8 տարվա դադարից հետո Ջոնի Դեփը կրկին կինովարձույթի առաջին տեղում է Ներդրողների ուշադրությունը կենտրոնացել է Nvidia-ի ապագայի վրա Լիտվան և Լատվիան նույնպես կարող են փակել Ռուսաստանի հետ սահմանը Ադրբեջանը ցանկանում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության նոր մոդել ձևավորել Երևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Լադա»-ն․ կա վիրավոր Իրանի արձակած 11 հազար ԱԹՍ-ներից և հրթիռներից միայն երեքն են հասել թիրախին. Թրամփ Ձմեռային անվադողերով երթևեկելու պարտադիր պահանջը չկատարելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 400 վարորդ Նիդերլանդներում բանտարկյալներին վաղաժամ կազատեն՝ տեղերի պակասի պատճառով Եվրոպան հայտարարել է Ուկրաինային տրամադրվող նոր օգնության մասին Հայաստանում ծավալվել են գործընթացներ, որոնք առճակատման նոր համաշխարհային հարթակ են դարձել. Մեդվեդև ԵՄ դիվանագիտության ղեկավար․ Մենք շատ բան ունենք քննարկելու Հարավային Կովկասի գործընկերների հետ Անքորիջում Պուտինն ընդունել էր ամերիկյան առաջարկը․ Լավրով 

Եթե ես էլ եմ մեղավոր՝ պետք է պատժվեմ, չնայած հավատացած եմ, որ պատերազմի շարունակությունը կործանարար էր լինելու․ Թևոսյան

Բլոգոսֆերա

Իմքայլական պատգամավոր Վահագն Թևոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Մեղավորները պետք է պատժվե՞ն. Միանշանակ: Ով, որտեղ, ինչ ճամբարում էլ լինի, պիտի պատժվեն: Եթե ես էլ եմ մեղավոր՝ ես էլ պետք է պատժվեմ, չնայած հավատացած եմ, որ պատերազմի շարունակությունը կործանարար էր լինելու:

Պարտվե՞լ ենք. Ոչ: Հաջողել ենք չպարտվել, որովհետև պարտությունը, շատերիս ընկալմամբ, երկրորդ ցեղասպանությունը պիտի լիներ ու պետականության կորուստ: Բայց նաև չենք հաղթել, ու դա արդեն բավարար է, որպեսզի մեզ նվաստացած զգանք: Բայց մեզնից յուրաքանչյուրը տասնյակ օրինակներ կարող է բերել, երբ գլխովին ջախջախված ազգերը ներքին կամքի ու միասնականության շնորհիվ կարճ ժամանակում հետ են բերել իրենց կորցրածը՝ դեռ մի բան էլ ավելի:
Մենք ի՞նչ տանուլ տվեցինք. Ճակատամարտ, ոչ պատերազմ: Ինչպես և հաղթել էինք իննսունականների ճակատամարտում, սակայն դրա արդյունքները չհաջողեցինք ամրագրել վերջնական դիվանագիտական հաղթանակով: Ես չեմ տարանջատում նախկին-ներկա, քանի որ ինքս էլ եմ մասնակից եղել ստատուսքվոական-ոչմիթիզական մթնոլորտի ձևավորմանը, քանի որ ճակատամարտում հաղթանակը վերջնական նվաճում էր թվում, ու չէինք հասկանում, որ կարող է լինել այն գլխովին վերափոխող իրավիճակ, որը մի օր պիտի տեղի ունենար: Ցավոք արյան ծանր գնով, որովհետև մեր մեջ ուժ չգտանք հանրային առողջ դիսկուրս ձևավորելու ու հնարավոր զիջումների մասին խոսելու, չնայած գիտեինք, որ դրանք մեզ պարտադրվում են: Որովհետև տասնամյակներով հանրությանը սնել էինք անպարտելիության մասին ռոմանտիկ պատկերացումներով ու թուլացրել զգոնությունը:
 
Ի՞նչ պիտի անենք. Պիտի հենց այսօրվանից պատրաստվենք հաջորդ պատերազմին: Դա կլինի պատերազմ տարածքների համար, ինքնությունը չկորցնելու համար, երկրի զագրացմանը խոչընդոտող իրողությունների, թե յուրաքանչյուրիս ներքին դևերի դեմ՝ մեկ է. պատերազմը պատերազմ է, ու եթե չես հրաժարվում բանակից, նշանակում է գիտակցում ես պատերազմի հնարավորությունը: Քարտեզները հարափոփոխ են, առաջին պատերազմը սկսել է հազարամյակներ առաջ, վերջինի ավարտը մենք չենք տեսնելու:
 
Ի՞նչ է դրա համար անհրաժեշտ. Ազգի ամբողջ առողջ պոտենցիալը, անկախ գաղափարական նախապատվություններից, բոլոր նրանց՝ որ չեն պղծել իրենց շուրթերն անեծքով, ու գիտակցում են, որ ազգային ինքնագնահատականի անկումը բերում է անկյալության, ապատիայի ու էլ ավելի վտանգում դեռևս պահպանածդ: Ու անհրաժեշտ է, որ յուրաքանչյուրն իր այս պահի դիրքում զգա ու կրի իր անհատական պատասխանատվությունը:
Ի՞նչ եմ զգում. Միաժամանակ տխրություն, բայց ոգեղենություն. ամոթ, բայց հպարտություն. ցասում, բայց աշխատելու մոլուցք: Ինձ թվում է՝ յուրաքանչյուրը, որ այսօրվա օրով չէ միայն, որ ապրում է, պիտի որ այս զգացումներն իր մեջ ունենա հիմա: Ու եթե այնպես է ստացվել, որ պետք է նոր մեկնարկ տալ, ապա դա պետք է անել անհապաղ, որովհետև հաջորդ պատերազմը՝ ինչ դաշտում էլ այն լինի, ինչ ձևով էլ այն լինի, իրեն երկար սպասեցնել չի տալու:
Որդիս վերադառնում է այսօր ճակատից: Բայց չեն վերադառնում իմ հազարավոր եղբայրները, որդիները, հայրերը, ընկերները: Բոլոր անունները հատ-հատ կարդացել եմ, հատ-հատ պատկերացրել եմ հարազատների ցավը, ու որպեսզի ավելի ցավա ու ազնիվ ցավա՝ մտքումս դրել եմ ինձ հարազատների տեղը բոլոր անտանելի մտապատկերներով: Ու էս ժողովրդական ցավի տակից պիտի նոր ընձյուղ արձակվի, ուզենք, թե չուզենք, դա գերնպատակ է: Հավերժ փառք ընկածներին, ում շնորհիվ մեզ այսօր այդ շանսը տրված է: Գամեք ինձ անարգանքի սյունին, եթե կարծում եք՝ կեղծում եմ»:
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
8 տարվա դադարից հետո Ջոնի Դեփը կրկին կինովարձույթի առաջին տեղում էՆերդրողների ուշադրությունը կենտրոնացել է Nvidia-ի ապագայի վրաԼիտվան և Լատվիան նույնպես կարող են փակել Ռուսաստանի հետ սահմանըԱդրբեջանը ցանկանում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության նոր մոդել ձևավորելԵրևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Լադա»-ն․ կա վիրավոր Իրանի արձակած 11 հազար ԱԹՍ-ներից և հրթիռներից միայն երեքն են հասել թիրախին. ԹրամփԵվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարանների և 47 բանկի դեմՁմեռային անվադողերով երթևեկելու պարտադիր պահանջը չկատարելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 400 վարորդՆիդերլանդներում բանտարկյալներին վաղաժամ կազատեն՝ տեղերի պակասի պատճառովԵվրոպան հայտարարել է Ուկրաինային տրամադրվող նոր օգնության մասինՀայաստանում ծավալվել են գործընթացներ, որոնք առճակատման նոր համաշխարհային հարթակ են դարձել. ՄեդվեդևԵՄ դիվանագիտության ղեկավար․ Մենք շատ բան ունենք քննարկելու Հարավային Կովկասի գործընկերների հետԱնքորիջում Պուտինն ընդունել էր ամերիկյան առաջարկը․ ԼավրովԱստղագուշակը զգուշացրել է. այս 4 կենդանակերպի նշանները պետք է ավելի զգույշ լինեն նոյեմբերի կեսին Պուտինը փոքր-ինչ նահանջում է Ուկրաինայի հարցում. ԹրամփՎարդապետյանը Դուբայի դատախազության ներկայացուցչի հետ քննարկել է ապօրինի գույքի բռնագանձման գործերով փոխգործակցության հնարավորություններըՅակուտիային «հարվածել են» -40°C-ի ցրտերըՏասնյակ կիլոմետրերով նոր ջրագծեր և զգալիորեն կրճատված ջրակորուստներ․ «Վեոլիա Ջուր»Վան Գոգի՝ 180 միլիոն դոլարանոց կտավը դարձել է վեճի առարկաԷդքան ռիսկ ունեն՝ թող ուղիղ եթեր մտնեն․ ի՞նչ է փոխվել մեր կյանքում, որ դուրս են եկել մետրոներ. Հասմիկ Հակոբյան (տեսանյութ) Մեր ժողովուրդներն ունեն պատմական և մշակութային ընդհանրություններ․ Մանավազյանը՝ Ֆրանսիայի դեսպանինՀայաստանում հյուրանոցների ամրագրման պահանջարկը ռուսաստանցիների շրջանում կտրուկ աճել է Երանոս գյուղում «Mercedes G»-ն բախվել է գազալցակայանի տարածքում լիցքավորվող «ՎԱԶ 2121»-ին, ապա լիցքավորման սարքավորմանըԿրակովի ահաբեկչի մարմինը կտեղափոխվի համալսարան՝ բժշկական փորձերի համարԱլավերդի-Ախթալա ճանապարհին բախվել են երկու բեռնատարներն ու «Opel Astra»-ն․ 3 վիրավորներից երկուսը անչափահասներ են Հայ-ադրբեջանական հանդիպում՝ Հայաստանում. ԵՄ-ն ուժեղացնում է ճնշումը Ռուսաստանի վրաԳյումրու բժշկական կենտրոնը տնօրենի նոր պաշտոնակատար ունի Միրզոյանը Բրյուսելում ներկայացրել է TRIPP-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերըԱրցունքները չեն ազատում քաղաքական պատասխանատվությունից․ ԻշխանյանՈւկրաինայի նախկին վարչապետի նախկին խորհրդականի ավտոմեքենան պայթեցնելու մեջ կին է կասկածվում Հոկտեմբերին հսկողական միջոցառումների արդյունքում ՊԵԿ-ը արձանագրել է մի շարք խախտումներ Ատելության քաղաքականությունից դեպի բարոյական վերածնունդ. ինչպե՞ս կոտրել ռեժիմի արժեքային թակարդը«Փարաջանով Քլաբ Հաուս»-ը ներկայացրել է իր բացառիկ նախագիծը «Տուն Էքսպո»-ում20 մլն դրամ կաշառքի գործով ձերբակալվել են ՊԵԿ-ի և Հարկադիր կատարման ծառայության պաշտոնյաներՄոսկվա այցի ընթացքում ԱՄՆ հատուկ բանագնացները քննարկել են Պուտինի և Թրամփի հանդիպումը․ ՈւշակովԷդ բանտերում դուք էլ կհայտնվեք ու մաշկի վրա կզգաք խայտառակ վիճակը․ինձնից պետք է ներողություն խնդրենՂազախստանն արգելել է ձվի ներմուծումը, ներառյալ՝ Հայաստանից Հերթական ԱԺ նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 13 հարցԱպակին՝ մեծ արվեստի լեզու․ Վենետիկում բացվել է ավելի քան 100 գործի ցուցահանդեսԾովերից գողացված ժառանգությունը՝ Փարիզում․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նոր ցուցահանդեսըՀինգ համաշխարհային պրեմիերա․ Ավստրալիայում նոր երաժշտական ծրագիր է ներկայացվելԳորիսի տարածաշրջանի և Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում, իսկ Եղեգնաձորի և Սիսիանի տարածաշրջաններում՝ թույլ անձրևԲահրեյնի հին ամրոցի տակ՝ Դիլմունի հետքերով․ նոր պեղումներ են սկսվում1,15 միլիոն այցելու և վաճառքի աճ․ Շարժայի գրքի տոնավաճառի արդյունքներըՉարենցավանում կամավոր հանձնել են մեծ քանակությամբ զենք-զինամթերքՈւռուցքը դիմադրում է դեղին․ գիտնականները գտել են բջջային փոփոխությունների հետքերՏիեզերքում՝ մազից էլ փոքր ճշգրտումներ․ «Ռոմանը» մոտենում է գիտական աշխատանքինՊուտինի կոշտ ուղերձն ու Եվրոպայի նոր քայլերը. Լարված մթնոլորտ և սուր ելույթներ՝ ԱԺ-ումԱստղերի ծնունդը՝ փոշու վարագույրի հետևում․ NASA-ի օրվա տպավորիչ պատկերըԿալանքով փորձում են կոտրել մարդու կամքը․ Մխիթարյան (տեսանյութ)
Ամենադիտված