Իրանի պատվիրակությունը՝ «Մինաբ-168»-ը, Ղալիբաֆի գլխավորությամբ ժամանել է Ցյուրիխ Հունիսի 21-ի աստղագուշակը. Ինչ են հուշում աստղերն այսօր Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Հրապարակվել է 2025 թվականին Հայաստան այցելող ռուսների թիվը Ծխելու վնասները․ լուրջ սպառնալիք առողջության համար Ծիրան․ օգտակար հատկություններն ու հնարավոր վնասները Շոկոլադը գիրացնո՞ւմ է, թե՞ նիհարեցնում. ինչ են ասում մասնագետները Ականջի ցավը ինչի՞ մասին կարող է վկայել Շուրթերի ծավալի մեծացումը կարո՞ղ է վտանգավոր լինել․ ինչ են զգուշացնում մասնագետները ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ Ուկրաինան հարվածել է Տյումենի նավթավերամշակման գործարանին «Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը 

Արյան հոտ զգացած բորենիներին ասեմ՝ ձեր և ձեր տերերի ժամանակը չի գալու․ Ալեն Սիմոնյան

Բլոգոսֆերա

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել․

«Հարգելի ընկերներ, վաղուց էի ուզում այս գրառումն անել, բայց գիտակցելով, որ թե՛ իմ, թե՛ մեր ժողովրդի հույզերը շատ լարված են, հետաձգեցի։ Նույնիսկ հիմա ես պատրաստ չեմ խոսել այն ողբերգության մասին, որը տեղի ունեցավ։ Ասելիքներ շատ կան, բայց ըստ հերթականության, իր ժամանակին։ Այս օրերին, համացանցը ողողված է ստի և շահարկումների մեծ ալիքով։ Ուստի ուզում եմ մի քանի տեղեկություն հայտնել ձեզ։ Մի հոգեկան հիվանդ, ստոր, ստահակ, ով ծաղրում էր ռուսաստանաբնակ հայերին, երբ մեր հայրենակիցները ծիրան էին գնում, որ աջակցեին մեր առևտրականներին, որոշեց իմ նկատմամբ հաշվեհարդար կազմակերպել Մոսկվայում։ Ու ցավալին այն է, որ հեղինակավոր հայկական զլմ-ներ լծվեցին այդ կոչը տարածելու գործին, որ հանկարծ ոչ մեկի աչքից չվրիպի հաշվեհարդարի հայտարարությունը։ Գնահատականը թողնում եմ Ձեզ։ Հիասթափեցնեմ այդ բոլորին, ես իրոք նոյեմբերի 5-11-ը գտնվել եմ գործուղման ՌԴ-ում` Մոսկվա քաղաքում, ունեցել եմ բազմաթիվ հանդիպումներ ՌԴ դումայի գործընկերների, Դաշնային խորհրդի գործընկերների, հոգևորականների, քաղաքագետների և հայ համայնքի տարբեր ներկայացուցիչների հետ։ Ոչ մի ընդհարում չեմ ունեցել։ Գործուղման ավարտից հետո, ունենալով բազմաթիվ ընկերներից հրավեր մնալու նաև իրենց տանը, մերժել եմ և մեկ օր անց` նոյեմբերի 13-ին, վերադարձել եմ Հայաստան։ Այդ չարաբաստիկ գիշերը ես, իրոք, շատ եմ վախեցել իմ երկրի իմ ընտանիքի ապագայի համար։ Քանզի վստահ եմ, որ այն, ինչ տեղի ունեցավ Արարատ Միրզոյանի հետ, կառավարության շենքում, ԱԺ շենքում, կառավարական առանձնատանը, նախապես պլանավորված էր։ Այդ գիշերը 50 հոգանոց մի խումբ էլ շարժվել է իմ տան ուղղությամբ, փնտրել են ինձ ու րոպեի տարբերությամբ մեր տան բակում խաչվել կնոջս ու 5 տարեկան աղջկաս տատիկի հետ։ Այդ գիշեր մեզ պետք է սպանեին, էդպես էր պլանավորած։ Հաջորդ անհեթեթ սուտը այն է, որ ես իբր ֆեյքերի բանակ եմ ղեկավարում։ Մարդիկ, ովքեր նման բաներ են տարածում, իրենց չափանիշներով են չափում դիմացինին, մտածում, որ եթե իրենք լինեին, ապա ֆեյքերի բանակ կունենային ու կղեկավարեին։ Դա է իրենց մտածելակերպի և հաջողության չափանիշը։ Ես աշխատում եմ պատգամավորների, նախարարների, հեռուստատեսությունների և լրագրողների հետ և ձեր մանր երազանքներն ինձ մի վերագրեք։ Երբ բան եմ ուզում ասել, ձեզ ասում եմ իմ դեմքով` ձեր երեսին, ու դուք դա լավ գիտեք։

Իսկ արյան հոտ զգացած բորենիներին, որոնք ատամները կռճտացնելով, հավաքվեցին ընկածի վրա ինքնահաստատվելու, վրեժխնդիր լինելու համար, ասեմ՝ շտապեցիք, ձեր և ձեր տերերի ժամանակը չի գալու։ Մենք արժանապատվորեն կռվել ենք ու պարտվել, մենք ընկել ենք , բայց չենք ծնկել։ Մենք վիրավոր ենք, բայց չենք մեռել։

Եվ վերջում, ես ուզում եմ մեր այն բոլոր հայրենակիցներից, ովքեր անկեղծ զայրացած են, ՀԱՅ մարդուց, որտեղ էլ նա լինի, ներողություն խնդրել, որ գուցե մի բան այնպես չեմ արել, ինչ-որ բանում հիասթափեցրել եմ։ Ուզում եմ ասել, որ ընդունում եմ ձեր զայրանալու իրավունքը և ցավում, որ այս հարցում չեմ արդարացրել ինչ-որ սպասումներ։ Այն դժոխքը, որի միջով անցնում ենք և անցանք, մարդու ուժերից, իրոք, վեր է։ Ես նաև ուզում եմ, որ դուք իմանաք, որ ես մահացել եմ ամեն մեռնողի հետ, արտասվել եմ ամեն ձեր արտասուքի հետ, և ծնկի եմ իջնում մեր բոլոր նահատակների առջև։

Կեցցե Հայ Ժողովուրդը,
Կեցցե Արցախը,
Կեցցե Հայաստանը և Աստված մեզ բոլորիս օգնական»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանի պատվիրակությունը՝ «Մինաբ-168»-ը, Ղալիբաֆի գլխավորությամբ ժամանել է Ցյուրիխ Հունիսի 21-ի աստղագուշակը. Ինչ են հուշում աստղերն այսօրՀունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Հրապարակվել է 2025 թվականին Հայաստան այցելող ռուսների թիվը Ծխելու վնասները․ լուրջ սպառնալիք առողջության համարԾիրան․ օգտակար հատկություններն ու հնարավոր վնասներըՇոկոլադը գիրացնո՞ւմ է, թե՞ նիհարեցնում. ինչ են ասում մասնագետներըԱկանջի ցավը ինչի՞ մասին կարող է վկայելՇուրթերի ծավալի մեծացումը կարո՞ղ է վտանգավոր լինել․ ինչ են զգուշացնում մասնագետներըԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալՈւկրաինան հարվածել է Տյումենի նավթավերամշակման գործարանին«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլըԱրզնու խճուղում բախվել են «Nissan»-ն ու «Toyota Camry»-ն. «Nissan»-ը գլխիվայր շրջվել է. կա վիրավորԱրայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներինՄեկ տարվա ընդմիջումից հետո Բագրատ Սրբազանը հունիսի 21-ին Մայր Աթոռում կմասնակցի Սուրբ ՊատարագինՖրանսիայի նախագահի թեկնածու Ֆիլիպոն կոչ է արել դադարեցնել Ուկրաինային տրամադրվող բոլոր օգնություններըԱրարատում այսօր գրանցվել է +38.3°CԱՄՆ-ին կհաջողվի վերջ դնել Ուկրաինայի հակամարտությանը. ԹրամփՀիանալի հարաբերություններ ունենք Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի հետ. Վրաստանի վարչապետԵվրոպան պետք է վճարի Բայդենի օրոք Ուկրաինային մատակարարվող զենքի համար. ԹրամփԵՄ-ն պետք է դիտարկի Ռուսաստանի հետ բանակցությունների հարցը. Ֆոն դեր ԼեյենՓաշինյանը գիտի՝ կաբինետի այլընտրանքը քննիչի մոտ ցուցմունք տալն է․ ընդդիմությունը ծանր գին է վճարելու (տեսանյութ)Փամբակ գետում ջրաhեղձ եղած 7-ամյա Նարեին այսօր hnւղարկավnրել են Արթիկում, իսկ նրա 13-ամյա քույրիկին դեռ որոնում ենՎիկտոր Օրբանը զրկվել է Հունգարիայի վարչապետի պաշտոնին վերադառնալու հնարավորությունիցՄագոմեդովը երբեք չի դառնա UFC-ի չեմպիոն․ Արման ԾառուկյանՀՀ թենիսի հավաքականը Դևիսի գավաթի 4-րդ ենթախմբից անցավ 3-րդ ենթախումբ՝ նվաճելով հաջորդ փուլի ուղեգիրԻրանը Իսրայելի պատճառով է հրաժարվել բանակցել ԱՄՆ-ի հետ. ԶԼՄԹրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անուններըԵթե վերցնենք մանդատները մարդկանց հետ ենք խոսելու, ոչ թե՝ ՔՊ լաչառների․ Հարություն Մնացականյան (տեսանյութ)Oդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանովԱրգելափակված նավերը սկսել են անցնել Հորմուզի նեղուցը Լույսը վառի՛ր. Տարբերվողը (տեսանյութ)Մակրոնը հայտնել է՝ Թրամփը պատրաստ էր ստորագրել «ճակատագրական» պայմանագիրը Մեդվեդևը հայտարարել է, թե ինչն է անընդունելի համարում Ուկրաինայի նկատմամբ գործողություններումԻսրայելը հայտնել է Էբոլայի տենդով առաջին վարակի մասին«Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը պետք է դառնա պետական ռազմավարություն․ Բագրատ ՍրբազանԱրսենալը խոշոր գումար կառաջարկի ՊՍԺ-ի աստղի տրանսֆերի դիմացՈւռեկիում ծովային հոսանքը տարել է չորս մարդու. նրանցից մեկը մաhաgել էՈւկրաինայում ԱՄՆ կենսաբանական լաբորատորիաների աշխատանքի հետևանքները կարող են սարսափելի լինելԲռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը աշխարհի գավաթի եզրափակիչ փուլում էԼեհաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը գոհացնում է Պուտինին և ցնցում է դաշնակիցներին. ՏուսկԱդրբեջանից Հայաստան կուղարկվի 17 վագոն դիզելային վառելիք ՌԴ ՊՆ-ն հայտնել է մեկ օրում խոցված ավելի քան 700 անօդաչու սարքի մասինԱնահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը Կուբայի նախագահ Դիաս-Կանելը ԱՄՆ ճնշման ֆոնին՝ ստուգել է երկրի պատրաստվածությունը արտակարգ իրավիճակներինՎենսը հերքել է՝ Հորմուզի նեղուցը փակ չէԻրանի պատվիրակությունը կայցելի Շվեյցարիա՝ պահանջելու հուշագրի իրականացումԻնչպես Զելենսկին փչացրեց ԵՄ առաջնորդների ընթրիքը. ԶԼՄՇախմատի աշխարհի պատանեկան առաջնության 5-րդ խաղափուլի արդյունքները. Հայաստանի ներկայացուցիչներն առաջատար ենԱրևմուտքում հայտարարել են՝ Ռուսաստանն ուզում է կռվել ԵՄ-ի հետ
Ամենադիտված