Անհետ կորածների հարազատները դեմ են Ալեն Սիմոնյանի մասնակցությանը Մինչև ե՞րբ պետք է սպասենք ողբերգության, որ պետությունը զբաղվի հոգեկան առողջության խնդիրներով Կառավարությունում կադրային ջարդ է սպասվում Փաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ում Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացել Արմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Խուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր Հայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներին Մոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումից Թրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղության Ադրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումը 

Նոր քաղա՞ք Հայաստանում

Տնտեսություն

Facebook սոցցանցի օգտատերերը բացել են «Լույսի քաղաք» խումբը, որտեղ պատրաստվում են քննարկել կրթագիտաարտադրական ուղղվածության նոր քաղաքի կառուցման առաջարկներ, տարբերակներ: Նախատեսվում է, որ քաղաքը կունենա 50000-70000 բնակչություն և կլինի «Դաուն Թաուն»-ի հայկական տարբերակը՝ առանց երկնաքերերի, արտադրական հատվածով, 1-2 հարկանի բնակելի առանձնատներով, ուսանողական կամպուսներով և սոցիալական բնակարաններով: Գաղափարի հեղինակները քաղաքի կառուցման մեջ դնում են հետևյալ նպատակները.

1. մարդկային հոգեւոր եւ նյութական ներդաշնակություն ապահովող նոր կենսաձեւի ձևավորում ՀՀ սահմանադրության եւ օրենքների շրջանակներում. «մարտահրավեր 21-րդ դարի մարտահրավերներին»,
2. Երեւանի բեռնաթափում եւ բնակչության ապակենտրոնացում էկոլոգիապես մաքուր տարածաշրջաններում և սեյսմակայուն բնակարաններում,
3. Գիտակրթական և բարձր տեխնոլոգիաների ոլորտների զարգացման խթանում,
4. Արտագաղթի նվազեցում և սփյուռքահայության հայրենադարձության խթանում,
5. Նոր տուրիստական կենտրոնի հիմնում:

 Քաղաքը ունենալու է նոր, 21-րդ դարին հարիր քաղաքային ուրույն մշակույթ՝ զերծ սպառողական եւ նյութապաշտական ծայրահեղություններից, կազինոներից, գիտելիքահեն հոգևոր, ոգեղեն արժեքների, բնապահպանության գերակայությամբ: Քաղաքում ի սկզբանե բացառվելու է կոռուպցիան: Քաղաքն ունենալու է իր հեռուստաընկերությունը, ուր քննարկումների միջոցով գեներացվելու են նոր մշակույթը և նոր կենսաձևի մղող գաղափարներ:

Քաղաք տեղափոխվող բնակիչները նախորոք պետք է պայմանավորվեն, որ որևէ պարագայում չեն զիջելու քաղաքի իշխանությունը որևէ օլիգարխի կամ որևէ գործող կուսակցության: Բնակիչները ուղիղ ընտրություներով ընտրելու են իրենց քաղաքապետին և ավագանուն' բարոյական բարձր հեղինակություն ունեցող մարդկանց և ոչ թե թաղային հեղինակությունների կամ փողատերերի:

Հայկական նոր ճարտարապետության և քաղաքաշինության արևմտյան նորագույն տեխնոլոգիաների զուգակցմամբ կառուցված այս քաղաք-այգին իր ճարտարապետական և քաղաքաշինական լուծումներով պատասխան է տալու այն մարտահրավերներին, որոնց առջեւ կանգնած է 21-րդ դարի մարդը:
Քաղաքը համապատասխանելու է էկոլոգիական ամենախիստ չափանիշներին: Շենք-շինություները կառուցված են լինելու 10 բալանոց սեյսմակայունության հաշվարկով, էներգախնայող և թեթև նորագույն շինանյութերի և կոնստրուկցիաների կիրառմամբ, հաշմանդամների ազատ տեղաշարժի համար անհրաժեշտ բոլոր հարմարություններով, հանրային տրանսպորտի բացառապես էլեկտրական տեսակների առկայությամբ, հեծանիվների համար նախատեսված հատուկ ճանապարհներով, մասնավոր էլեկտրամոբիլների անվճար լիցքակայաններով: Բենզինով աշխատող ավտոմեքենաների վրա դրվող բարձր էկոլոգիական քաղաքային հարկով խրախուսվելու են գազով աշխատող մեքենաները:
Բնակելի տների կառուցման համար ցանկացողներին անվճար կտրամադրվի մի քանի ստանդարտ պրոյեկտներ: Սակայն անկախ ամեն բանից դրանց չափերը չեն գերազանցի 2 հարկը  և 150 ք.մ.-ը, իսկ տնամերձ հողատարածքները' 500 ք.մ.-ը:

Դեպի քաղաք խրախուսվելու է սփյուռքահայության ներգաղթը, այդ թվում' հատկապես երիտասարդության, դասախոսական կազմի, գիտաշխատողների եւ թոշակառուների:

Ամենակոպիտ հաշվարկներով Քաղաքի շինարարությունը կարժենա 1,1-1,3 մլրդ դոլար, որից պետության ուսերին կընկնի ընդամենը 200-300 մլն դոլարը' որպես «չվերադարձվող» կապիտալ ներդրում, որը կուղղվի ենթակառույցների, ինչպես նաեւ դպրոցների, մանկապարտեզների, մարզահամալիրների, արվեստի օջախների շինարարության և կահավորման, սարքավորումներով հագեցման վրա:
Երեւանից տեղափոխվող բուհերի և ԳՀ ինստիտուտների շինարարության գումարը կփոխհատուցվի դրանց երևանյան մասնաշենքերի վաճառքի հաշվին: Մասնավոր բնակելի տները' լինելով ավելի էժան, կգնվեն, կվարձակալվեն կամ  կկառուցվեն երևանյան իրենց տները,բնակարանները վաճառած կամ վարձակալությամբ հանձնած նորաբնակների կողմից: Այլ բիզնես-ենթակառույցները կկառուցվեն բիզնես-ներդրումների հաշվին: Այդ նպատակով անհրաժեշտ է Քաղաքը հայտարարել Ազատ տնտեսական գոտի և առնվազն 10 տարով ազատել մի շարք հարկերից, այդ թվում' գույքահարկից, հողի հարկից և շահութահարկից: Հարկային, վարկային, ներդրումային մեխանիզմները ևս պետք է քննարկվեն և կարոտ են նոր ստեղծագործ մոտեցման և նոր առաջարկների:
Քաղաքը բաց է լինելու բոլոր այն այլազգիների համար, ովքեր պատրաստ կլինեն որոշակի գումարից (դիցուք' 300.000 եվրոից) ավելի ներդրումներ իրականացնել նրանում' քաղաքային իշխանություների կողմից հաստատվող նախագծերի վրա: Ավելին, քաղաքային իշխանությունների հիմնական գործառույթներից մեկն էլ լինելու է արտասահմանից և Հայաստանի այլ վայրերից ներդրումների ներգրավումը և խրախուսումը:

«Լույսի քաղաք» Ֆեյսբուքյան խմբում կարող եք մասնակցել քաղաքի շուրջ քննարկումներին, հանդես գալ ձեր առաջարկություններով և դիտողություններով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Անհետ կորածների հարազատները դեմ են Ալեն Սիմոնյանի մասնակցությանըՄինչև ե՞րբ պետք է սպասենք ողբերգության, որ պետությունը զբաղվի հոգեկան առողջության խնդիրներովԿառավարությունում կադրային ջարդ է սպասվումՓաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ումԿանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացելԱրմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԽուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՀայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներինՄոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումիցԹրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղությանԱդրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումըԲենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվելԹրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքումԵվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներինՔննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերՌուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըՀունգարիան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Ուկրաինայի հետԼիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածությունԹրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ ենAxios. Եվրոպան և Ուկրաինան անհանգստությամբ սպասում են Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպմանըՌուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջԼը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքումԿիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետոԱրցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ ԱբրահամյանԹուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգըՎլադիմիր Պուտինը ժամանել է ՇենժենԹրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել ՊետերբուրգումՀրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայիԲելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր էԿուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըԵվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028 թվականի վերջըՄիացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումըԲայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի բացառումը G8-ից բարդացրել է երկխոսությունըՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՊայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնինԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Թրամփը հայտարարել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Պուտինի հետ առանձին հանդիպելու իր պատրաստակամության մասին«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆՄոսկվայի պայթյունի գործով կնոջը մեղադրանք է առաջադրվելՄիկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած ՆեպալումՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Խոշոր հրդեհ Բելգիայում․ ծխի պատճառով բնակիչներին զգուշացրել ենԴուք ստեղծել եք քաոս, վաղը դրա զոհը հենց դուք եք դառնալու․ ԴերզյանՀանրային տարածքներում դեն նետված գույքը կդառնա համայնքի սեփականությունըՆոյեմբերի վերջը հաջողություն կբերի այս կենդանակերպի նշաններին. նրանք կհաջողեն ամեն ինչում
Ամենադիտված