«Հրապարակ»․ Փաշինյանը պատրաստվում է հաջորդ ընտրություններին Վենեսուելայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել, կան ավերածություններ 6 անշարժ գույք, 54 մլն դրամ եկամուտ. ինչ է հայտարարագրել Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Ինչու՞ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում. «Փաստ» Berliner Zeitung․ Ֆոն դեր Լայենի դեմ ստուգում են սկսել՝ Զելենսկու հետ նամակագրության պատճառով Իսրայելը մտադիր չէ զորքերը դուրս բերել Հարավային Լիբանանից Հրդեհ՝ Երևանի Վարդաշեն 6-րդ փողոցում. տարհանվել է 12 քաղաքացի Մերց. ՌԴ-ի հետ խաղաղության բանակցությունների ժամանակը դեռ կգա Մեկ օրում Հորմուզով անցել է շուրջ 72 նավ. Ռայթ ՈւԵՖԱ-ն շնորհավորել է Լիոնել Մեսսիի 39-ամյակը «Իրավունքը պետք է գերակայի». Արամ Վարդևանյանը՝ ընտրությունների հարցով ՍԴ նիստին ընդառաջ 

Ձեռնարկեք հրատապ միջոցներ Արցախում հումանիտար աղետը կանխելու համար. ԱԺ պատգամավորների բաց նամակը՝ Շոմբի Շարփին

Բլոգոսֆերա

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը եւ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը բաց նամակ են հղել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին:

բաց նամակում ասվում է.

«Հարգարժան պարոն Շարփ,

Սույն թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը օդային եւ հրթիռային լայնածավալ ռազմական գործողություններ է սկսել Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով՝ անխնա գնդակոծելով խաղաղ բնակչությանը, խաղաղ բնակավայրերը, ներառյալ՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Պատերազմի մեկնարկից առ այսօր Ադրբեջանի գործողությունները իրականացվել են Մարդու իրավունքների միջազգային իրավունքի եւ միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով։ Թուրքիայի միջնորդությամբ Սիրիայից եւ Լիբիայից ներգրավված վարձկան ահաբեկիչների միջոցով (նրանց ներգրավվածությունն ապացուցված է մամուլի, միջազգային կառույցների եւ մի քանի պետությունների կողմից) տեղի են ունենում պատերազմական հանցագործություններ ընդդեմ խաղաղ քաղաքացիական բնակչության։

Փաստելով, որ

-Ադրբեջանի նախաձեռնած ռազմաօդային եւ հրետանային ագրեսիվ հարձակումները դիտավորությամբ թիրախավորում են խաղաղ բնակչությանը՝ կանանց, երեխաներին, տարեցներին,

-նպատակային հարվածներ են հասցվում քաղաքացիական օբյեկտներին եւ ենթակառուցվածքներին՝ դպրոցներին, մանկապարտեզներին, բազմաբնակարան շենքերին, հիվանդանոցներին,

-թիրախավորվում են քաղաքացիական տրանսպորտային միջոցները,

-խաղաղ բնակչության դեմ հարձակումները ուղղորդվում են էթնիկ ատելության խոսքով,

-քաղաքացիական բնակչությանը թիրախավորելիս կիրառվում են միջազգային իրավունքով արգելված զինատեսակներ (առավել հաճախ՝ կասետային մարտագլխիկներով),

-Էթնիկ եւ կրոնական ատելությամբ թիրախավորվում են մշակութային եւ հոգեւոր ժառանգությունը, մասնավորապես՝ Շուշիի Սբ․ Ղազանչեցոց եկեղեցին, որտեղ գտնվել են կանայք եւ երեխաներ։

Արձանագրելով, որ

-այս գործողությունների հետեւանքով գրանցվել են քաղաքացիական զոհեր ոչ միայն Արցախում այլ նաեւ ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս շրջանում,

-ագրեսիայի զոհ են դարձել նաեւ երեխաներ (զոհված եւ վիրավորված), տարեցներ եւ հաշմանդամություն ունեցող անձ (դիվերսիոն խմբի անդամները տանը սպանել են Հադրութի երկու բնակչի՝ մոր ու նրա հաշմանդամություն ունեցող որդուն),

-իրենց մասնագիտական աշխատանքը կատարելիս հարձակման են ենթարկվել լրագրողական «PRESS» տարբերանշանով եւ արտահագուստով դեպքերը լուսաբանող լրագրողներ եւ օպերատորներ (Le Monde պարբերականի 2 լրագրող, 24News.am լրագրող, Armenia TV օպերատորը): Հատուկ թիրախավորվել է նաեւ նրանց տեղափոխող տրանսպորտային միջոցը,

-Ադրբեջանը կոպտորեն խախտում է Մոսկվայում հաստատված հրադադարը եւ շարունակում անպատիժ կրակ բացել Արցախի խաղաղ քաղաքների եւ գյուղերի վրա՝ պատճառելով մարդկային եւ նյութական բազմաթիվ կորուստներ,

Համոզմունք հայտնելով, որ

-Մարդու հիմնարար իրավունքները ունիվերսալ սկզբունքներ են, որոնք չեն կարող սահմանափակվել միայն միջազգայնորեն ճանաչված սուբյեկտների սահմաններով,

-Մարդու իրրավունքների պաշտպանությունը պետք է իրագործել առանց նախապայմանների եւ խտրականության,

Կոչ ենք անում

Որպես ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող, օբյեկտիվ գնահատել իրողությունները, չսահմանափակվել միայն դատապարտող կոչերով եւ ձեռնարկել հրատապ միջոցներ Արցախում հումանիտար աղետը կանխելու նպատակով։

Հարգանքով՝

Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյան

Հանձնաժողովի փոխնախագահ Անի Սամսոնյան»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ»․ Փաշինյանը պատրաստվում է հաջորդ ընտրություններին Վենեսուելայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել, կան ավերածություններ6 անշարժ գույք, 54 մլն դրամ եկամուտ. ինչ է հայտարարագրել Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ»Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ»Ինչու՞ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում. «Փաստ»Սթրեսի կառավարման հոգեբանական և կենսակերպային մեթոդները Միջազգային ավտոշուկան շարունակում է անկումը․ վաճառքները նվազել են արդեն հինգերորդ ամիս անընդմեջԵրեխաների շրջանում ագրեսիայի պատճառներըՄերձավոր Արևելքում էներգետիկ անվտանգությունը դառնում է գլխավոր խնդիրՔննարկվել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերն ու նոր նախաձեռնությունների հնարավորություններըBerliner Zeitung․ Ֆոն դեր Լայենի դեմ ստուգում են սկսել՝ Զելենսկու հետ նամակագրության պատճառովԻսրայելը մտադիր չէ զորքերը դուրս բերել Հարավային ԼիբանանիցՃապոնիան և Հարավային Կորեան վերականգնում են հարաբերություններըԵվրոպական Միությունը քննարկում է նոր պատժամիջոցներ Ռուսաստանի նկատմամբՕմանը և Իրանը ստեղծում են համատեղ աշխատանքային խումբՀրդեհ՝ Երևանի Վարդաշեն 6-րդ փողոցում. տարհանվել է 12 քաղաքացիՄերց. ՌԴ-ի հետ խաղաղության բանակցությունների ժամանակը դեռ կգաՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն բանաձև է ընդունելԵՄ-ն նոր ներդրումային նախաձեռնություն է մեկնարկում Կենտրոնական ԱսիայումՄեդվեդև․ Ուկրաինայում միակ օրինական իշխանությունը խորհրդարանն էԹրամփը հետաձգել է բնակարանաշինության մասին օրենքի ստորագրումըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզումՌուսաստանում տարեկան գնաճը հասել է 5,82 տոկոսիՄեկ օրում Հորմուզով անցել է շուրջ 72 նավ. ՌայթՀՀ, ԱՄՆ, Ֆրանսիայի,Հունաստանի բարձրաստիճան զինվորականներ հետևել են «Արծիվ գործընկեր 2026»-ի ընթացքինՓԾ ծառայողները Ներքին Կարմիրաղբյուրում և Դովեղում փրկարարական ուսումնավարժություններ են իրականացրելՈւԵՖԱ-ն շնորհավորել է Լիոնել Մեսսիի 39-ամյակըՌուբիոն հայտարարում է՝ Իրանին չի թույլատրվի տուրք գանձել Հորմուզի նեղուցով անցնող նավերից«Իրավունքը պետք է գերակայի». Արամ Վարդևանյանը՝ ընտրությունների հարցով ՍԴ նիստին ընդառաջՆոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոցՀոսպիտալացվել է 1,5 տարեկան երեխաՎաշինգտոնն ամբողջությամբ վերահսկում է վենեսուելական նավթի արտահանումը. Ռայթ20-30 հոգով հարձակվել, ծեծում էին․ կարող էին՝ մահացու հարվածներ հասցնել․մանրամասներ՝ ավագանու նիստից (տեսանյութ)Ալ-Հիլալը պատրաստվում է 170 միլիոն եվրո առաջարկել Բարսելոնայի աստղի համարՆերկայացվել է Tenet Plus նոր բյուջետային քրոսովեր L4Մեդվեդևը ՀՀ-ին և մի շարք այլ երկրների մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանը աջակցելու մեջԷնդի Բերնեմը մնացել է առանց լուրջ մրցակիցների Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի ճանապարհին․ Sky NewsԵս, որ բավականին ուշադիր հետևում եմ քաղաքական հետապնդումների թեմային, քաղբանտարկյալների հաշիվը վաղուց կորցրել եմ․ Կարեն ՎրթանեսյանՌուբիոն հերքում է, թե Իսրայելը փորձում է տապալել ԱՄՆ-Իրան գործարքըՖրանսիայի ազգային գրադարանում հայտնաբերվել են Մոցարտի կորած ստեղծագործություններըԲիթքոինի հունիսյան երկրորդ անկումը․ արժեքը նվազել է 60 հազար դոլարից ԱՄՆ-ն իբր օգտագործում է գաղտնի լազերային զենք Իրանի անօդաչուների դեմ. ռուս փորձագետի հայտարարությունՀրացաններ, նռնակներ, տարբեր տրամաչափերի փամփուշտներ․ կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք Ռուսաստանը հայտարարել է, որ մինչև տարեվերջ դատական հայց կներկայացնի Բալթյան երկրների դեմ 44-օրյա պատերազմի հերոսի քույրն ահազանգում է՝ եղբոր դիմանկարը ջնջել ենՖոն դեր Լայենը հայտնվել է սկանդալի կենտրոնում՝ Զելենսկու հետ գաղտնի նամակագրության պատճառովՆատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբԻշխանությունը քաղաքական դաշտում անընդհատ ապօրինի միջամտությունների է դիմելու․ Տիգրան ԱբրահամյանՀայաստանի խաղաղության օրակարգը՝ Ամերիկյան պետությունների կազմակերպության վեհաժողովում Հայտնի են Առողջության ապահովագրության հիմնադրամի նոր տնօրենն ու խորհրդի կազմը
Ամենադիտված