Տիգրան Համասյանը հայտնել է ընկերների հետ Արցախի համար դրամահավաք կազմակերպելու մասին
Բլոգոսֆերա
Աշխարհահռչակ ջազային դաշնակահար Տիգրան Համասյանն Instagram-ի իր էջում հայտնել է ընկերների հետ Արցախի համար դրամահավաք կազմակերպելու մասին։
«Խնդրում ենք մտածել նվիրատվության մասին՝ օգնելու այդ պատերազմից տուժած ընտանիքներին։ Մայրաքաղաք Ստեփանակերտն այժմ գրեթե լիովին ավերված է, և անօթևան մնացած ընտանիքները մեր օգնության կարիքն ունեն»,-գրել է Համասյանը։
Նշենք, որ Արցախի համար դրամահավաք է անում նաև Հայաստանի համահայկական հիմնադրամը: Այս պահին արդեն 83 միլիոն դոլար հավաքվել է:


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)