Ադրբեջանը ցանկանում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության նոր մոդել ձևավորել Երևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Լադա»-ն․ կա վիրավոր Իրանի արձակած 11 հազար ԱԹՍ-ներից և հրթիռներից միայն երեքն են հասել թիրախին. Թրամփ Ձմեռային անվադողերով երթևեկելու պարտադիր պահանջը չկատարելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 400 վարորդ Նիդերլանդներում բանտարկյալներին վաղաժամ կազատեն՝ տեղերի պակասի պատճառով Եվրոպան հայտարարել է Ուկրաինային տրամադրվող նոր օգնության մասին Հայաստանում ծավալվել են գործընթացներ, որոնք առճակատման նոր համաշխարհային հարթակ են դարձել. Մեդվեդև ԵՄ դիվանագիտության ղեկավար․ Մենք շատ բան ունենք քննարկելու Հարավային Կովկասի գործընկերների հետ Անքորիջում Պուտինն ընդունել էր ամերիկյան առաջարկը․ Լավրով Աստղագուշակը զգուշացրել է. այս 4 կենդանակերպի նշանները պետք է ավելի զգույշ լինեն նոյեմբերի կեսին Պուտինը փոքր-ինչ նահանջում է Ուկրաինայի հարցում. Թրամփ Վարդապետյանը Դուբայի դատախազության ներկայացուցչի հետ քննարկել է ապօրինի գույքի բռնագանձման գործերով փոխգործակցության հնարավորությունները 

Պարո՛ն վարչապետ, հարուցված քրեական գործերով քաղաքական ընդդիմախոսներին ձերբակալելն անընդունելի է. Արտակ Թովմասյան

Բլոգոսֆերա

«Թովմասյան» Բարեգործական Հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Երկրում ստեղծված քաոսային այս իրավիճակում ես, որպես ՀՀ քաղաքացի, պարզապես պարտավոր եմ անտարբեր չգտնվել և չլռել:

Առաջնային ցանկանում եմ դիմել հայ ժողովրդին, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, Արցախի եւ Սփյուռքի իմ հայրենակիցներին։
Դժվարագույն ժամանակներ ենք ապրում. բոլորիս ցավն ու կսկիծը նույնն է։ Այսօր ավելի քան երբեւէ պետք է լինենք համախմբված եւ գործենք միասնական՝ հանուն մեր զինվորների, երկրի պատմության, պետականության, տարածքային ամբողջականության, սուվերենության պահպանման։
Իշխանության կամահայտնությամբ հարուցված քրեական գործերով ընդդիմախոսներին ձերբակալելն անընդունելի է եւ անհիմն, քանի որ երկրի կարեւորագույն խնդիրները դրանով չեն լուծվում: Հասարակությանն այդ մեխանիզմներով լռեցնել ու մոլորեցնել հնարավոր չէ, ընդհակառակը, դրանից բռնկվում է թեժ քաղաքական պայքար, անարդարության ծանր զգացում եւ անվստահություն իշխանության նկատմամբ՝ այն իշխանության, որն ինքը հրահրեց պատերազմ ՝ դիվանագիտական բանակցությունները տեղափոխելով ռազմի դաշտ։
Պարո՜ն վարչապետ, այս ձերբակալություններով, հարցաքննություններով, խուզարկություններով և խաբեությամբ Ձեզ ցանկալի արդյունքին՝ իշխանությունն ու հասարակությունը Ձեր շուրջ կենտրոնացնելուն, հասնել չեք կարող, եւ եթե անգամ հասնեք, դա լինելու է խիստ ժամանակավոր: Ձեր անձնական նկրտումներից ելնելով՝ մեր ձայնը մի՜ ծառայեցրեք ձեր ապօրինի գործերին։
Օրհասական այս պահին Ձեր գործողությունների գնահատականը կարող է տալ միայն ժողովուրդը՝ արտահերթ ընտրությունների ընթացքում՝ իր ձայնի միջոցով։
Խոսքս ուղղում եմ իրավապահ մարմինների ներկայացուցիչներին՝ հավատարիմ մնացեք ձեր երդմանը, այն է ՝ պահպանել ՀՀ սահմանադրական կարգը, անվերապահորեն ղեկավարվել օրենքով, պաշտպանել հայրենիքը։ Դեմ դուրս մի՛ եկեք այն ժողովրդին, որի մասնիկն եք, այլ ոչ իշխանության կամակատարը։ Դուք պատասխանատու եք հայրենիքի, զինվորների, ձեր իսկ ծնողների ու զավակների առաջ։ Ես վստահում եմ ձեր դատողությանը. չէ՞ որ Արցախյան ծանր պատերազմում ինքներդ էլ եք կորցրել հարազատներ, ընկերներ, գործընկերներ, հրամանատարներ և պետք է քաջ գիտակցեք այս կապիտուլյացիայի ողջ բեռն ու ցավը, որ զգում է յուրաքանչյուր հայ։
Հիշե՛նք՝ անթույլատրելի է ժամավաճառությամբ զբաղվելը. ամեն պահը կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ հայկական զույգ պետությունների ու ողջ հայ ժողովրդի համար: Մեզնից յուրաքանչյուրի կայացրած որոշում կարող է ունենալ առանցքային նշանակություն` այս ծանր դրության վերջնական լուծման համատեքստում:
Մեր եւ մեր երկրի բոլոր խնդիրները պետք է լուծել ՄԻԱՍՆԱԲԱՐ։
ՄԻԱՍԻՆ ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ»:

ՈՐՊԵՍ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՄ ԱՆՏԱՐԲԵՐ ՉԳՏՆՎԵԼ ԵՎ ՉԼՌԵԼ: Երկրում ստեղծված քաոսային այս իրավիճակում ես, որպես ՀՀ...

Опубликовано Artak Tovmasyan Пятница, 13 ноября 2020 г.
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ադրբեջանը ցանկանում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության նոր մոդել ձևավորելԵրևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Լադա»-ն․ կա վիրավոր Իրանի արձակած 11 հազար ԱԹՍ-ներից և հրթիռներից միայն երեքն են հասել թիրախին. ԹրամփԵվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարանների և 47 բանկի դեմՁմեռային անվադողերով երթևեկելու պարտադիր պահանջը չկատարելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 400 վարորդՆիդերլանդներում բանտարկյալներին վաղաժամ կազատեն՝ տեղերի պակասի պատճառովԵվրոպան հայտարարել է Ուկրաինային տրամադրվող նոր օգնության մասինՀայաստանում ծավալվել են գործընթացներ, որոնք առճակատման նոր համաշխարհային հարթակ են դարձել. ՄեդվեդևԵՄ դիվանագիտության ղեկավար․ Մենք շատ բան ունենք քննարկելու Հարավային Կովկասի գործընկերների հետԱնքորիջում Պուտինն ընդունել էր ամերիկյան առաջարկը․ ԼավրովԱստղագուշակը զգուշացրել է. այս 4 կենդանակերպի նշանները պետք է ավելի զգույշ լինեն նոյեմբերի կեսին Պուտինը փոքր-ինչ նահանջում է Ուկրաինայի հարցում. ԹրամփՎարդապետյանը Դուբայի դատախազության ներկայացուցչի հետ քննարկել է ապօրինի գույքի բռնագանձման գործերով փոխգործակցության հնարավորություններըՅակուտիային «հարվածել են» -40°C-ի ցրտերըՏասնյակ կիլոմետրերով նոր ջրագծեր և զգալիորեն կրճատված ջրակորուստներ․ «Վեոլիա Ջուր»Վան Գոգի՝ 180 միլիոն դոլարանոց կտավը դարձել է վեճի առարկաԷդքան ռիսկ ունեն՝ թող ուղիղ եթեր մտնեն․ ի՞նչ է փոխվել մեր կյանքում, որ դուրս են եկել մետրոներ. Հասմիկ Հակոբյան (տեսանյութ) Մեր ժողովուրդներն ունեն պատմական և մշակութային ընդհանրություններ․ Մանավազյանը՝ Ֆրանսիայի դեսպանինՀայաստանում հյուրանոցների ամրագրման պահանջարկը ռուսաստանցիների շրջանում կտրուկ աճել է Երանոս գյուղում «Mercedes G»-ն բախվել է գազալցակայանի տարածքում լիցքավորվող «ՎԱԶ 2121»-ին, ապա լիցքավորման սարքավորմանըԿրակովի ահաբեկչի մարմինը կտեղափոխվի համալսարան՝ բժշկական փորձերի համարԱլավերդի-Ախթալա ճանապարհին բախվել են երկու բեռնատարներն ու «Opel Astra»-ն․ 3 վիրավորներից երկուսը անչափահասներ են Հայ-ադրբեջանական հանդիպում՝ Հայաստանում. ԵՄ-ն ուժեղացնում է ճնշումը Ռուսաստանի վրաԳյումրու բժշկական կենտրոնը տնօրենի նոր պաշտոնակատար ունի Միրզոյանը Բրյուսելում ներկայացրել է TRIPP-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերըԱրցունքները չեն ազատում քաղաքական պատասխանատվությունից․ ԻշխանյանՈւկրաինայի նախկին վարչապետի նախկին խորհրդականի ավտոմեքենան պայթեցնելու մեջ կին է կասկածվում Հոկտեմբերին հսկողական միջոցառումների արդյունքում ՊԵԿ-ը արձանագրել է մի շարք խախտումներ Ատելության քաղաքականությունից դեպի բարոյական վերածնունդ. ինչպե՞ս կոտրել ռեժիմի արժեքային թակարդը«Փարաջանով Քլաբ Հաուս»-ը ներկայացրել է իր բացառիկ նախագիծը «Տուն Էքսպո»-ում20 մլն դրամ կաշառքի գործով ձերբակալվել են ՊԵԿ-ի և Հարկադիր կատարման ծառայության պաշտոնյաներՄոսկվա այցի ընթացքում ԱՄՆ հատուկ բանագնացները քննարկել են Պուտինի և Թրամփի հանդիպումը․ ՈւշակովԷդ բանտերում դուք էլ կհայտնվեք ու մաշկի վրա կզգաք խայտառակ վիճակը․ինձնից պետք է ներողություն խնդրենՂազախստանն արգելել է ձվի ներմուծումը, ներառյալ՝ Հայաստանից Հերթական ԱԺ նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 13 հարցԱպակին՝ մեծ արվեստի լեզու․ Վենետիկում բացվել է ավելի քան 100 գործի ցուցահանդեսԾովերից գողացված ժառանգությունը՝ Փարիզում․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նոր ցուցահանդեսըՀինգ համաշխարհային պրեմիերա․ Ավստրալիայում նոր երաժշտական ծրագիր է ներկայացվելԳորիսի տարածաշրջանի և Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում, իսկ Եղեգնաձորի և Սիսիանի տարածաշրջաններում՝ թույլ անձրևԲահրեյնի հին ամրոցի տակ՝ Դիլմունի հետքերով․ նոր պեղումներ են սկսվում1,15 միլիոն այցելու և վաճառքի աճ․ Շարժայի գրքի տոնավաճառի արդյունքներըՉարենցավանում կամավոր հանձնել են մեծ քանակությամբ զենք-զինամթերքՈւռուցքը դիմադրում է դեղին․ գիտնականները գտել են բջջային փոփոխությունների հետքերՏիեզերքում՝ մազից էլ փոքր ճշգրտումներ․ «Ռոմանը» մոտենում է գիտական աշխատանքինՊուտինի կոշտ ուղերձն ու Եվրոպայի նոր քայլերը. Լարված մթնոլորտ և սուր ելույթներ՝ ԱԺ-ումԱստղերի ծնունդը՝ փոշու վարագույրի հետևում․ NASA-ի օրվա տպավորիչ պատկերըԿալանքով փորձում են կոտրել մարդու կամքը․ Մխիթարյան (տեսանյութ) Գեների խմբագրման թաքնված հետքերը․ նոր գործիքը տեսնում է չնախատեսված փոփոխությունները22 միլիոն մարդու տվյալներ՝ հաքերների ձեռքում․ ինչ է բացահայտվել ՖրանսիայումՀինգ թեկնածու՝ մեկ եթերում․ Ֆրանսիայում այսօր նախագահական մեծ բանավեճ է
Ամենադիտված