Հրապարակվել է ադրբեջանական կողմի զոհերի ևս 70 անուն
Ադրբեջան«Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է ադրբեջանական կողմի զոհերի ևս 70 անուն:
«Մաս 2, ևս 70 անուն
Շարունակում ենք հրապարակել ադրբեջանական կողմի զոհերի իրական քանակը և անունները»,- գրել է Մովսիսյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակվել էր թշնամու 243 չհայտարարված զոհերի ցուցակը՝ անուններով: