«Մանչեսթեր Յունայթեդ»-ը նոր մարզադաշտ կունենա «Հըզբոլլահի» գլխավոր քարտուղար. Իսրայելը Լիբանանից զորքերը դուրս բերելուց բացի այլ ելք չունի Իսրայելի նախկին վարչապետը խոստովանել է՝ Իրանում ցուցարարներին մաքսանենգ ճանապարհով Starlink տերմինալներ են հասցրել ՑԱԽԱԼ-ը հայտարարել է Լիբանանի հարավի բուֆերային գոտում «Հըզբոլլահի» զինյալների ուղղությամբ կրակ բացելու մասին Էրդողանը Եվրոպայի երկրներին կոչ է արել ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել ՆԱՏՕ-ում Պայթյուն Սումիում՝ օդային տագնապի ֆոնին ԱՄՆ բանակն Ուկրաինայում մարտական գործողությունները նմանակող զորավարժարաններ կստեղծի Հուլիսի 1-ից՝ ֆինանսական նոր «ՍՏՈՊ». գործիքը կա, պատասխանատվության հարցը՝ բաց. Արփինե Հովհաննիսյան Հայ գերիները Բաքվում չեն ընդունել մեղքը. «պաշտպանը» հակասել է պաշտպանյալին Փեզեշքիան․ Իրանը չի վստահում ԱՄՆ-ին, բայց հավատարիմ կմնա հուշագրին Ավտովթար Երևանում․ բախվել են երկու «Toyota» և «Lada», կան տուժածներ Թրամփ․ Իրան միջուկային տեսուչներ ուղարկելու հարցում շտապելու կարիք չկա 

Արմեն Այվազյանը` 13 հայաստանյան կուսակցությունների առաջարկության մասին

Բլոգոսֆերա

Պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Երկու խոսք ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ ստեղծելու 13 հայաստանյան կուսակցությունների այսօրվա առաջարկության մասին։

Արտակարգ կառավարման մարմին ստեղծել գուցե և իսկապես արժի, թեև այդպիսի գործառույթներ կարող է իր վրա վերցնել նաև եղած պետական մարմինների որոշակի վերադասավորումը։ Բայց կարևորը կից առաջարկությունն է, ըստ որի այդ շտաբում վճռորոշ խոսք են ունենալու «Հայաստանի և Արցախի Հանրապետությունների նախկին և գործող նախագահները, վարչապետները, պաշտպանության և արտաքին գործերի նախարարները, ռազմական և քաղաքական փարձառություն ունեցող այլ անձինք»։

Ես կտրուկ դեմ եմ գաղափարապես (ու նաև շատ այլ առումներով) այսպիսի խայտաբղետ կազմ ունեցող որևէ պետական ղեկավար մարմնի ստեղծմանը։ Նախ, այդ բոլոր նախկինները դեռևս երբեք պարզ ու հստակ չեն հայտարարել, որ իրենք դեմ են Ադրբեջանին տարածքային զիջումներ կատարելու փորձերին։ Իրականում, հե՛նց իրենք են Բաքվի ֆաշիստների հետ շարունակաբար բանակցել «տարածքներ կարգավիճակի դիմաց» կամ նույնիսկ «տարածքներ խաղաղության դիմաց» կործանարար սկզբունքներով, այն է՝ Մադրիդյան կամ Կազանյան անընդունելի փաստաթղթերի շուրջ։ Ուրեմն որո՞նք են այն երաշխիքները, որ ներկա պատերազմական իրավիճակում ստանալով կառավարման ռեալ լծակներ, այդ նույն խորապես ձախողված դեմքերը չեն շարունակի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրենց սնանկացած ուղեգիծը։ Այդպիսի երաշխիքներ չկան։ Կրկնում եմ, նրանցից որևէ մեկը չի բացառել տարածքներ զիջելու սցենարը։

Նշված գործիչներին պետական մի նոր, անհասկանալի ընթացակարգ ունեցող, ծանրաշարժ և օրենքով չնախատեսված մարմնի մեջ ընդգրկելու վտանգները չափազանց մեծ են՝ սկսած այդ անձանց միջև եղած անձնական ատելության և անբարյացակամության քայքայիչ հանգամանքից վերջացրած հնարավոր սխալ որոշումների պատասխանատվությունն այդ անհավանական թմի բոլոր անդամների մեջ տարրալուծելու (դիֆուզիայի ենթարկելու) անխուսափելի հետևանքից։ Այնինչ այս վճռորոշ պահին պետությունը պետք է ունենա ամեն ինչի համար պատասխանատու ընդամենը մի քանի անձ՝ ՀՀ վարչապետ, պաշտպանության նախարար, Գլխավոր շտաբի պետ։

Այս ամենով հանդերձ, ես համոզված եմ, որ հենց այս պահին Նիկոլ Փաշինյանը պետք է իսկապես իր կառավարության և աշխատակազմի կազմում շուտափույթ կերպով կատարի լրջագույն կադրային փոփոխություններ՝ ներգրավելով փորձառու և հարգանք վայելող մի շարք մասնագետների ու ազատվելով վարկաբեկված նախարարներից, փոխնախարարներից և բազմաթիվ այլ անպիտան դեմքերից։

Բացի այդ, կարծում եմ, իսկապես արժե հնարավորինս արդյունավետորեն օգտագործել նախկին իշխանությունների ղեկավար որոշ դեմքերին (մասնավորաբար երկրորդ նախագահին՝ Ռուսաստանի իշխանության հետ սերտ ու ջերմ հարաբերություններ, ճգնաժամային կառավարման ու կազմակերպչական մեծ փորձառություն ունենալու բերումով), ինչպես նաև պատերազմի բովով անցած ԲՈԼՈՐ գեներալներին և անվտանգության նախկին աշխատակիցներին։ Նրանց պետք է հնարավորություն տրվի գործուն մասնակցություն բերել երկրի պաշտպանության կազմակերպման լայն ու ծավալուն աշխատանքներին։

Կարելի է շատ ավելի մանրամասն հիմնավորել 13 կուսակցությունների առաջարկության անկատարությունն ու աննպատակահարմարությունը, բայց այս պահին կբավարարվեմ այսքանով»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռոնալդուն խփել է առաջին գոլը ԱԱ-2026-ում«Մանչեսթեր Յունայթեդ»-ը նոր մարզադաշտ կունենա «Հըզբոլլահի» գլխավոր քարտուղար. Իսրայելը Լիբանանից զորքերը դուրս բերելուց բացի այլ ելք չունիԻսրայելի նախկին վարչապետը խոստովանել է՝ Իրանում ցուցարարներին մաքսանենգ ճանապարհով Starlink տերմինալներ են հասցրելՑԱԽԱԼ-ը հայտարարել է Լիբանանի հարավի բուֆերային գոտում «Հըզբոլլահի» զինյալների ուղղությամբ կրակ բացելու մասինԷրդողանը Եվրոպայի երկրներին կոչ է արել ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել ՆԱՏՕ-ումՊայթյուն Սումիում՝ օդային տագնապի ֆոնինՀՀ-ԵՄ համագործակցության առանցքում՝ տնտեսական կապերի ընդլայնումն ու նոր հնարավորություններըԱՄՆ բանակն Ուկրաինայում մարտական գործողությունները նմանակող զորավարժարաններ կստեղծիՆոր կենսաչափական կենտրոններ կգործեն երեք քաղաքներում. ՆԳՆ նախաձեռնությունըԿիևի ահաբեկչական գործողությունները չեն կարող ազդել ռազմաճակատում տիրող իրավիճակի վրա. ՊուտինՄԱԿ-ում Հայաստանը ներկայացրել է խաղաղաշինության և կանխարգելման ոլորտում իր նախաձեռնություններըԿանանց լիարժեք մասնակցությունն անվտանգության և խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է. ՄԻՊՕմանը և Իրանը կքննարկեն Հորմուզի նեղուցի կառավարման մեխանիզմըԹրամփը հայտարարել է, որ իրանական ակտիվները կօգտագործվեն ԱՄՆ-ից գյուղատնտեսական արտադրանք և դեղորայք գնելու համարՀուլիսի 1-ից՝ ֆինանսական նոր «ՍՏՈՊ». գործիքը կա, պատասխանատվության հարցը՝ բաց. Արփինե ՀովհաննիսյանՆԱՏՕ-ն և ԵՄ-ն հրապարակել են համագործակցության նոր զեկույցՎեց պակիստանյան կործանիչներ ուղեկցել են Իրանի նախագահի ինքնաթիռըBloomberg. Սիրիայի նախագահը կարող է այցելել Անկարա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակՀայ գերիները Բաքվում չեն ընդունել մեղքը. «պաշտպանը» հակասել է պաշտպանյալինՀունգարիայի քաղաքական կուրսում փոփոխություններ են նկատվումBloomberg. Մելոնին քննարկում է ապրիլին Իտալիայում վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու հարցըԻրանը սահմանափակ թվով նավեր կթույլատրի Հորմուզի նեղուցով անցնելՓեզեշքիան․ Իրանը չի վստահում ԱՄՆ-ին, բայց հավատարիմ կմնա հուշագրինԱՄՆ-ը չի շարունակի Հորմուզի նեղուցի շրջափակումը, հայտարարել է ԹրամփըԱվտովթար Երևանում․ բախվել են երկու «Toyota» և «Lada», կան տուժածներՊուտինը մեկնաբանել է Հյուսիսարևելյան ռազմական շրջանի (ՀՌՇ) գոտում ստեղծված իրավիճակըԱՄՆ-ն նոր հարձակում է նախատեսում Իրանի դեմ. Թրիփփի ճակատագիրը՝ անորոշ (տեսանյութ)Թրամփ․ Իրան միջուկային տեսուչներ ուղարկելու հարցում շտապելու կարիք չկաՌԴ ՊՆ նախարարությունում կարևորել են արհեստական բանականության և նորագույն տեխնոլոգիաների ներդրումը զինված ուժերումՆեթանյահուն կոչ է արել Իսրայելին անկախություն ապահովել զենքի ոլորտումԻրական խաղաղություն հնարավոր է, և հայկական կողմը ևս նախապայմաններ պետք է ունենա․ մնացածը փուչիկներ են․ Մանե ԹանդիլյանՌուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ ռազմական բախման վտանգն աճում է․ դիվանագետԹրամփը հայտարարել է, որ Իրանը մեծ զիջումների է գնում ԱՄՆ-ի հետ բանակցություններումՎրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Ուղևորի մեքենան վնասել են «Զվարթնոց»-ի վճարովի կայանատեղիում․ օդանավակայանը խուսափում է պատասխանատվությունից․ Shamshyan.comԿլինի ընդամենը կարճատև զինադադար, վաղ է խոսել վերջնական խաղաղության մասին. Վազգեն Պետրոսյան (տեսանյութ)Ընտանեկան բռնությունը՝ հանրային առողջության խնդիր. օրակարգում բուժաշխատողների վերապատրաստման հարցն էՀայաստանը Բրյուսելում ստորագրել է ՀՀ սահմանային անցակետերի ուսումնասիրության վերաբերյալ փաստաթղթերԵԱՏՄ-ում հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնեն էլեկտրոնային առևտրի նոր կանոններըՎանաձոր-Սպիտակ ճանապարհին մեքենաներ են բախվել․ վիրավորներ կանԳևորգ Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարներըGrundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ) Քաղաքաշինության տեսչական մարմնում ամփոփվել են 5 ամիսների աշխատանքների արդյունքներըՄինչև 2 միլիարդ եվրո՝ Հարավային Կովկասի և Սև ծովի կապակցվածության համար. ի՞նչ է ակնկալում ԵՄ-նՊուտինը հայտարարել է՝ Արևմուտքը մեծ ծավալներով ԱԹՍ-ներ է մատակարարում ՈւկրաինայինՇախմատի պատանեկան ԱԱ. Վաչե Հովակիմյանը լավագույն եռյակում է 7 խաղափուլից հետոԲրյուսելում քննարկվել է Հայաստան-ԵՄ համագործակցության ընդլայնումըԼիտվայի կառավարությունը հրաժարական է տվելՊատգամավորի երդման նոր տեքստը.Մոսկվան պատրաստ է բանակցել Կիևի հետ. Լավրով (տեսանյութ)
Ամենադիտված