Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ Հորմուզով նավթն ու գազը մատակարարվում են մինչճգնաժամային ծավալներով․ Քրիս Ռայթ Հայտնաբերվել է հիվանդությունները ախտանիշների ի հայտ գալուց տարիներ առաջ ճանաչելու նոր միջոց ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ․ Անկարայում 13 օրով արգելվել են ցույցերն ու ԱԹՍ-ների թռիչքները Գիտնականները պարզել են, թե ինչու են տարեց մարդիկ ավելի դանդաղ քայլում Բարեկամության շքանշան՝ Բրիս Ռոքֆոյին. Փարիզում արժևորել են ֆրանսիացի դիվանագետի ավանդը Գիտնականները հայտնաբերել են բջիջների ծերացման նոր պատճառ Բիլի Ջին Քինգի գավաթ. Հայաստանը հաղթեց Էստոնիային՝ դուրս գալով երկրորդ ենթախումբ Թրամփը պահանջում է կտրուկ ավելացնել հրթիռների արտադրությունը Գտնվել է կաթվածից տարիներ անց շարժունակությունը բարելավելու միջոց Երկրորդ սերնդի Mazda CX-5 քրոսովերի 10 թերություններ են հայտնաբերվել «Զվարթնոց»-ում ԱԱԾ-ն արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ 

Հիանում եմ հայ ժողովրդի քաջությամբ, լավատեսությամբ ու թշնամու դեմ հաղթանակի հավատով. Ալեքսանդր Բոժկո

Բլոգոսֆերա

Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան, հայագետ Ալեքսանդր Բոժկոն իր աջակցությունն է հայտնել հայ ժողովրդին՝ հույս հայտնելով, որ հայերը կկարողանան ամբողջ կամքը, ուժն ու զորությունն ի մի բերել և կուռ բռունցք դարձած, այս անգամ ևս հաղթանակող դուրս գալ այս պատերազմից, ինչպես դա եղավ երկու և կես տասնամյակ առաջ: Այս մասին Ալեքսանդր Բոժկոն նշել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում: 

«Սիրելի հայ բարեկամներ, բոլորիդ պես ես նույնպես տագնապով ու ցավով հետևում եմ ադրբեջանական զավթիչի սանձազերծած պատերազմի բոլոր զարգացումներին: Ես հիանում եմ հայ ժողովրդի քաջությամբ, լավատեսությամբ ու թշնամու դեմ հաղթանակի հավատով, իսկ հայ ռազմիկների մարտունակությունը, քաջարիությունն ու տոկունությունն ուղղակի հիացնում են ինձ: Անչափ ցավում եմ ու, ճիշտն ասած, ամաչում, որ իմ հայրենիք Ուկրաինայում շատերը խեղաթյուրված, ճշմարտությունից հեռու գնահատականներ են տալիս Արցախի գոյամարտին ու հերոսամարտին, առանց հաշվի առնելու, թե ինչ ահռելի վտանգ է կախված Արցախի հայության, խոշոր հաշվով նաև հայ ժողովրդի գլխին: Ցավում եմ, որ պատերազմի այդ վայ-փորձագետները, որոշ կանխակալ լրագրողներ և ադրբեջանական քարոզչությամբ խեղաթյուրված մարդիկ չեն ուզում հասկանալ, թե ինչ ահավոր փորձանքի մեջ կընկնի հայ ժողովուրդը, եթե, Աստված հեռու տանի, ագրեսորին մի հրաշքով հաջողվի իրականացնել իր սարսափելի ծրագրերը, այսինքն հաշվեհարդարը Արցախի հայության նկատմամբ: Սակայն, իմ սիրելի հայ ժողովուրդ, քեզ նման, ես նույնպես լի եմ հավատով ու ոչ մի վայրկյան չեմ կասկածում, որ դու կկարողանաս քո ամբողջ կամքը, ուժն ու զորությունը, իմաստությունն ու հայի անուրանալի տաղանդը ի մի բերել և կուռ բռունցք դարձած, այս անգամ ևս հաղթանակող դուրս գալ այս պատերազմից, ինչպես դա եղավ երկու և կես տասնամյակ առաջ»,-նշել է Բոժկոն: 

Նա իր մտահոգությունն է հայտնել հայ հասարակության շրջանում վերջերս ի հայտ եկած որոշ խմորումների առնչությամբ՝ նշելով, որ ոմանք առաջնորդվում են ոչ թե Հայաստան պետության, ոչ թե հայ ժողովրդի շահերով, այլ իրենց նեղ քաղաքական նպատակներն են հետապնդում:

«Բայց հիմա ինձ անչափ խռովում են հայ հասարակության մեջ վերջին օրերս երևան եկած խմորումները, որոշ քաղաքական գործիչների և քաղաքագետների, անհավասարակշիռ, կասեի նույնիսկ, չմտածված և ապակողմնորոշող ելույթները, որ ժամանակ առ ժամանակ հնչում են Հայաստանի լրատվական միջոցներում: Ինձ թվում է, որ նման քաղաքական գործիչները առաջնորդվում են ոչ թե Հայաստան պետության, ոչ թե հայ ժողովրդի շահերով, այլ, անտարակույս, իրենց նեղ քաղաքական նպատակներն են հետապնդում: Հասկանալի է, որ կյանքում ոչ ոք զերծ չէ սխալներից, մանավանդ կենդանի ուժով և զենքով գերակշիռ բանակ ունեցող թշնամու դեմ պատերազմելիս: Բայց չի կարելի ժամանակավոր դժվարությունները շահագործել և հայ հասարակության մեջ անվստահություն և կասկած սերմանել»,-նշել է նա: 

Ալեքսանդր Բոժկոն ընդգծել է, որ այս ճակատագրական պահին հայ հասարակությանն անհրաժեշտ է համախմբում, ազգային համաձայնությունը և ընդհանուր շահը անձնականից վեր դասելու պատրաստակամություն: 

«Չէ՞ որ, ինչպես պատմությունն է վկայում, ամեն ինչ չէ, որ որոշվում է զենքի ուժով, և շատ բան հենց կախված է ագրեսորի դեմ պայքարող, իրենց հայրենիքը պաշտպանող ժողովրդի համախմբվածությունից, միասնությունից, որը բանակի մարտունակության և մարտական բարձր ոգու առկայության գրավականն է: Այդ պատճառով ես դիմում և ապավինում եմ հային միշտ հատուկ ձեր ողջախոհությանը, որի շնորհիվ և պատմության թոհուբոհերում հայ ազգը կարողացել է գոյատևել հազարամյակներ: Ուստի հաստատեք, որ հայոց ազգի հիշողության մեջ դեռևս վառ են Սարդարապատի ուսանելի դասերը: Չէ՞ որ այսօրվա պատերազմը դա այն նույն Սարդարապատի հերոսամարտն է, երբ հայ ժողովուրդը կարողացավ համախմբվել, հաղթել թուրք զավթիչներին և պետականություն ստեղծել: Ես հավատում եմ Ձեզ և Ձեր հաղթանակին, իմ քաջ հայ եղբայրներ և քույրեր: Դե, Աստված Ձեզ հետ»,-հավելել է Ալեքսանդր Բոժկոն:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ Մահացել է լեգենդար պրոդյուսեր Քլայվ ԴևիսըՋրի բավարար օգտագործման կարևորությունըԱդրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի ՀայաստանԳիշերային քնի կարևորությունը մարդու առողջության համարԼիոնել Մեսսին դարձավ Աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկունԽուդաթյանն ու Մարթա Կոսը քննարկել են տրանսպորտային և էներգետիկ ծրագրերըՊանամայի ջրանցքը հայտնվել է գերտերությունների տնտեսական մրցակցության կենտրոնումՄիջուկային վերահսկողության հարցը վերադարձել է օրակարգՀորմուզով նավթն ու գազը մատակարարվում են մինչճգնաժամային ծավալներով․ Քրիս ՌայթՀայտնաբերվել է հիվանդությունները ախտանիշների ի հայտ գալուց տարիներ առաջ ճանաչելու նոր միջոցՀայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ․ Անկարայում 13 օրով արգելվել են ցույցերն ու ԱԹՍ-ների թռիչքներըԳիտնականները պարզել են, թե ինչու են տարեց մարդիկ ավելի դանդաղ քայլումԱվելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ․ ՆԳ նախարարը տեղում հետևել է աշխատանքինԲարեկամության շքանշան՝ Բրիս Ռոքֆոյին. Փարիզում արժևորել են ֆրանսիացի դիվանագետի ավանդըԳիտնականները հայտնաբերել են բջիջների ծերացման նոր պատճառԲիլի Ջին Քինգի գավաթ. Հայաստանը հաղթեց Էստոնիային՝ դուրս գալով երկրորդ ենթախումբԿիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներԹրամփը պահանջում է կտրուկ ավելացնել հրթիռների արտադրությունըԳտնվել է կաթվածից տարիներ անց շարժունակությունը բարելավելու միջոցԵրկրորդ սերնդի Mazda CX-5 քրոսովերի 10 թերություններ են հայտնաբերվելԵՄ-ն քննարկում է պաշտպանական արդյունաբերության զարգացման նոր ծրագիր«Զվարթնոց»-ում ԱԱԾ-ն արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴԲաքուն դժգոհ է ՄԻԵԴ-ի՝ Հայաստանի օգտին կայացրած որոշումիցՇոյգուն մեկնել է Հնդկաստան՝ ԲՐԻԿՍ-ի անվտանգության հարցերով հանդիպմանըՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել համաշխարհային տեղահանվածների թվի աճի կապակցությամբՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել պահպանել Հայրենական մեծ պատերազմի պատմական հիշողությունըՏիեզերքը վերածվում է նոր աշխարհաքաղաքական մրցակցության դաշտիԲախումից հետո մեքենան հարվածել է էլեկտրասյանն ու հայտնվել խոտածածկույթին. կան տուժածներ. Shamshyan.com«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքըԱԱ-2026-ի ռմբարկուների մրցավազքը հունիսի 22-ի դրությամբ. ովքեր են առաջատարներըԳրենլանդիան հայտնվել է համաշխարհային տերությունների ուշադրության կենտրոնումՓողոց դուրս չենք գալու, մինչև հաշվարկ չունենանք․ վտանգավոր վիճակ է, հնարավոր են բախումներ (տեսանյութ)Իսրայելցիների 90%-ը սա Իրանի հաղթանակն է համարում. իրանագետԳերմանիան կոչ է անում բարեփոխել Եվրոպական միության որոշումների ընդունման մեխանիզմըՈւկրաինան պահանջում է մեծացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբԱյսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվի բանտում գտնվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է․ Տիգրան ԱբրահամյանԸնդդիմությունը վերջին նիստերին չի եկել, մենք մերոնցով նստել, նախագծեր ենք քննարկել, բան չի փոխվելու (տեսանյութ) Խմած վարորդը վնասել է միանգամից 4 կայանված մեքենա․ Shamshyan.comՀայաստանին կարող են զրկել ՀԱՊԿ աշխատանքային մարմիններում ձայնի իրավունքից՝ մուծումներ չկատարելու պատճառով. Զախարովա Եվրոպական թենիսը գալիս է Ծաղկաձոր. Tennis Europe-ը Հայաստանում նոր մրցաշարեր կանցկացնիՀայաստանի կանանց թենիսի հավաքականը պատմական հաջողություն է գրանցել (տեսանյութ)Չինաստանը սահմանափակումներ է կիրառել ամերիկյան տասը ընկերությունների նկատմամբԳետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը.Ըստ Կոշտայի՝ ՌԴ-ն պատրաստ չէ երկխոսությանՏեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստըԱնվճար կրթություն Սերբիայում. դիմելու համար հաշված օրեր են մնացելԵՄ-ն նոր աջակցություն է տրամադրում ՄոլդովայինX սոցիալական ցանցի օգտատերերը հայտնել են լայնածավալ խափանումների մասին Քանաքեռ-Զեյթունում գիշերային ժամերին կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Ամենադիտված