Կապիտուլյացիայից անցել է 10 օր, դեռ ոչ մեկ, կրկնում եմ, ոչ մեկ չի պատժվել. Ջուլֆալակյան
Բլոգոսֆերա
ԱԺ նախկին պատգամավոր, ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հետևողականորեն կազմաքանդվում է պետական ողջ համակարգը և, որ ամենավտանգավորն է, պաշտպանության գերատեսչությունը։ Արդեն նույնիսկ վախենալու է մտածել հետևանքների մասին...
Հարց է առաջանում, իսկ որտեղի՞ց պետք է ՀՀ քաղաքացին, որի հպարտությանը հնարավոր ծանրագույն հարվածն է հասցվել, գտնի մոտիվացիա՝ շարունակելու իր առօրյա գործունեությունը՝ անկախ զբաղեցրած դիրքից...
Կապիտուլյացիայից անցել է շուրջ 10 օր, դեռ ոչ մեկ, կրկնում եմ, ոչ մեկ չի պատժվել։
Փաստորեն, դրանից կարելի է եզրակացնել,որ սխալներ չեն եղել...
Միայն մի քանի հրաժարականներ, այն էլ այն մարդկանց կողմից, ովքեր ունեն ինքնաքննադատության բարձր աստիճան։
Այն ինչ կատարվում է, ուղղակի աբսուրդ է(շաաատ մեղմ ասած)»։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)