Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ հրդեհ է բռնկվել Երևան-Սևան ավտոճանապարհին Նիժնի Տապռի գյուղից եկել ու Հայաստանը լավ չգիտեն. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Ձեր հարցերն կիրք չառաջացրեց ինձ մոտ՝ մոռացա ինչի մասին էին. Չեն պլստալու. Փաշինյանը՝ լրագրողին (տեսանյութ) Ընդդիմությունը ուզումա մեզ բոքսի տանձիկ սարքի, ի՞նչ անենք, տեղավորվե՞նք. Փաշինյան . Ուրախացողներին ասեմ «Շանգրի Լա»-ի փակումով բյուջեն 6 մլրդ հարկից զրկվում է, 500 աշխատատեղ փակվում է (տեսանյութ) Կարմիր լույսի տակ չեմ կանգնում, որովհետև անվտանգային միջավայրը փոխվել է. Նիկոլ Փաշինյան Ողբերգական վթարի հետևանքով մահացածը Նորայր Նիկոյանի քույրն է Քանի ԱԺ-ում Ղարաբաղի դրոշներ են դրված, խաղաղությունը գործնականում չի կիրառվի. Փաշինյան Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ Միքայել Սրբազանի վերաբերյալ վերջին դատական նիստը Չի ըլնի, չի ըլնի. Ղարաբաղի շարժումը շարունակելու փորձերը կկասեցնեմ. Նիկոլ Փաշինյան Այսօր պարզ կլինի, թե ով է լինելու Ազգային ժողովի նախագահը Հատուկ լուրեր էին տարածում, որ առողջապահության ապահովագրությունը չեղարկվելու է, որ կոլապս լինի (տեսանյութ) 

Հայրն ու որդիները սահմանին են՝ կողք կողքի, հզոր. իրենց հաղթել հնարավոր չէ

Բլոգոսֆերա

Արեգ Սարդարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Պատերազմի գորշության մեջ միշտ կարելի ա գտնել պայծառ կետեր։ Ուզում եմ պատմել ձեզ մի լուսավոր պատմություն՝ լուսավոր մարդկանց մասին։
Օրեր առաջ էր՝ հերթական խնդրով հերթական կանգառն արեցինք։ Մեքենայից իջանք ու սկսեցինք հայացքով տարածքը չափել, հավաքվածներին լուռ զննել։ Մի կողմում զինվորների փոքր խմբեր էին, որոնք ծանր մարտերից հետո փորձում էին շունչ առնել, իսկ մյուսում՝ կամավորների առանձին խմբեր։ Բարևեցինք ու սկսեցինք իրերն իջեցնել մեքենայից։ Քանի դեռ փորձում էինք հասկանալ, թե ինչ պիտի անենք, որտեղից պիտի սկսենք, բոլորիս հայացքը կանգ առավ կամավորներից մեկի վրա, ով անհանգիստ շարժումներ էր անում, անընդհատ մի կետից մյուսն անցնում։ Կարծեցինք՝ վախեցած ա։ Ուսապարկերը վերցրինք ու ուզում էինք շարժվել, երբ մոտեցող մեքենայի շարժիչի ձայնը լսեցինք։ Կանգ առանք։ Կամազի թափքում զինվորներ էին։
֊Արթու՜ր, Արթու՜ր,֊ աղմուկի մեջ լսվեց։
Թեքվեցինք ու տեսանք «վախեցած» կամավորին, ով արագ նետվեց դեպի մեքենան։ Դավթի հետ նայեցինք իրար ու գլխի շարժումով իրար «բացատրեցինք», որ հասկացել ենք՝ ինչ ա կատարվում. կամավորն անհանգիստ սպասում էր որդուն...
Երկու օր լուռ հետևում էինք էդ մարդուն, տեսնում ապրումները, յուրաքանչյուրս մյուսներից թաքուն հուզվում ու արագ կորում էինք բոլորի տեսադաշտից, որ հանկարծ «չվառենք» մեզ։
Արդեն չեմ հիշում՝ ոնց ծանոթացանք Ալիկի՝ «վախեցած» կամավորի հետ, բայց շատ արագ դարձանք լավ ընկերներ։ Աշխատում էինք շատ հարցեր չտալ, որովհետև ոչ մի տեղեկություն չունեինք տղայից։ Ուղղակի լուռ կիսում էինք ապրումները, փորձում օգնել։ Վերջապես տեսավ Արթուրին՝ որդուն, բայց դրանից հետո էլ շարունակում էր անհանգիստ մնալ։ Երեկոյան թեյ պատրաստեցինք ու Ալիկին հրավիրեցինք՝ թեյ խմելու։ Չհասցրեց թեյը խմել։ Անընդհատ դուրս էր թռնում, մենք էլ՝ հետևից։ Պարզվեց՝ երկու որդի ունի, երկուսն էլ նույն զորամասում են ծառայում...երկրորդից դեռ լուր չուներ։ Ուշ գիշեր էր։ Նստած զրուցում էինք դեսից֊դենից, իրար պատմում դիրքերում եղած օրերից։ Ալիկին փորձում էինք հանգստացնել։ Ասում էի՝ մեր ընկերը գալու ա՝ տղերքի հետ նկարի իրեն ու նկարը հասցնի տուն։ Ալիկը ժպտում էր ու կրկնում՝ եթե տղերքից, գոնե, մեկի ստորաբաժանմանը չկցեն իրեն, մեզ կմիանա։ Անընդհատ ասում էր՝ էս ամենը վերջանա՝ բոլորիս պիտի հանդիպի ու սեղան գցի։ Պատմություններն ու ապագայի պլանները մեզ տարել էին տարբեր վայրեր ու ժամանակներ, երբ տարածք մտնող մեքենայի ձայնը լսեցինք։ Ալիկը նորից արագ դուրս վազեց ու ձուլվեց անտառի մթին։ Դուրս եկանք։ Քիչ անց նկատեցինք մեզ մոտեցող սիլուետը. Ալիկին էր, իսկ կողքին՝ բարձրահասակ ու հաղթանդամ մի տղա՝ ПК-ն ձեռքին։
֊Ինչքան էլ դժվար էր քայլելը, ինչքան էլ համոզեցինք՝ Դավոն էդ ծանր ПК֊ից չբաժանվեց, ֊ ծիծաղելով՝ պատմում էին կողքից քայլող զինվորները։
Ալիկի աչքերի փայլը ցրեց անտառի թանձր խավարը։ Դավթի հետ հերթով գրկախառնվեցինք։ Տպավորություն էր, թե 1000 տարվա բարեկամներ ենք։ Ամբողջ գիշեր նստեցինք ու Դավթի կյանքը կերանք՝ շոր վերցրու, փոխվի, թեյ խմի, հաց կեր, հանգստացի...Էդ օրն առաջին անգամ Ալիկը հանգիստ քնեց, իսկ առավոտյան արդեն նոր խնդիր էր կատարում՝ պիտի տղերքի հետ դիրքերում լիներ ու հերթով հանդիպում էր սպաներին, որ իրեն էդ հնարավորությունը տային։ Ցերեկը մեր ընկերը՝ Դավիթ Թորոսյանն եկավ։ Ալիկի տղան՝ Դավիթը մեզ հետ էր, իսկ մյուս տղան՝ Արթուրը քիչ հեռու՝ իր ստորաբաժանման հետ։ Արագ գնացինք Արթուրի հետևից, որովհետև Ալիկին խոստացել էի, որ պիտի նկարեն տղերքի հետ ու նկարը տեղ հասցնեն։ Դավթի հրամանատարին խնդրեցի տղային կարճ ժամանակով թողնել՝ իմ պատասխանատվությամբ։ Երբ հետ եկանք, նկարողը՝ Թորոսյան Դավոն արդեն անհրաժեշտ ապրանքները մեքենայից իջեցրել ու շարժվել էր (էս մասին՝ հետո)։ Մի պահ տխրեցինք։
֊Լիպոյի հեռախոսը լավ ա նկարում, չէ՞,֊հարցրի տղերքից մեկին։
֊Հա,֊պատասխանեց։
֊Ալի՛կ ջան, կանգնեք՝ նկարենք։ Ասել ենք, չէ՞, որ պիտի նկարենք քեզ՝ տղերքիդ հետ։
Լուսանկարն արդեն տեսնում եք։ Չգիտեմ՝ ոնց կարող եմ փոխանցել հարազատներին, որովհետև չհասցրինք էդ հարցը քննարկել։ Բոլորիս տրամադրությունը բարձր էր, քանի դեռ մեզ չփոխանցեցին, որ պիտի դուրս գանք ու այլ ուղղությամբ շարժվենք։ Համարներով փոխանակվեցինք։ Ալիկն ասեց՝ ամեն օր զանգեմ ու ասեմ, որ լավ ենք։ Հրաժեշտ տվինք իրար, իսկ ճանապարհին պարզվեց, որ մեզ հետ են ուղարկում։ Չեմ մանրամասնի, թե ինչո՞վ էինք մենք էնտեղ զբաղված (գոնե, հիմա, երբ կռիվը դեռ շարունակվում ա), բայց մեր՝ հետ գալու միակ մխիթարող հանգամանքն ինձ համար էս լուսանկարը տեղ հասցնելն ա։
Հայրն ու որդիները սահմանին են՝ կողք կողքի, հզոր։ Իրենց հաղթել հնարավոր չի։ Ամեն օր զանգում եմ Ալիկին, բայց միանալ չի ստացվում։ Վստահ եմ՝ լավ են ու լավ են լինելու։ Ալիկն ու տղերքը մեզ սեղան են պարտք...»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ հրդեհ է բռնկվել Երևան-Սևան ավտոճանապարհինՆիժնի Տապռի գյուղից եկել ու Հայաստանը լավ չգիտեն. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Ձեր հարցերն կիրք չառաջացրեց ինձ մոտ՝ մոռացա ինչի մասին էին. Չեն պլստալու. Փաշինյանը՝ լրագրողին (տեսանյութ) Իրանը չի հրաժարվի իր հրթիռային ծրագրիցԸնդդիմությունը ուզումա մեզ բոքսի տանձիկ սարքի, ի՞նչ անենք, տեղավորվե՞նք. Փաշինյան . Հարցված ամերիկացիների կեսից ավելին անվստահ է Իրանի հետ կնքված համաձայնագրի վերաբերյալՈւրախացողներին ասեմ «Շանգրի Լա»-ի փակումով բյուջեն 6 մլրդ հարկից զրկվում է, 500 աշխատատեղ փակվում է (տեսանյութ) Կարմիր լույսի տակ չեմ կանգնում, որովհետև անվտանգային միջավայրը փոխվել է. Նիկոլ ՓաշինյանՈղբերգական վթարի հետևանքով մահացածը Նորայր Նիկոյանի քույրն է Քանի ԱԺ-ում Ղարաբաղի դրոշներ են դրված, խաղաղությունը գործնականում չի կիրառվի. ՓաշինյանՌուբիո. ԱՄՆ-ն անընդունելի է համարում Հորմուզի նեղուցով անցման համար վճարների սահմանումըՎերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ Միքայել Սրբազանի վերաբերյալ վերջին դատական նիստըՉի ըլնի, չի ըլնի. Ղարաբաղի շարժումը շարունակելու փորձերը կկասեցնեմ. Նիկոլ ՓաշինյանՖրանսիայում բժիշկները վախենում են շոգի պատճառով մահացությունների կտրուկ աճիցԱյսօր պարզ կլինի, թե ով է լինելու Ազգային ժողովի նախագահըՀատուկ լուրեր էին տարածում, որ առողջապահության ապահովագրությունը չեղարկվելու է, որ կոլապս լինի (տեսանյութ) ՔՊ-ն գոհ է Առուշանյանից. Նամակ ռուսաց նախարարին. Պապոյանը խնդրել էՌոդրիգեսը հեռախոսով խոսել է Ռուբիոյի հետՄեր միրգ-բանջարեղենի հանդեպ մեծ հետաքրքրություն կա թե ԵՄ-ում, թե Թուրքիայում, թե Ասիայում. Արարատ Միրզոյան Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություններ են՝ ընտրակաշառքի գործով․ ՀԿԿ-ն մանրամասնում էՓրկարարներն արձագանքել են քամու հետևանքով առաջացած դեպքերին IBRiS. Լեհերի գրեթե երկու երրորդը դեմ է Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցությանըCNBC. Սպիտակ տունը Կոնգրեսից 87.6 միլիարդ դոլար է խնդրել Իրանի դեմ պատերազմի և այլ կարիքների համարՈՒՂԻՂ. Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԲավականին մեծ հաջողությամբ արտահանումներ ենք կատարում. Պապոյանը՝ հայկական արտադրանքի գնաճի և գնանկման մասին Մադուրոն կոչ է արել վենեսուելացիներին միավորվել ավերիչ երկրաշարժից հետո Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը ՀՀ-ում կանցկացվի (տեսանյութ) Կառավարությունը փոփոխություններ է կատարել Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրում 100 հազարն ի՞նչ թիվ ա, միլիոն ենք արտահանելու, հեղինակության հարց աՄեկնարկել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքներըԵս իմ գործընկերներին հարցեր ունեմ այն հայտարարության հետ կապված, որ իմ բացակայությամբ ընդունել են. Փաշինյանը՝ ԵԱՏՄ մասին Հայաստանը կսկսի գործարկել երրորդ երկրներից սոխի անմաքս ներմուծման քվոտաԻնտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվի Իրավապահները խուզարկում են Գյումրի համայնքի ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի բնակարանըԻ՞նչ վիճակ ա շուկայում, ասում են ճգնաժամ ա հա․ Փաշինյանը՝ ՊապոյանինԵրբ մարդկանց մի մասին հանում են մյուսի դեմ, հաղթում է ոչ թե որևէ կողմ, այլ քաոսը․ քաղաքագետ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նիստին«Ինքնաբացարկ գրողներ կան, եթե տարբերակ ունենամ, կգցեմ հանձնաժողով». ԲՀԿ-ին առնչվող նոր ձայնագրությունՈՒՂԻՂ. Կառավարության նիստՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը Էկոնոմիկայի նախարարությունը հերքել է լուրը, թե Գևորգ Պապոյանը «նամակ է գրել ռուս նախարարին»Արարատ Միրզոյանը 2 շաբաթով արձակուրդ է մեկնում. նրան կփոխարինեն փոխնախարարներըՎենեսուելայում երկրաշարժից հետո արտակարգ դրություն է հայտարարվել ՀՅԴ ՀԵՄ երկու անդամ ապօրինի բերման են ենթարկվել Ֆրանսիայի հրապարակում Արցախի դրոշը վերականգնելու ժամանակ Երկրաշարժերից հետո մի քանի երկրներ օգնություն են առաջարկել Վենեսուելային Ընտրության հաջորդ օրը քույրիկիս պաշտոնից ազատվելու պահանջ է ներկայացվել․ նրան ապօրինաբար հեռացրել են աշխատանքից․ Ղազարյան Հայոց Եկեղեցին ոգեկոչում է Ս. Թարգմանիչ հայրերի՝ Ս. Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի հիշատակը Երևանում մեքենան բախվել է «Հրազդան» մարզադաշտի բազալտե պատնեշին. 28-ամյա վարորդը մահացել էՏարադրամի փոխարժեքը փոխանակման կետերում հունիսի 25-ի դրությամբ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն
Ամենադիտված