ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ «Արսենալը» չհաղթեց «Նոթինգեմ Ֆորեսթին» Հարավային Սանդվիչյան կղզիների ափերի մոտ 5.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Լոռու քրեական ոստիկանները ձերբակալեցին տեղադրելու միջոցով թմրանյութ իրացնող անչափահասներին Չեմ ուզում հավատալ, չեմ էլ պատկերացնում,որ մեր Զառան այլևս չկա. Աշոտ Ղազարյան Ո՞վ է ղեկավարում Եկեղեցին. Փաշինյանի նոր ապօրինությունը. Սուրեն Սուրենյանց Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար ԱՄՆ-ում ռեկորդային թվով ներգաղթյալներ են ձերբակալվել Հայաստանը Բեռլինի միջազգային համաժողովում ներկայացրեց գյուղատնտեսության վերաբերյալ իր տեսլականը Հրդեհ Աշտարակում. այրվել է զրուցարան-տաղավարը՝ գույքով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմի եկեղեցիներում պատարագների ժամանակացույցը Հայտնի է՝ երբ և որտեղ տեղի կունենա Զառա Արամյանի հոգեհանգիստը 

Մեր հասարակությունը նման է նարկոզի մեջ գտնվող անձի, ով ցավ չի զգում կամ գրեթե չի զգում, իրականության զգացողությունը կորցրել է. Ղազարյան

Բլոգոսֆերա

Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Չգիտեմ, թե ինչպես է դա բացատրվում բժշկության մեջ, բայց ես գիտեմ այդ երևույթի առօրյա բացատրությունը. երբ մարդը ծանր վնասվածք է ստացած լինում, բայց ցավ չի զգում, իր հետ կատարվածի ողջ ծավալը, ծանրությունը ու հետևանքները չի զգում։ Մարդիկ այդ դեպքում ասում են․ տաք է եղել չի զգացել, ասում են՝ շոկի մեջ էին, բան չէին հասկանում։

Ես իրոք, երբեք չէի մտածել, որ նշված արտահայտությունները հավասարապես կարող են վերաբերել ինչպես կոնկրետ մարդու, այնպես էլ՝ մի ողջ հասարակության կամ առնվազն դրա գերակշիռ մասին։

Հայաստանի հասարակությունը, բացառությամբ դեռ մնացած մի քանի սթափ մարդկանց, կարծում եմ, հենց այդ վիճակում են՝ տաք են, չեն զգում ցավը, կորստի ծավալը, արհավիրքի մասշտաբը. ողջ հասարակությունը շոկի մեջ է։

Այն, ինչ տեղի ունեցավ ու տեղի է ունենում մեր իրականության մեջ, վատ երազ անգամ չէր կարող լինել, ամենավատ սցենարների պարագայում անգամ, այս վիճակը դժվար էր կանխատեսել ։

Մեր հասարակությունը նման է նարկոզի մեջ գտնվող անձի, ով ցավ չի զգում կամ գրեթե չի զգում, իրականության զգացողությունը կորցրել է։

Ցավազրկված։ Գիտեք, բժիշկները ասում են, որ ցավազրկողը չի բուժում, ցավի աղբյուրը չի վերացնում, կա ցավը, կա վերքը, պարզապես դու այն չես զգում։ Ավելին, դրա առկայությունը կարող է խիստ վտանգավոր լինել իրական խնդրի վեր հանման և լուծման հարցում։

Մեր դեպքում ցավազրկողի ազդեցությունը ուր որ է կանցնի ու մենք կմնանք մեր ցավերով, մեր դարդերով, կմնանք արհավիրքի հետևանքների հետ մեն մենակ, կմնանք մեր 4750 զոհերով, կորցրած10000 քառակուսի կիլոմետրով, 100000 տեղահանվածով, 10000 վիրավորով, կորացած մեջքով, կորցրած արժանապատվությամբ, հայրենազրկված։
Ձեզանից յուրաքանչյուրը հաստատ կյանքում, ինչ-որ բան կորցրել է. փոքր իր, դրամապանակ, ինչ-որ զարդ, կորցրել ու չի գտել։ Հիշեցի՞ք ձեր ապրումները, դժվար էր չէ՞։

Ձեզանից յուրաքանչյուրը հաստատ մի հարազատի հողին հանձնել է. տարիքով, կյանք ապրած, մի գուցե՝ ոչ այնքան տարիքով։ Հիշեցի՞ք, ես հիշեցի, սրտերդ լցվե՞ց, իմը՝ հա, սառը դող անցավ չէ՞, իմով՝ այո։

Ձեզանից յուրաքանչյուրի տանը ինչ-որ բան կոտրվել է. դուք եք կոտրել, երեխան, հարևանը, կարևոր չէ, կամ հարևանը ջուր է լցրել ձեր գլխին՝ խոնավացնելով առաստաղը, տանիքն էր ջարդուփշուր արել և այլն։ Հիշեցի՞ք ձայնը գլուխը գցած ձեր կնոջ ձայնը, հարևանի ձայնը, թե բա սա պետությո՞ւն է, ոչ մի աջակցություն չի տալիս, բա կոտրված տանիքս, բա կորցրած բերքս։

Հիշեցի՞ք, ապրեցի՞ք այդ զգացողությունը։

Դե հիմա փակեք ձեր աչքերը ու պատկերացրեք, որ դուք, ոչ թե դրամապանակն եք կորցրել կամ ինչ-որ այլ իր, այլ այն ամբողջը, ինչը ձեռք եք բերել ողջ կյանքում՝ ձեր տունն ու տեղը, կահ կարասին, ավտոմեքենան, բակի անասուներին ու հավերին, կորցրել եք ամեն ինչ, անգամ այն, ինչ ստացել եք ժառանգություն հորից ու պապուց։

Պատկերացրեք 19 տարեկան, դեռ մի աղջկա չհամբուրած, չգրկած ձեր լուսավոր զավակի կորուստը։

Պատկերացրեցի՞ք։ Հիմա պատկերացրեք, որ ընտանիքից երկու հոգի են զոհվել 19 ու 25 տարեկան, հայր ու տղա են զոհվել, պատկերացրեք, որ մի եղբայրը ապրիլյանին էր մահացել, մյուսը՝ հիմա, պատկերացրեք որ հայրը առաջին Արցախյանին էր մահացել, որդին՝ հիմա, պատկերացնո՞ւմ եք, որ հարյուր հազարավոր մարդիկ էլ ծնողների գերեզմանին չեն կարողանալու գնալ, հասկանո՞ւմ եք, որ այնտեղ, ուր ծնկի եկած աղոթել են, որի համար ցեղասպանության են ենթարկվել, այդտեղ թշնամին վաղը ոչխար է պահելու։ Պատկերացրեցի՞ք, ցավին դիմացա՞ք, չէ-չէ դիմանալու չի, մի փորձեք։

Գիտե՞ք, կա մի բան, որը պատկերացնելու համար անգամ վառ երևակայություն ունենալը անգամ քիչ է։

Ոչ ոք չի էլ նկատում դա։ Փոխվել է ուրախանալու առիթը։

Եկեք նայենք։ Մարդը ինչի՞ց է ուրախանում, ինչի՞ց է երջանկանում. ասենք, երբ երեխա է ծնվում, նոր բնակարան ու մեքենա է գնում, ճամփորդում է, երբ բուհ է ընդունվում, երբ աշխատանքի է ընդունվում, երբ սիրած աղջկան է տեսնում, երբ ընկերների հետ կենաց է բարձրացնում, թոռան հետ քայլում, երբ իր ազգային հավաքականը գոլ է խփում, կամ էլ ասենք մանր մունր լիքը բաներ։

Ժողովուրդ, իսկ հիմա գիտե՞ք մարդիկ ինչի համար են ուրախանում, ինչի՞ համար են երջանիկ։

Ուրախանում են, որ զինվոր տղան չի մահացել այլ ընդամենը երկու ոտքն է կորցրել, ուրախանում են, որ զինվոր տղան մահացել է, այլ ոչ թե գերեվարվել, ուրախանում, որ տղայի դին գտել են, հասկացա՞ք, չէ չհասկացա՞ք, մարդը, հայ մարդը սկսել է ուրախանալ, որ տղան պրծել է երկու ոտքը կորցնելով, չե չէ, հասկանում ե՞ք, հայ մարդը սկսել է ուրախանալ, որ զավակը զոհվել է, այլ ոչ թե գերեվարվել։

Հա, մեկ էլ, քարվաճառցին ուրախանում է, որ ի տարբերություն հադրութցու ինքը կարողացավ տունը վառի ու թուրքին չթողնի, շուշեցին, ի տարբերություն հադրութցու, ուրախանում է, որ կարողացավ տանից մի երկու իր հանել։ Լաչինցին գրեթե երջանիկ է, որ մինչև դեկտեմբերի մեկը ժամանակ ունի եղած չեղածը հանելու։

Դուք ողբերգության ծավալը հասկացա՞ք, դուք հասկացա՞ք, թե մենք ի՞նչի համար ենք ուրախանում, դուք ողբերգության ու արհավիրքի ծավալը հասկացա՞ք, դուք հասկացա՞ք այն ծնողի հոգեվիճակը, որը դիահերձարանի առաջ իր որդու դին գտնելու լուրը ընդունում է գրեթե այնպես, ինչպես իր զավակի ծնվելու լուրն է ընդունել 19 տարի առաջ։

Կարո՞ղ էիք մտածել, որ երբևէ, որևէ տեղ, սեփական տունը սեփական ձեռքով վառելը ուրախություն կլիներ, այն տունը, որը օջախ է, այն տունը, որի վրա դեռ պապդ է աշխատել, որտեղ քո առաջնեկն է ծնվել, որտեղ ամեն անկյուն հիշողություն ունի։

Դժվարա չէ՞։

Հասկացա՞ք, որ հազարավոր մարդիկ Դեր զորի ճամփան դարձած Քելբաջարի ճանապարհով գալիս են Հայաստան ու իրենք երջանիկ են։

Դուք երբևէ մեջքի ցավ ունեցել ե՞ք, դուք գիտե՞ք, որ այսուհետ դուք միայն այդպես եք քայլելու, մեջքը ծուռ, հայացքը շաղ։

Չէ, դուք ցավը հասկանո՞ւմ եք։ 4750 զոհ։ Մի պահ բոլորին կանգնեցրեք իրար կողք. մեկը մյուսից սիրուն, խելոք, հայրենասեր, ամեն մեկը մի տան ճրագ, մի աղջկա սեր, մի տան սյուն, երեխաների հայր։ Ու դուք պատրաստվում եք շարունակել ապրել այնպես, կարծես ոչինչ չի ՞ եղել, պատրաստվում եք ապրել այնպես, ինչպես մինչ այս արհավի՞րքը։

Չէ տղերք, չեղավ։ Դա մեծ ցավ է, որի անունն է ազգային արժանապատվության կորուստ։Այդ ցավը կրկնապատկվում է, երբ պարզվում է, որ այդ արժանապատվությունը«յան» ազգանունով մի ստահակ է վաճառել։ Մեր ազգը արժանապատիվ մեռնելը գերադասել է անարժանապատիվ ապրելուց, բայց մի ստահակ, կիսագրագետ բանսարկու, մի քաջ նազար, ծախեց մեր ազգային արժանապատվությունը։

Հասկացա՞ք։ Ասածս ինչ է, դե հիմա հերթով հիշեք, ի՞նչ կանեիք ձեր դրամապանակը գողացողի, ձեր տունը քանդողի հետ, ձեր որդուն սպանողի հետ, ի՞նչ կանեիք ձեր արժանապատվությունը նվաստացողի հետ, ի՞նչ կանեիք ձեր հավատքը, սրբությունները անարգողի հետ, ի՞նչ կանեիք։ Մտածեցի՞ք, որոշեցի՞ք, հիմա ձեր մտածածն ու որոշածը բազմապատկեք, բազմապատկեք 4750-ով, բազմապատկեք 10000 քառակուսի կիլոմետրով, բազմապատկեք ու բազմապատկեք։

Կարդացի՞ք սա, հիմա անջատեք համակարգիչը, ու հանկարծ չփորձեք մտածել, որ այս ամբողջը կանցնի, որ այն ձեզ հետ չի կապված։ Իմացեք, որ այդ ամենը հենց Ձեզ հետ է եղել, այդ տունը կորցրածը դուք եք, այն որդի կորցրածը դուք եք, դիահերձարանի դիմաց քնող, որդու դիակը գտնելով ուրախացողը դուք եք, գերի ընկածը կամ նրա ծնողը դուք եք։
Հայրենիք կորցրածը բոլորս ենք, արժանապատվությունը կորցնողը բոլորս ենք։

Հա, ինչ էի ասում. Դուք ի՞նչ կանեք այն մարդու, մարդկանց հետ, ովքեր այս ամբողջը արել են. շատերը միգուցե մտածեն ֆիզիկական հաշվեհարդարի մասին։ Չէ, դա չեմ ուզում, ուզում եմ, որ դուրս գաք փողոց, ասեք, որ համաձայն չեք ձեր երջանկության օրակարգը փոփոխած ու ձեզ ծնկի բերած դավաճանների հետ, ասեք, որ հայրենիքը թանկարժեք ժամացույց կամ այլ իր չէ, որ դրա կորուստը տանելի չէ, քանզի մենք ունենք ազգային արժանապատվություն, կորացած մեջքը ուղղելու կամք, շենացած հայրենիք կառուցելու երազանք ու պարտականություն»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Փնտրեք նրան բոլոր նրանց մեջ, ում կյանքին նա երբևէ դիպել է. Արտավազդ Սահակյանի որդին գրառում է կատարել Մի համ էլ պակասեց մեր Համով Բակից․ Աշոտ Ղազարյան «Արսենալը» չհաղթեց «Նոթինգեմ Ֆորեսթին»Հարավային Սանդվիչյան կղզիների ափերի մոտ 5.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԼոռու քրեական ոստիկանները ձերբակալեցին տեղադրելու միջոցով թմրանյութ իրացնող անչափահասներինՉեմ ուզում հավատալ, չեմ էլ պատկերացնում,որ մեր Զառան այլևս չկա. Աշոտ ՂազարյանՈ՞վ է ղեկավարում Եկեղեցին. Փաշինյանի նոր ապօրինությունը. Սուրեն ՍուրենյանցՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համարԱՄՆ-ում ռեկորդային թվով ներգաղթյալներ են ձերբակալվելՀայաստանը Բեռլինի միջազգային համաժողովում ներկայացրեց գյուղատնտեսության վերաբերյալ իր տեսլականըՀրդեհ Աշտարակում. այրվել է զրուցարան-տաղավարը՝ գույքովԹրամփը հայտարարել է՝ Վենեսուելան շատ է փոխվել ԱՄՆ կառավարման ներքոՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմի եկեղեցիներում պատարագների ժամանակացույցըՍիրիական բանակը դադարեցրել է Հալեպում իր գործողություններըՀայտնի է՝ երբ և որտեղ տեղի կունենա Զառա Արամյանի հոգեհանգիստը Ֆրանսիան իրատեսկան հնարավորություն ունի՝ դուրս գալու ՆԱՏՕ-ից. Berliner ZeitungՀայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց առաջնություններում ավարտվել են 5-րդ տուրի պարտիաներըՍյունիքի մարզում ՀՀ ՊՆ N զորամասի ջոկի հրամանատարը վրաերթի է ենթարկել 4-րդ դասարանի աշակերտիՎենեսուելայի ՊՆ Լոպեսը հրապարակել է Մադուրոյի առևանգման հետևանքով զոհվածների թիվըԱրդեն կարոտում եմ ծիծաղդ ու ժպիտդ. Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումըՍպիտակ տունը Գազայի հատվածում միջազգային ուժերի ղեկավար է նշանակելԱշոցքի, Անիի, Թալինի, Հրազդանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղումՀայկական հեռուստատեսության երբեմնի վառ երկնակամարից մի գույն էլ պակասեց. ՀԺՄ-ն ցավակցում էԱՄՆ-ում ավիաընկերություններին զգուշացրել են Լատինական Ամերիկայի վրայով թռիչքների ռիսկերի մասին«Ինտեր»-ը հաղթեց «Ուդինեզե»-ին. Մխիթարյանը մասնակցեց խաղինԱրտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ Ջերմուկում վիճաբանել են 42-ամյա հացթուխը և 2 անչափահասներՔարնին Թրամփի` Գրենլանդիայի ծրագրերի ֆոնին, աջակցություն է հայտնել ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածին«Լավագույները հեռանում են». Ռաֆայել Երանոսյանի հուզիչ գրառումը՝ Զառա Արամյանի մшհից հետո Նորվեգիայում քննադատել են ԵՄ առաջնորդներին՝ Ռուսաստանի հետ բանակցություններին ոչ կառուցողական մոտեցման համարՄեծ Բրիտանիան բացառել է Գրենլանդիայից հետո ԱՄՆ-ի կողմից թագավորության վրա հարձակումըԱրևմտյան Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. ՕրբանՍուրեն Պապիկյանը ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում հիմնովին նորոգվող մասնաշենքում ծանոթացել է ընթացիկ աշխատանքներին (տեսանյութ)Վաղը Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը Սուրբ Պատարագ կմատուցի Նորաբացի Սուրբ Աստվածածին եկեղեցումՈւկրաինային փոխհատուցման մասին խոսակցությունները մանկական հեքիաթներ են. Օրբան«Հայաստան» խմբակցությունը հանդիպումների շարք է սկսելՃանաչում ենք Տեր Ռուբեն Վարդապետ Զարգարյանին՝ որպես Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ. հայտարարությունԹրամփը բացատրել է՝ ինչու է աջակցում Ռոդրիգեսին, այլ ոչ թե ՄաչադոյինԷջմիածնում վնասել են «Արարատ Այվազյանի» անվան գրադարանի ցուցանակը և մուտքի փայտյա դուռըԱՄՆ-ը մեղադրում է Եվրոպային՝ Գրենլանդիայի շուրջ վեճին չափազանց սուր արձագանքելու համարԱմեն ինչի համար շնորհակալ եմ. Զառա Արամյանի ֆեյսբուքյան վերջին գրառումըՌուսաստանը մինչև 50 աստիճանի հասնող անոմալ սառնամանիքների է բախվելՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա Սլավիկ Պողոսյանի դինԿտեսնենք, երբ ժամանակը գա, այ հաստլիկ տականք․ Ծառուկյանը կոշտ է պատասխանել ՓիմբլեթինՇտապօգնության բժիշկներին թույլ չեն տվել ՔԿՀ-ում տեսակցել Վարդան Ղուկասյանին. պաշտպանը դիմել է ՄԻՊ-ինՄահացել է Զառա ԱրամյանըՀրապարակվել է Թրամփի և Մակրոնի ոչ պաշտոնական զրույցը՝ Զելենսկու հրադադարի համաձայնության մասին Բրիջիթ Մակրոնը դիջեյ է դարձել Դիսնեյլենդում. Բաքվում պահվող գերիների դատավարություններից 1 տարի անց (տեսանյութ)52-ամյա տղամարդը, ոչ սթափ վիճակում, «Viva»-ի սպասարկման սրահում հնչեցրել է հայհոյանքներ Նոր հանգամանքներ են ի հայտ եկել, մենք ակնկալում ենք նոր արձագանքներ. Մաթեւոսյան (տեսանյութ)
Ամենադիտված