Հարևան բռնապետին դեռ շատ խորը և ծանր հիասթափություններ են սպասվում. Վահրամ Պողոսյան
Բլոգոսֆերա
Իլհամ Ալիևը շատ լուրջ դեմքով հայտարարում է, թե խիստ վիրավորված է, որ Արայիկ Հարությունյանը ԱՀ նախագահի երդման արարողությունը Շուշիում է անցկացրել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
«Ուրեմն հոգու խորքում ծանր վիրավորում ստացած հարևան բռնապետը, եթե մինչև հիմա չի հասկացել, որ Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի հետ կապված է ընդամենն աշխարհագրական դիրքով, դեռ շատ խորը և ծանր հիասթափություններ են սպասվում։ Չնայած, այս պատերազմից հետո ով գիտի, թե այդ հոգում ինչ խոցեր են առաջանալու։
Ամեն ինչ լավ է լինելու։
Կարևորն անփորձանք գիշեր մեր տղաներին»,- գրել է նա։
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հայոց բանակի հարվածները խորտակիչ են:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)