպե՞ս իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները փնտրի Գյուղատնտեսության նախարարության հրապարակումների և վերլուծությունների մեջ, երբ ինքը կանգնած է անասնակերի պակասի  առջև ու  ստիպված  է մորթել անասունների մի մասը, իսկ Նախարարությունը  հանգիստ հայտնում է, որ նման խնդիր չկա Հայաստանում, «քանի որ շատ մարզերում խոտն առատ է»: Գյուղատնտեսության նախարարությունը չի՞ մտածում՝ գյուղացին ինչ միջոցներով է տեղ հասցնելու հարակից մարզերի «առատ խոտը»: Չէ՞ որ դա նույնպես կապված է ծախսերի հետ, որի հնարավորությունը գյուղացիները չունեն և ստիպված մորթում են անասունների մի մասը, որպեսզի կարողանան գումար հայթայթել «առատ խոտը»  տուն հասցնելու համար:

Եվ վերջում կարելի է նշել, որ  ՀՀ գրեթե բոլոր լրատվամիջոցներն անդրադարձել էին անասնակերի պակասի խնդրին, ուստի այն ապատեղեկատվություն և թեմայի չարաշահում չի կարող լինել, ինչպես նշվում է Գյուղնախարարության պաշտոնական լրահոսում:

Lurer.com-ը հետևողական է լինելու Նախարարության՝ անասնակերի խնդիր ունեցող գյուղական համայնքներին օգնություն տրամադրելու հարցում: Եթե գյուղացին չկարողանա կեր հայթայթել անասունների համար, ապա նա, ի վերջո, ստիպված կլինի վաճառել կամ մորթել իր կենդանիներին, ինչը 2013 թ.-ին կհանգեցնի տավարի մսի թանկացման նոր ալիքի:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Անհետ կորածների հարազատները դեմ են Ալեն Սիմոնյանի մասնակցությանըՄինչև ե՞րբ պետք է սպասենք ողբերգության, որ պետությունը զբաղվի հոգեկան առողջության խնդիրներովԿառավարությունում կադրային ջարդ է սպասվումՓաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ումԿանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացելԱրմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԽուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՀայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներինՄոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումիցԹրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղությանԱդրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումըԲենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվելԹրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքումԵվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներինՔննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերՌուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըՀունգարիան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Ուկրաինայի հետԼիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածությունԹրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ ենAxios. Եվրոպան և Ուկրաինան անհանգստությամբ սպասում են Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպմանըՌուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջԼը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքումԿիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետոԱրցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ ԱբրահամյանԹուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգըՎլադիմիր Պուտինը ժամանել է ՇենժենԹրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել ՊետերբուրգումՀրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայիԲելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր էԿուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըԵվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028 թվականի վերջըՄիացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումըԲայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի բացառումը G8-ից բարդացրել է երկխոսությունըՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՊայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնինԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Թրամփը հայտարարել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Պուտինի հետ առանձին հանդիպելու իր պատրաստակամության մասին«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆՄոսկվայի պայթյունի գործով կնոջը մեղադրանք է առաջադրվելՄիկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած ՆեպալումՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Խոշոր հրդեհ Բելգիայում․ ծխի պատճառով բնակիչներին զգուշացրել ենԴուք ստեղծել եք քաոս, վաղը դրա զոհը հենց դուք եք դառնալու․ ԴերզյանՀանրային տարածքներում դեն նետված գույքը կդառնա համայնքի սեփականությունըՆոյեմբերի վերջը հաջողություն կբերի այս կենդանակերպի նշաններին. նրանք կհաջողեն ամեն ինչում
Ամենադիտված