Շատերը չեն պատկերացնում լրջությունը և, ցավոք, մինչև իրենց տուն չի մտնում, այդպես էլ չեն պատկերացնում․ Աշոտ Սարգսյան
Բլոգոսֆերա
ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Դիմում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր այս ամիսների ընթացքում վարակվել են կորոնավիրուսով, ովքեր, ցավոք սրտի, կորցրել են հարազատներ: Խոսեք, բարձրաձայնեք, պատմեք համացանցում այդ վարակի և հետևանքների մասին, քանի որ շատերը չեն պատկերացնում լրջությունը և, ցավոք, մինչև իրենց տուն չի մտնում, այդպես էլ չեն պատկերացնում: Խոսեք… որ կանխենք…
Վերջին օրերին նոր դեպքերի քանակը 2000-ից չի նվազում, առողջապահական համակարգը գերծանրաբեռնված է: Բուժանձնակազմն էլ երկու ֆրոնտով է պայքարում, վիրավորների կյանքի և կորոնավիրուսով վարակվածների:
Հ. Գ. Խնդրում եմ չասեք՝ հսկել է պետք, հսկողների զգալի մասը առաջնագծում են, մենք պետք է ամուր պահենք թիկունքը, որ վարակը առաջնագիծ չհասնի»։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)