18 տարի առաջ կատարված սպանությունը բացահայտվել է
Իրավունք
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Մաշտոցի քննչական բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում բացահայտվել է 18 տարի առաջ տեղի ունեցած սպանության դեպքը:
Դեկտեմբերի 5-ին` սպանություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկվել նախկինում 4 անգամ դատապարտված, 72-ամյա Յուրիկ Նասիբյանը և 38-ամյա Աշոտ Խաչատրյանը:
Պարզվել է, որ նրանք 1993 թվականի մայիսի 20-ի երեկոյան, հանցավոր համաձայնության գալով, բնակարան գնելու պատրվակով մտել էին Շինարարների փողոցի բնակարաններից մեկը, որտեղ Աշոտ Խաչատրյանը խոհանոցային դանակով սպանել էր տանտիրուհի Թամարա Դերզյանին, և հափշտակելով տարբեր հնաոճ իրեր` հեռացել էին:
Օրեր առաջ ՀՀ ոստիկանության օպերատիվ-քննչական խումբը մեկնել էր ՌԴ Վլադիմիր քաղաք, որտեղ հափշտակված իրեղեն ապացույց հանդիսացող հնաոճ ափսեն ճանաչման է ներկայացվել տուժողի դստերը, որը ճանաչել է մոր տնից հափշտակված իրը: Հափշտակված իրերը մասամբ առգրավված են: Յուրիկ Նասիբյանն ու Աշոտ Խաչատրյանը ձերբակալված են: Նախաքննությունը կատարում է ոստիկանության Մաշտոցի քննչական բաժինը:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում